
ԱՍՔ ԹՈՒՐՔՆԻԿՈԼԻ ԵՎ «ՇՊԻՈՆ» ԱԽՔ-Ի ՄԱՍԻՆ

«Իմ կենսագրության ընթացքում շատ քիչ եմ հանդիպել աննամուս ու անթասիբ արցախցու: Ցավով պիտի խոստովանեմ, որ այս լուսանկարում պատկերվածը դրանցից մեկն է, ով ընդամենը մի քանի տարի առաջ հոխորտում էր Արցախը Մայր Հայաստանին կապող երրորդ ճանապարհի կառուցման մասին, բայց ընդամենը երեկ՝ բառացիորեն ասաց, որ «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքը ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին եւ այս պահին Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն»: Հոտի համար, համոզված եմ, սրա ասածը, բնական ու օրինաչափ է, բայց ՄՏԱԾՈՂ հայի համար, ցավոք՝ տառապանք...»,- արձանագրում է ռազմական փորձագետ, արցախցի գնդապետ Սենոր Հասրաթյանը:
ОН РАБ, ОН ТРУС, ОН... «АРМЯНИН»
Պուշկինի թևավոր խոսքի վերաշարադրանքում «армянин»-ը չակերտված ենք դրել, զի մի քանի հատուկ ծառայությունների «շպիոնի» համբավ ունեցող ԱԽՔ-ի մոտ միայն ազգանունն է հայկական, իսկ գործունեությունը հակահայ է: Ամբողջ Արցախը ժամանակին շշուկով խոսում էր, թե այդ կերպարանքի հայրը որդու որ առանձնահատկության պատճառով ինքնասպան եղավ... Այն առանձնահատկության, որը շատ է սիրում բրիտանական MI-6 հատուկ ծառայության ղեկավար, Էրդողանի մտերիմ ընկեր Ռիչարդ Մուրը: Ի դեպ, մեր ԱԽՔ-ը արտաքնապես նման է Էրդողանին, և Ֆեյսբուքում մեր հայրենակիցները կատակում էին, որ եթե Էրդողանը մեռնի, ապա ԱԽՔ-ին կարելի է գործուղել Թուրքիա, Էրդողանի տեղը կանց-նի...
Սակայն ավելի կարևոր է, թե ինչու Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Նիկոլն ԱԽՔ-ին ուղարկել Հ1, կամ դրդել վազելու Պետրոսիկի մոտ: «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և Ադրբեջանի ստորագրությամբ, Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին, այն ամբողջությամբ հանձնվել է Ռուսաստանին և այս պահին այնտեղ տեղի ունեցողի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն»,- «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարեց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը: «Եթե հնարավոր է բանակցություններով հարցը լուծվի, ապա բոլորս էլ երջանիկ կլինենք, որ հնարավոր է եղել դիվանագիտության շնորհիվ լուծել, իսկ եթե այդ ճանապարհով հարցերը չեն լուծվում, ապա պետք է գործողություններ հետևեն: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այստեղ ոչ մեկը մյուսին չի կարող մեղավոր նշանակի, կա պատասխանատվություն և այն թղթով նույնիսկ հստակ է, սա հայտարարություն չէ»,- ասաց Արմեն Գրիգորյանը: «Լաչինի միջանցքում ՌԴ ռազմաբազայի մոտ տեղի է ունենում ադրբեջանական անցակետի տեղադրում և բոլորի մոտ հարց է առա-ջանում, թե ինչպե՞ս է այն տեղի ունենում՝ Ադրբեջանն այդքա՞նի է հասել, որ կարողանում է նման քայլե՞ր կատարել, թե՞ սա այլ պայմանավորվածություն է, այլ խնդիր կա այստեղ: Այդ հարցերի պատասխանը դեռևս չկա»,- պնդեց ԱԽՔ-ը:
