«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ՓԱՍՏԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԿԵՂԾԻՔԻ»

Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի է ունեցել Արսեն Մելիք-Շահնազարովի «Լեռնային Ղարաբաղ. փաստերն ընդդեմ կեղծիքի։ Ղարաբաղյան հակամարտության տեղեկատվական-գաղափարաբանական ասպեկտները» գրքի շնորհանդեսը։ Գիրքը հեղինակի՝ մոսկովյան հայտնի լրագրողի, "Советский Карабах" («Խորհրդային Ղարաբաղ») թերթի թղթակցի, իսկ հետագա տարիներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի խորհրդականի երկարամյա աշխատանքի արդյունքն է։ Միջոցառման ընթացքում ընդգծվեց ակտիվ տեղեկատվական աշխատանքի կարևոր նշանակությունը, որի նպատակն է համարժեք և չխեղաթյուրված պատկերացում ձևավորել հակամարտության ծագման և պատճառների մասին ինչպես որոշումներ կայացնող քաղաքական գործիչների շրջանում, այնպես էլ հասարակության ներսում, որն սկսել է կամաց-կամաց մոռանալ 15-18-ամյա վաղեմության իրադարձությունները։ Լավ փաստագրված այս աշխատանքը, որում հեղինակն ընդհանրացրել է իր տրամադրության տակ եղած տեղեկատվության ընդամենը մի մասը, հիրավի, համապատասխանում է այդ նպատակին և կարող է վստահաբար առաջարկվել անաչառ քաղաքագետներին, գիտնականներին, լրագրողներին՝ ուշադրությամբ ծանոթանալու համար։
Կարդալ գիրքը և գրախոսականը ։
community.livejournal.comդեպի ետ