
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՏՈՏԱԼԻՏԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՂԱՆԴԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Այսօր Նիկոլ Փաշինյանը ԱԺ բարձր ամբիոնից «Աստվածային ելույթներ» էր ունենում՝ հերթական անգամ մեր ցավերի վրա նոր ավելի խորը ցավեր ավելացնելով: Ոմանց համար զավեշտալի, ոմանց համար լուրջ՝ Փաշինյանը սաղմոսներից շեղվելով այս անգամ մեջբերում արեց Նոր Կտակարանի հայտնի այն տողերը, թե ամեն իշխանություն Աստծուց է տրված, ապա եզրակացրեց, որ եթե եկեղեցին պետության հետ խնդիր ունի, նշանակում է Աստծո հետ խնդիր ունի:
Ավելորդ է ավելի ծանր տողեր մեջբերել Սուրբ Գրքից, օրինակ՝ «Զգույշ եղեք, իմ բարեկամներ, գայթակղության չտրվեք, քանզի ամեն փորձություն չէ, որ Աստծուց է (Հակ. 1։13)» Սուրբ Գրային հրետանուց ձերբազատվելու համար, սակայն այս ամենի մեջ կարեւոր հարցեր կան, որոնց անդրադառնալ պետք է:
Այսպես, սույն հայտարարությամբ Փաշինյանը փոխարեն մեղմելու ստեղծված լարված վիճակը, ընդհակառակը՝ իրեն համարում է Աստծո պարգեւ: Փաշինյանը փոխարեն հետեւություններ անի, հակադրվում է եկեղեցու հետ, որն, անշուշտ, ունենալու է իր հետեւանքները, որովհետեւ ակնարկել, թե Արագած սարը լավ բան է մեկ այլ հարց է, բայց վշտացնել հավատացյալ ժողովրդին հարցի այլ կողմն է:
Եկեղեցին ունի նվիրապետական կարգ եւ Փաշինայնի այդ հայտարությունը նմանության էր տանում այդ հիրարխիկ կառուցվածքի ձգտմանը, սակայն եթե եկեղեցում այդ նվիրապետությունը փոխանցվում է՝ ըստ առաքելական ձեռնադրության, ապա իշխանության մեջ այն վերածվելու է տոտալիտարիզմի: Ընդ որում՝ այս պարագայում բոլոր նախադրյալներով հանդերձ: Մյուս կողմից, եթե այս հայտարարությանը պատշաճ արձագանք չունենա, հնարավոր է, որ Փաշինյանը հայտարարի, թե ՔՊ-ն էլ առաքելական հաջորդականություն ունի…
Հիմա սա զավեշտ է թվում, սակայն Փաշինյանն այնպիսի հայտարություններ է արել՝ իր 5-ամյա կառավարման շրջանում, որ ամեն բան էլ սպասելի է: Այս առումով օրինակները բազմաթիվ են՝ մի սարի համար հո կռիվ չենք տա, գերիները մեկ ամիս էլ կարող են սպասել, հիսուն զոհ ավել-պակասը… Մի խոսքով՝ Փաշինյանը կարող է վաղն էլ հայտարարի, թե իրենք Հին Հայք պետությունն են:
Այստեղ միայն ցավալին այն է, որ մեր շատ հայրենակիցներ կուրացել են ու չեն հասկանում, որ Նիկոլի Փաշինյանը հետամուտ չէ հետեւանքներին եւ իր բոլոր հայտարությունները վտանգավոր են մեր պետւթյան համար, իսկ իր ՔՊ թիմի համար՝ զուտ հրահանգ:
Հրանտ Սարաֆյան
iravunk.com
դեպի ետ