
ՔՊ. XXI ԴԱՐԻ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԸ
Նախկինների օրոք Բերձորի միջանցքի սկզբնամասում «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» ցուցանակն էր: Հիմա էլ ցուցանակ է դրված, որի վրա շներեն գրված է. «Ուշադրությո՛ւն: Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք»: Նիկոլաթուրքական շարժման հաղթանակի 5-րդ տարելիցի օրը` ապրիլի 23-ին, Հակարիի կամրջի վրա տեղադրվեց ադրբեջանական անցակետը, ապրիլի 25-ին էլ ծլեց այդ գարշելի ցուցանակը: Նիկոլը ԱԺ ամբիոնից հայտարարեց Արցախն Ադրբեջանի տարածք համարելու մասին, նրա «կիրթ ու կառուցողական» ընկեր ասենք, թե «պապա» ասենք` Ալիևը շտապեց դա ի կատար ածել և անցակետ դրեց: Ապագա կա՛, կա՛ ապագա: Գերեզմանային խաղաղության դարաշրջան...
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅ-ՐԻԿ
Ապրիլի 23-ին` ավանդական ջահերթ և թշնամի պետությունների դրոշների հրկիզում: Ապրիլի 24-ին` այցելություն Ծիծեռնակաբերդի բարձունք, ուղերձներ, լավագույնների կողմից` ցեղասպանին պատժելու երդման նորոգում: Ռազմիկ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգ-սյանը, առանց հանրությունից առանձնանալու, ծաղիկներ խոնարհեցին: Կապիուլյանտը անասնական վախից բանականության վերջին մնացորդները կորցրած` Ցեղասպանության զոհերի հուշարձան մուտք գործեց միայն մետաղորսիչներով խոնարհված ծաղիկները ստուգելուց հետո: Վախենում է նույնքան, որքան երիտթուրքերի պարագլուխները, միգուցե նաև ավելի շատ...
Սերժ Սարգսյանի ապրիլյքսանչորսյան ուղերձ էլ տարբերվում է նախորդ տարիների ուղերձներից, հնչում է որպես մարտական տագնապի կոչնակ. «Ինչո՞ւ հնարավոր դարձավ Հայոց ցեղասպանությունը. դավաճանությունը հանդուրժելու, թշնամուն անհիմն հավատ ընծայելու, մեղսավոր անգործության ու հուսահատության, մեր անխոհեմության ու անտարբերության, իրավիճակի հետ համակերպվելու, համախմբված պայքարից հրաժարվելու, պայքարողներին չաջակցելու, պառակտվածության, մեր բոլոր ռեսուրսները՝ մտավոր, ֆիզիկական և այլ, չմիավորելու հետևանքով: Կարո՞ղ էր արդյոք այն կանխվել: Կարող էր: Նույն պատճառով այսօր էլ վտանգի տակ է մեր սերունդների ապագան ու մեր Հայրենիքի վերջին կտորը: Բայրաքթար դարձած արնածոր յաթաղանը կրկին կախված է մեր ժողովրդի գլխին, որը եթե հլու-հնազանդ դնենք դահճի առջև, նա չի հապաղի անել իր սև գործը»: Այո՛, 2023-ի և 1915-ի զուգահեռներն ակնհայտ են և տեսանելի...
Գարեգին Բ կաթողիկոսը իշխանություն կոչեցյալի հետ չեկավ Ծիծեռնակաբերդ, գերադասեց զատվել: Իսկ ավելի վաղ հայտարարեց, որ կապիտուլյանտին ուղղված` հրաժարականի հորդորը ժամկետ չունի: Դրան Նիկոլը արձագանքեց սրբապիղծ բարբաջանքով, որ եթե եկեղեցին հակառակվում է իր իշխանությանը, ապա հակառակվում է Աստծուն: Դրան անդրադարձներ շատ են եղել, այդ թվում` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, սակայն էականն այն է, որ կապիտուլյատին ակնհայտորեն շատ է անհանգստացրել եկեղեցու դիրքորոշումը: Նրան չէր կարող չտագնապեցնել նաև այն, որ դեռ Զատկի նախօրեին Հանրապետության հրապարակում կանթեղներով սպառազեն երիտասարդները Արարատյան հայրապետական թեմի կազմակերպմամբ անցկացրին երթ` ձևավորելով Աստվածամուխ Գեղարդի պատկերը: Այդ երիտասարդների մեծ մասն ընդդիմադիր էին, իսկ նույն օրը ցուցադրվել էր Գեղարդին նվիրված «Զէն կենաց» վավերագրական ֆիլմը...
Եթե 2022-ի ջահերթով մեկնարկեց Դիմադրության շարժումը, ապա այս տարի ջահերթին ցույցեր չհաջորդեցին, սակայն Իշխան Սաղաթելյանը խոսեց համաժողովրդական ապստամբությանը նախախատրաստվելու մասին: Իսկ արդյո՞ք կապիտուլյանտների թրքահպատակ խունտան, այդ XXI դարի երիտթուրքերը մտավախություն չունեն, որ հենց եկեղեցին կառաջնորդի ապստամբությունը...
