
ՉՈՐՍԸ ԳՅՈՒՂ ՎԵՐՑՐԵԼ ԵՆ «ԳԵՐԻ», ՀԵՇՏ ԵՆ ԱՍՈՒՄ ԴԻՄԱՑԵՔ` ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆՔ, ԲԱՅՑ ԷԴ ԱՍՈՂՆԵՐԸ ԹՈՒՐՔԻ ՊՈՒՇԿԻ ՏԱԿ ՔԱՆԻ ՐՈՊԵ ԿՄՆԱՅԻՆ. Շրջափակված Արցախն այսօր
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները: Եղծահող համայնքի համայնքապետ Արտակ Հակոբյանը «Իրավունքի» հետ զրույցում առկա իրավիճակին հետեևյալ գնահատականը տվեց.
-Սա շրջափակում չի արդեն, չորսը գյուղ վերցրել են գերի, չորս կողմից շրջափակել են մեզ։ Հեշտ են ասում դիմացեք, դիմանում ենք, բայց էդ ասողները թուրքի պուշկի տակ քանի րոպե կմնային, չորս կողմից նշանառության տակ ենք:
Եղծահողը կանգունա, ժողովուրդը պինդ։ Մեզ կոտրելը հեշտ չի, երեսուն տարի էդ են անում, բայց չի ստացվում։ Հեսա կանաչը դուրսա եկել, յոլա կգնանք, դեղորայքի խնդիրնա սուղ, բայցը դեռ դիմակայում ենք։ ԱԹՍ-ն մեզ համար սովորական է դարձել, թե գիշերը, թե ցերեկը։ Ամբողջ օրը ֆռում են, նկարահանում են:
Իլոնա Ազարյան
iravunk.com
դեպի ետ