• am
  • ru
  • en
Версия для печати
15.04.2023

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀՈՂԸ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՉ, ՎԱԽԵՑՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ․ Երվանդ Թարվերդյան (տեսանյութ)

   

Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը.

«Անհասկանալի է, թե ինչու չենք պաշտպանվում։ Զինվորների թվաքանակի խնդիր չունենք, զենք ձեռք բերելու գումարի խնդիր ևս չունենք։ Հասարակությունը պատրաստ է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, մինչդեռ իշխանությունը պատրաստ չէ, հասարակությանը վախեցնում են պատերազմով։

Ձգտում են ամենահեշտին՝ ստանալ խաղաղություն զիջումների ճանապարհով։ Զիջելու դեպքում պրոցեսը շարունակվելու է, վերջում Երևանն ենք զիջելու։ Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում իրենց հավակնությունները Հայաստանի տարածքի նկատմամբ»,-նշել է Թարվերդյանը։

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահի կարծիքով իշխանությունը չունի համապատասխան կրթություն և կադրեր, չի հասկանում իր գործողությունների հետևանքները։ Երվանդ Թարվերդյանը կարոծում է, որ եթե կանոնավոր զորքի փոխարեն, սահմանին սահմանապահ ուժեր կանգնեն, ապա ադրբեջանցի զինվորները և ընդհանրապես ով ուզի կմտնի Հայաստանի տարածք, քանի որ սահմանապահները չունեն այդքան ռեսուրս ամբողջ սահմանագիծը պահելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․



www.tert.am


դեպի ետ