Հիմա ինչ, կապիտուլյանտը հանձնարարել էր «ատա՞մ ցույց տալ» ռուսներին, և այդ դերի համար ընտրել այդ անատամ ստրկամիտ սորոսականին: Սակայն ԱԽՔ-ը նաև «տակառ գլորեց» ընդդիմության վրա: «Եթե որևէ պետություն իր ռազմավարական շահերը ստորադասելու է որևէ երկրում գտնվող անձին, կամ անձանց, ապա այն պետություն չէ»,- հայտարարեց Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով ընդդիմության առաջ քաշած այն վարկածը, որ Արցախում կատարվածի մեղավորը ՀՀ իշխանություններն են, որոնք ՌԴ թիկունքում Արևմուտքի հետ խաղեր են տալիս:
Սելի փոխարեն սելվորն է ճռռում:
ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ԳԱՐՇԵԼԻ ԳԵՐԽՆԴԻՐԸ
Իսկ թե ԱԽՔ-ը ինչու էր գնացել Հ1 «ախք» ուտելու, պարզ մեկնաբանում է Արմեն Աշոտյանը. «Կարող ենք ենթադրել, որ հեռախոսազրույցը (Նիկոլ-Պուտին-խմբ.) հարթ չի անցել, մեղմ ասած, և Երևանի իշխանավորները փորձում են Հ1-ի եթերում «ատամ ցույց տալ», ինչն ակնհայտորեն ձախողված դիվանագիտության մասին է վկայում,
5 տարի Հայաստանի և Արցախի արյունն ու միջոցները ծծող մակաբույծներն այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է նշանակում պետություն և պետականություն ու, շարունակաբար դրսևորելով պրիմիտիվ աճպարարություններ, մանիպուլյացիոն գործիքակազմը դարձրել են սեփական իշխանությունը պահելու ճղճիմ գործիք:
Չհասկանալով գլոբալ աշխարհաքաղաքականությունից, սրանք չեն կարողանում կատարել նաև տարածաշրջանային զարգացումների կանխատեսումներ:
«Ռուսաստանն է մեղավոր» թեզիսը դարձնելով սեփական ձախողումների արդարացման, բացատրության պատճառ` միայն ավելի են սրում ու խորացնում են իրավիճակը:
...Նրանք չեն հասկացել, որ ոչ մի պետություն պարտավոր չէ քո փոխարեն կանխել պատերազմը, իսկ ոչ քո մեղքով պատերազմ սկսվելու դեպքում՝ պայքարել այդ պատերազմի ժամանակ, կռիվ տալ և ջանքեր գործադրել թե՛ ռազմաճակատում, թե՛ դիվանագիտության մեջ»:
ՀՀԿ փոխնախագահի խոսքով` ԱԽՔ-ի միջոցով հերթական անգամ հնչեց այն թեզը, որ այս խունտայի համար կարևոր է ընդամենը հայերի բնակությունն Արցախում, ընդ որում ՝ միֆական իրավունքների և անվտանգության քողի ներքո: Այսինքն՝ կրկին բաց տեքստով ակնարկվեց, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, և ընդամենն այնտեղ հայերի բնակության խնդիրն է դրվում. «Արմենին, Նիկոլին և մնացյալին պատկա-նում են միայն նրանց՝ դեռևս մինչ այսօր զբաղեցրած գերատեսչությունների աթոռները: Ի դեպ, սրանք այնքան են խճճվել սեփական տեղեկատվական արտաթորանքի մեջ, որ հիմա էլ պնդում են, թե՝ գնում են բանակցությունների, թեպետ օրեր առաջ հայտարարում էին, թե բանակցություններ չկան: Արցախում էթնիկ զտման վտանգի մասին խոսում է մի իշխանության ներկայացուցիչ, որի ղեկավարն ապրիլի 24-ի Հայոց Ցեղասպանության ուղերձն ակնհայտորեն թուրքական ելևէջներով էր գրել, մի ղեկավարի, որ անգամ եղած ցեղասպանությունն է ուրանում»:
