
ՉԵՄ ԻՋՆԵԼՈՒ ԱԺ ԱՄԲԻՈՆԻՑ․ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԱԿՑԻԱՅԻՑ ՀԵՏՈ ՔԱՇՔՇՈՒԿ ՍԿՍՎԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ (տեսանյութ)
Ազգային ժողովում անկախ պատգամավոր Թահուգի Թովմասյանի ելույթից հետո դահլիճում իրավիճակը սրվեց։
«Իմ ժամանակը սպառվեց, բայց ես չեմ իջնում ամբիոնից, իրականացնում եմ քաղաքական ակցիա: Չեմ իջնելու ամբիոնից, թույլ չեմ տալու, որ երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը և հայ ժողովրդի պատմությունը։ Բավական է, սթափվեք և հասկացեք ձեր պատասխանատվության աստիճանը։ Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից։ Եկել, ի՞նչ բյուջեի կատարողական եք քննարկում։ Դուք բարոյականությունից եք խոսում, բայց ի՞նչ բարոյականության դասեր եք տալիս»,- հայտարարեց Թովմասյանը։
Ամբիոնի մոտ Թովմասյանի ակցիային միացան «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և նույն խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել բարձրախոսը, այնուհետև հրավիրեց ԱԺ նիստերի դահլիճ անվտանգության աշխատակիցներին։
Քաշքշուկ սկսվեց պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև։
Ընդդիմադիր պատգամավորներից մեկը դահլիճից բղավեց, թե կարող է թքեք, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Որ պետք լինի՝ կթքեմ»։
դեպի ետ