Մեր պատմությանն այդպիսի նախադեպ հայտնի է: 1903-ին կաթողիկոս Խրիմյան Հայրիկը գլխավորեց հայոց ապստամբությունն ընդդեմ Ռու-սաստանի ցար Նիկոլայ Բ-ի հրամանի` հայկական դպրոցներն արգելելու և Հայ եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու վերաբերյալ: Նա ցարի հրամանը բերած փոխնահանգապետ Նակաշիձեի աչքի առաջ ցարի հրամանի ծրարը ցուցադրաբար գետնին նետեց: Խրիմյան Հայրիկը խստորեն արգելեց եկեղեցու սպասավորներին կատարել ցարի հրամանը, կաթողիկոսի կոչով ժողովուրդն ապստամբեց, ամբողջ Այսրկովկասով մեկ ծավալվեցին հայերի ցույցերը և զինյալ բախումները զորքերի և կայսերական չինովնիկների կողմից մոբիլիզացված թուրք-թաթարական սպառազեն խուժանի հետ: 1903-ի հոկտեմբերին հնչակյանները Թիֆլիսում մահափորձ արեցին գլխավոր հրամանատար իշխան Գոլիցինի դեմ, որը ծանր վիրավորվեց, իսկ 1905-ի մայի-սին 21-ամյա Դրոն Բաքվի կենտրոնական հրապարակում սպանեց իշխան Միխայիլ Նակաշիձեին: Արդյունքում 1905-ի օգոստոսի 1-ին ցար Նիկոլայ Բ-ն ստիպված եղավ չեղարկել սեփական հակահայ հրամանը:
Հռետորական հարց` արդյո՞ք Գարեգին Բ կաթողիկոսը Խրիմյան Հայրիկ կդառնա: Չէ՞ որ դավաճան Նիկոլը ոչինչ է Նիկոլայ ցարի համեմատ, և նրա խունտան չնչին է ցարական «самодержавие»-ի համեմատությամբ:
ՆԻԿՈԼԻ ԵՎ ԲՈԼԹՈՆԻ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒՆ ԵՂԻ՛Ր ՊԱՏՐԱՍՏ
Մինչ Հայրենիքում դրամատիկ, ճակատագրական իրավիճակ է, ԱԺԲ առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը մեկնում է ԱՄՆ: Ամերիկյան հանրա-հայտ պրոթուրքական «Լիվինգսթոն խումբ» լոբբիստական ընկերության աջակցությամբ Ժիրայր Սէֆիլյանը բազում հանդիպումներ ունեցավ Միա-ցյալ Նահանգներում: Սէֆիլյանը հանդիպել է Լեքսինգթոն պաշտպանական վերլուծական ինստիտուտի գլխավոր տնօրեն Մերրիկ ՄաքՔերիի և արտաքին քաղաքականության գծով վերլուծական կենտրոն ՄակՔեյն ինստիտուտի գործադիր տնօրեն Դոկտոր Էվելին Ֆարկասի հետ: Սակայն, ի թիվս այս ու հայ համայնքի հետ նախատեսված հանդիպումների՝ ուշագրավ էր Սէֆիլյանի հանդիպումը Ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: ԱԺԲ հաղորդագրության համաձայն. «Պարոն Սէֆիլյանն իր գործընկերների հետ քննարկել է Հայաստանում փոփոխությունների անխուսափելիությունը, քանի որ Ուկրաինայում սպասվող հակահարձակման արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանին պատմական հնարավորություն կընձեռվի վերականգնելու իր անկախ պետականությունը, ինչը կիսել են Վաշինգտոնի նրա ազդեցիկ զրուցակիցները»:
Սէֆիլյանը նաև այցելել է Նեմեսիս գործողության ղեկավար և գաղափարախոս Շահան Նաթալիի գերեզման (տապանաքարի կողքը չգիտես ինչու պպզած լուսանկարվելով), և հանդիպել է Սևրի դաշնագրի ճարտարապետ և հռչակավոր Իրավարար վճռի հեղինակ նախագահ Վուդրո Վիլսոնի ծոռ Դոնալդ Բուշ-Վիլսոնի հետ: Սակայն հիմքեր ունենք պնդելու, որ այդ ամենը երեսպաշտություն է, զի Սէֆիլյանի ամենակարևոր հանդիպումը Հայ դատի և Հայոց պահանջատիրության գերեզմանափոր Ջոն Բոլթոնի հետ էր: Հիշեցնենք, որ Նիկոլի իշխանազավթումից հետո՝ 2018 թվականի հոկտեմբերի 25-ին, Հայաստան այցելած ԱՄՆ առաջին ամենաազդեցիկ ամերիկացի գործիչը հենց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնն էր, ով Երևանում խորհուրդ էր տալիս չկաշկանդվել պատմական կաղապարներով և կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, լուծել Արցախյան հիմնախնդիրը, ինչպես նաև դուրս գալ ազդեցության ռուսական գոտուց: Հայ-թուրքական բոլթոնյան «կարգավորումն», ի դեպ ենթադրում է Թուրքիայի ներկայիս սահմանների ճանաչում, այդ թվում և հրաժարում Վիլսոնի իրավարար վճռից, որը Առաջին Հանրապետության տիտղոսը 161 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա հաստատող միակ միջազգային իրավական փաստա-թուղթն է: Եվ Թուրքիայի պահանջներից մեկը հենց դրանից հրաժարվելն է... Դա էլ Վիլսոնի անունով երդվող ԱԺԲ-ի նկարագիրն է: Դե, իսկ Սէֆիլյանն ու Բոլթոնը համախոհներ են՝ հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագայի հարցում, իսկ Նիկոլը գտնվում է Բոլթոնի ամբողջական պլանի իրագործման գրեթե եզրափակիչ փուլում: ԱԺԲ-ի` իշխանափոխություն անելու ձգտումն էլ թերևս Նիկոլի ու Բոլթոնի գործի շարունակելիությանն է միտված...
Հովհաննես Գալաջյան
iravunk.com
դեպի ետ