
ԹՄՐԱՄՈԼՆԵՐԸ ՎԽՏՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՏԵԼԵԳՐԱՄ ԱԼԻՔՆԵՐՈՒՄ, ԱՅԼ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒՄ ԵՒ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ, ԻՍԿ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ․նախկին փոխոստիկանապետ
Բոլոր տեսակի հանցագործությունների թվերը կտրուկ աճել են և իրավապահ համակարգը պետք է այդ մասին մտածի, ոչ թե տարեց կնոջը` ակումբի մարքուհուն բռնության ենթարկի։ Անդրադառնալով ՀՀ-ում առկա կրիմինալ քրոնիկոնին, ասաց նախկին փոխոստիկանապետ,գեներալ Գագիկ Համբարձումյանը, ընդգծելով․
– Ոստիկանները դարձել են այլանդակության գործիք: Այսօրվա ոստիկանները միայն մեկ գերխնդիր ունեն` ամեն գնով պահպանել Փաշինյանին ու նրա ընտանիքի անվտանգությունը: Այդ մարդիկ այլ նպատակ այս կյանքում չունեն։ Ու սա այն դեպքում, որ օր-օրի աճում է կրիմինալը, անախադեպ չափերի է հասել թմրամոլությունը, թմրամոլները վխտում են ոչ միայն տելեգրամ ալիքներում, այլ գիշերային ակումբներում եւ երեւանյան փողոցներում։ Բոլոր տեսակի հանցագործությունների թվերը կտրուկ աճել են և իրավապահ համակարգը պետք է այդ մասին մտածի, ոչ թե տարեց կնոջը` ակումբի մարքուհուն բռնության ենթարկի։
Իլոնա Ազարյան
iravunk.com
դեպի ետ