• am
  • ru
  • en
Версия для печати
15.04.2023

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ. ՆՐԱՆՔ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ԲԱՔՈՒ

   

Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունը և Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել առ այն, որ Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ ադրբեջանական դրոշի հրկիզումն իրագործել է իբր հավատարմագրված անձ:

Ինչպես հաղորդում է АПА-ն, հայտարարության մեջ ասվում է:

«2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը ցուցադրաբար այրվել է պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից:

Որոշում է կայացվել Երևանից ադրբեջանցի մարզիկների վերադարձի մասին»։

iravunk.com


դեպի ետ