Մահացու վտանգը կախվել է Արցախի և Սյունիքի վրա` ճիշտ այնպես, ինչպես 1920-21 թվականներին: Իսկ խունտայի քարոզիչները Կապանի օդանավակայանի թռիչքների փորձարկման կադրեր են շրջանառում` փորձելով ցույց տալ, թե կարևորում է Սյունիքի զարգացումը: Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է, որ օդանավակայանի հիմնանորոգումից մինչև տեխնիկական հնարավորությունների ստեղծումը մինչև 2018 թվականն է արվել, բայց մի կարևոր հանգամանքի մասին իշխանական քարոզչությունը երբեք չի խոսի: Երբ Կապանի օդանավակայանի գործարկ-ման մասին դեռ նոր էին քննարկումներ ընթանում, այն թշնամուց ուղիղ գծով հեռու էր շուրջ 100 կիլոմետրով, իսկ հիմա նույն օդանավակայանը, նրա թռիչքուղին, հարակից հանրապետական նշանակության ճանապարհը սովորական ավտոմատի նշանառության դաշտում են` 100-200 մետրի վրա:
Ահա այդպիսի վիճակ: Իսկ խունտան իրեն պատռում է, որ Սյունիքի կամավորների ձեռքը զենք չհայտնվի, զի կապիտուլյանտները երկյուղում են, որ կամավորները պարտիզանական կռվի մեթոդներով ազերի զավթիչներին կվռնդեն դաշտերից ու արոտավայրերից, որոնք Նիկոլը բանավոր «փոխըմբռնմամբ» նվեր է տվել Ալիևին: Նույնիսկ ԱԺԲ-ն է արդեն դատախազություն դիմել` մեղադրելով խունտային ՀՀ տարածքները այլ պետու-թյան փոխանցելու և ապօրինի սահմանազատում և սահմանագծում իրագործելու մեջ:
Բայց միաժամանակ ԱԺԲ-ն տիտղոսային ընդդիմությունից «գողացել» է «դիմադրության շարժում» եզրույթը: Երևի հատուկ փորձում են հանրա-յին ցասման և զայրույթի գոլորշին բաց թողնել: Իսկ զայրույթը լուռ կուտակվում է, դա երևում է հասարակ անկուսակցական քաղաքացիների ցա-սումնալից ինքնաբուխ քայլերից: Օդում համաժողովրդական պայթյունի հոտ է զգացվում` այնպես, ինչպես 1921-ի փետրվարին: Դրա շարունակու-թյունը եղավ Նժդեհի հիմնադրած Լեռնահայաստանի Հանրապետությունը, որը հաջողությամբ դիմադրեց բոլոր տեսակի թուրքերին և թրքաբոլշևիկներին, դրանց ջարդելով տասնյակ հազարներով` ընդամենը 28 զոհի և 150 վիրավորի գնով:
Իսկ Նիկոլը, բնականաբար, ձգտում է թույլ չտալ 102 տարվա վաղեմության տարբերակի կրկնությունը, նա շտապում է մինչև վերջ կատարել թուրքերին և օտարերկրյա այլ տերերին տված խոստումները, ստանալ երաշխիքներ և ճողոպրել: ՍԴ աշխատակազմի նախկին ղեկար Էդգար Ղազարյանը մեծ մտավախություններ ունի. «2023 թվականի մայիսի 10-ին լրանում է Ադրբեջանում ժողովրդի հայր համարվող Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակը: Եթե ադրբեջանա-թուրքական հեղափոխության առաջնորդ հայրենիքի գողը 2022 թվականին Մեհրիբան Ալիևայի ծննդյան 58-ամյակին նվիրեց Բերձոր քաղաքը, ապա սարսափով է հնարավոր պատկերացնել, թե ինչ նվեր է պատրաստել մայիսի 10-ին` հայր Ալիևի ծննդյան օրվա առիթով: Այդ սարսափը չտեսնելու համար պետք է մտածել միայն մեկ բանի` մինչև այդ օրը, մեկ օր շուտ դրան իշխանությունից վռնդվելու և պատժելու մասին»:
Հա, իզուր չէր, որ Նեմեսիսի հուշարձանի բացմանը եկած Տիգրան Ավինյանին քաղաքացիները դավաճան էին անվանել և պարզ ասել, որ ինքն էլ Նեմեսիսի «ապրանք» է: Բավականին արագ աճում են նիկոլիզմի հանդեպ զրո հանդուրժողականության տրամադրությունները: Լռություն է` փոթորկից առաջ:
Հովհաննես Գալաջյան
iravunk.com
դեպի ետ