
ՇԱՏ ՎԱՏ ԱԶԴԱՆՇԱՆ ԲԱՅԴԵՆԻ ԵՎ ԶԵԼԵՆՍԿՈՒ ՀԱՄԱՐ
Պենտագոնը պետք է բացահայտի տվյալները Ուկրաինայում գտնվող ամերիկացի զինվորականների թվի մասին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել այս բանաձեւին։
Այս իրավիճակում Բայդենը երկու քայլ ունի: Բացահայտել ամերիկյան զինվորականների իրական թիվը, որը, ըստ ամենայնի, այնքան մեծ է, որ դրա արդյունքում ՌԴ-ն կարող է ֆիքսել, որ Վաշինգտոնը փաստացի պատերազմի մեջ է ՌԴ-ի հետ` հետեւանքներով հանդերձ: Իսկ Բայդենի համար դա կնշանակի, որ նա փաստացի պատերազմական գործողությունների մեջ է մտել ոչ միայն առանց Կոնգրեսի թույլտվության, որն ամերիկյան օրենսդրությամբ պարտադիր է, այլ, ավելին, դա թաքցնելով Կոնգրեսից եւ ողջ ժողովրդից:
Երկրորդ տարբերակը, որն ավելի հավանական է: Սպիտակ տունը Լեհաստան կտարհանի իր ուկրաինական կոնտինգենտի մեծ մասին, մնացածներին ներկայացնելով, որպես պատերազմին փաստացի չմիջամտող խորհրդականներ և հրահանգիչներ: Սակայն դա անելով ուկրաինական այդքան քարոզված հակահարձակման շեմին, էականորեն կնվազեցնի էլ հաջողության շանսը, որն առանց այդ էլ շատ մեծ չէ: Իսկ եթե այս հակահարձակումը ձախողվի, ապա Ուկրաինային հետագա օգնություն ցուցաբերելու հարցում Սպիտակ տունը լրջագույն խնդիրներ կունենա ոչ միայն Եվրոպայի, այլ հենց ԱՄՆ-ի հետ, թեկուզեւ ի դեմս մրցակից հանրապետականների եւ Թրամփի հետ:
դեպի ետ