ՈԳԵՂԵՆ ԵՎ ՀԵՐՈՍԱԿԱՆ
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամը լույս է ընծայել «Մեր հաղթանակները» քառահատորյակի Ա հատորը։ Նախագծի ղեկավարը հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն է։ Հեղինակային խմբում է պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մովսիսյանը։ Հատորի բառարանը և ռազմական քարտեզները, սխեմաները և սխեմատիկ պատկերները հեղինակել են ռազմական ինստիտուտի մի խումբ դասախոսներ։
Հեղինակային խումբը դեկավարել է Վազզեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զորատեսակների և ծառայությունների ամբիոնի ավագ դասախոս, փոխգնդապետ Սուրեն Մարտիկյանը, որի հետ էլ զրուցեց մեր թղթակիցը։
- Նախքան «Մեր հաղթանակները» գրքի բովանդակությանը անդրադառնալը՝ ուզում եմ հարցնել՝ ո՞րն էր հատորի լույսընծայման շարժառիթը։
– Պետության և ժողովրդի անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկը համազգային գաղափարներ դավանող, ազգային արժեհամակարգ որդեգրած, իր ժողովրդի պատմությունն ու սեփական ինքնությունը ճանաչող և այդ արժեքներն ու գաղափարները պաշտպանելու պատրաստ հասարակության ու անհատի ձևավորումն է։ Մեր իրականության մեջ, գաղափարական դաշտում, ըստ իս, գոյացել է որոշակի բաց, և մենք խնդիր ունենք լրացնելու այն։ Այսօր շատ է խոսվում այն մասին, թե երիտասարդ սերունդը պետք է ավելի լավ իմանա սեփական ժողովրդի պատմությունը, դաստիարակվի անցյալի հերոսականությամբ, փառքով, դառնա իր նախնիների հայրենասիրության, քաջության, ազգապաշտության ժառանգորդը։ Մենք որոշեցինք առանձնացնել և հանրությանը, հատկապես՝ երիտասարդներին ներկայացնել հայոց հաղթանակների պատմությունը։ Փաստորեն, այն մեր ժողովրդի պատմությունն է՝ ավելի սեղմ, սակայն բյուրեղացած, ավելի մեծ հուզական լիցքով, ոգով ու ազդեցությամբ։
- Ա հատորը ի՞նչ ժամանակահատված է ընդգրկում, և մյաս երեք հատորները ո՞ր դարաշրջանն են ներառելու։
- Առաջին հատորը ընդգրկում է հայոց պատմության հնագույն շրջանից մինչև Քրիստոսից հետո 5-րդ դարի վերջը։ Երկրորդ հատորը ներկայացնելու է պատերազմների, արշավանքների ու ճակատամարտերի ընթացքում հայոց զինուժի տարած ռազմավարական ու մարտավարական հադթանակները 4-10-րդ դարերում։ 11-17-րդ դարերը ընդգրկվելու են երրորդ գրքում։ Չորրորդ գիրքը պատմելու է 18-20-րդ դարերի մասին՝ ներառյալ Արցախյան դատերազմը։ Նշեմ, որ գիրքը առաջին հերթին հասցեագրված է դպրոցական բարձր տարիքի ընթերցողին, զինվորներին, կրտսեր օղակի սպայակազմին, ինչպես նաև ոաուցիչներին և ընթերցողների առավել լայն շրջանակներին։
– Գիրքը հանրամատչելի է և իր բովանդակաթյամբ, պատումի չեզվով, հետաքրքրաշարժ է, ընթեռնելի, հագեցած է բազմաթիվ նկարներով, քարտեզներով, սխեմաներով։
–Մենք փորձել ենք ներկայացվող նյութը դարձնել հնարավորինս հետաքրքիր, գեղեցիկ ու տպավորիչ։ Գրքում զետեղվել են բազմաթիվ լուսանկարներ՝ սկսած հնագույն գրավոր արձանագրություններից, հնագույն զինատեսակներից, ռազմի պատկերներով իրերից, արձաններից... Ռազմական գործողությունների սխեմաներն ու քարտեզները ներկայացնում են ճակատամարտերը, արշավանքները փուլ առ փուլ, հայկական աշխարհակալության սահմանները։ Մեր պատմության տարբեր ժամանակահատվածներ մնացել են ստվերում և լուսաբանման կարիք ունեն։ Օրինակ՝ մենք բոլորս գիտենք Տիգրան Մեծի նվաճումների մասին, սակայն քչերին է հայտնի, որ Վանի թագավորությունը եղել է ավելի մեծ, ներգրավել է Ասորեստանի շրջակայքը, և Սարդուրը անվանվել է չորս ծովերի տիրակալ։ Քչերը գիտեն, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը նվաճած Ալեքսանդր Մակեդոնացին չի կարողացել մտնել Հայաստան, և միայն Հայաստանն է մնացել աննվաճ։ Նույնը պիտի ասեմ Տիգրան Մեծի ճակատամարտերի մասին, չէ՞ որ Տիգրան Մեծը իր փառքին ու նվաճումներին հասնելու համար բազմաթիվ փառահեղ ճակատամարտեր է մղել։ Մենք ունենք անգերազանցելի հերոսական դրվագներ։ Օրինակ՝ հռոմեական զորքի՝ հայկական նիզակների տակով անցնելը։ Հռոմեացի պատմիչը գրում է, որ Հռոմն իր ամբողջ պատմության ընթացքում այդպիսի անպատվություն չէր տեսել։ Դասագրքերում երբեմն հանդիպում ենք խեղաթյուրված փաստերի, ինչը, ըստ իս, անընդունելի է։ Հայկի ու Բելի վիպասքում Բելը նկարվում է ձիուց ընկած, իսկ հետևում՝ հեծելազորը, մինչդեռ Խորենացին նշում է, որ Բելը հետևակ զորքով էր եկել Հայկի վրա։
– Գիրքը կարդալիս համոզվում ես, որ հայոց պատմությանը հաղթանակների պատմություն է, որ մենք ի սկզբանե հզոր ռազմարվեստ ենք ունեցել ու աշխարհին զարմացրել ենք անգերազանցելի ճակատամարտերով։
– Մեր նպատակը հենց դա է եղել, ճանաշել սեփական ժողովրդի պատմության փառահեղ դրվագները, հպարտանալ սեփական կենսագրությամբ ու հավատարիմ մնալ նախնյաց ավանդներին, ոգեշնչվել անցյալով ու ներկան դարձնել նույնքան ոգեղեն ու հերոսական։
Գայանե Պողոսյան
«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»,
ՀՀ ՊՆ պաշտոնաթերթ, թիվ 28 (792), 15-22 հուլիսի, 2009թ.
դեպի ետ