
ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՆՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՄ ՄԵՆԱԿ ՄՆԱ․ Խոսրով Հարությունյան (տեսանյութ)
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը․
«Միրզոյան-Լավրով հանդիպումով թվում էր, թե որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ-ՌԴ, ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների մասին։ Օրինակ, որ Հայաստանը երբեք մեջքով շուռ չի գա դեպի Ռուսաստանը, ՀԱՊԿ ռազմաքաղաքական աջակցության մասին փաստաթուղթը պատրաստ է և այլն։
Սակայն հաշված օրեր անց ՀՀ ՍԴ-ն դրական եզրակացություն տվեց Հռոմի ստատուտին, դրանից հետո Փաշինյանը մասնակցեց Բայդենի կազմակերպած համաժողովին, սակայն չստորագրեց ամերիկացիների առաջարկած փաստաթուղթը։ Այսպիսով և ռուսներին են մերժում, և ամերիկացիներին։ Տպավորություն է, որ ամեն ինչ անում են, որպեսզի հայտնվենք մեկուսացման մեջ, չեզոքացնում են մեր դրսի աջակցությունները, որպեսզի հետո ասեն Ադրբեջանի դեմ կռվելու ուժ չունենք, մերկ ձեռքերով ենք»,-նշել է քաղաքական գործիչը։
Հարությունյանը նշել է, որ Ռուսաստանի հետ թշնամությունը սարսափելի վտանգավոր է Հայաստանի համար, պետք չէ փորձել ռազմավարական գործընկերոջ անիվների մեջ փայտ մտցնել։ Պետք է նստել, խոսել, հասկանալ օբյեկտիվ խնդիրները, որ ունի դաշնակիցը։ Միակ պետությունը, որը մեզ պետք է և որին մենք պետք ենք՝ Ռուսաստանն է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
դեպի ետ