• am
  • ru
  • en
Версия для печати
11.04.2023

ՍՐԱՆՔ ՀՈՒԴԱ ԵՆ ԵՎ ՀՊԱՐՏ ԵՆ ԴՐԱՆՈՎ

   

Եվ այսպես, ամեն ինչ արդեն լրիվ անսքող է: Կապիտուլյանտ Նիկոլը Զատկին իր էջում հրապարակում է «Հիսուս Քրիստոս. գերաստղ» հայտնի ռոք-օպերայից «Հուդայի արիան»: Այսինքն` բացեիբաց ինքն իրեն նույնացնում է Հուդայի հետ: Բայց արդյո՞ք, հետևելով բիբլիական սյուժեին, նա, ի վերջո, Հուդայի պես կկախվի: Իհարկե՝ ոչ, այս տեսակը հակված է լինել դավաճան և հպարտանալ դրանով: Չնայած՝ ինչի՞ն են դավաճանում, եթե դատելով սրանց ամեն ինչից, չհայ են, և ինչպես իրավացիորեն նշել էր Արտակ Զաքարյանը, նիկոլիզմը հայ տեսակի և հայի գենի թիվ 1 թշնամին է:

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՆԱԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԴԱՇՏ

Նիկոլը սակայն Զատկի կապակցությամբ նաև սաղմոս է մեջբերում, ուր նույնպես շոշափվում է Հուդայի թեման: Այսինքն` լրիվ նիկոլավարի միաժամանակ տուրք է տալիս և՛ Աստծուն, և Սատանային: Սակայն եթե զուտ քաղաքական հարթությունում հնարավոր է միաժամանակ այո ասել հակադիր աշխարհաքաղաքական շահեր ունեցողներին, ապա հոգևոր ոլորտում նման երկփեղկված բաներ անելու համար հարկ է լինել կատա-րելապես անսուրբ: Միաժամանակ և՛ Աստծուն, և՛ Սատանային տուրք կարող է տալ միայն հոգու անմահությանը չհավատացող մեկը, ով նաև իսպառ զուրկ է բարոյականությունից: Որևէ սրբություն դավանողն այդպես վարվել չի կարող: Այդպես չի կարող վարվել նաև աշխարհիկ ձևով պետական և ազգային արժեքները կարևորող աթեիստը: Այդպես վարվում է կատարյալ աստվածամերժը, կարծում ենք` Նիկոլի այդ վարքագծից խորշում են անգամ նրա սատանիստ տերերը...

Սրանք Հուդա են և հպարտ են դրանով... Այսինքն` մարտահրավեր են նետում բոլոր նորմալ մարդկանց` Զատկի տոնի օրով: Ի դեպ, հուդաների թեման և Հուդա երևույթից ձերբազատվելը շոշափվել է Գարեգին Բ կաթողիկոսի Զատկի պատգամում: Հակամարտության` հոգևոր դաշտ տեղափոխվելու վկայությունն է նաև Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնած ակցիան: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եւ աջակցությամբ թեմի երիտասարդները ապրիլի 8-ի երեկոյան իրականացրին «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը եւ Հանրապետության հրապարակի քարե գորգի վրա ձեւավորեցին Աստվածամուխ Սբ. Գեղարդը: Ի դեպ, նույն օրը հեռուստաեթերում ցուցադրվել էր Գեղարդին նվիրված «Զէն կենաց» վավերագրական ֆիլմը:

Հարկ է նշել, որ ժամանակին աշխարհին տիրելու նպատակով Գեղարդին փորձում էին տիրանալ Նապոլեոնը և Հիտլերը, Գեղարդի զորության մասին պատումները գալիս են դեռ միջնադարից: Ու Գեղարդի հրե պատկերը Հանրապետության հրապարակում ոչ այլ ինչ էր, քան մարտական ծես` ուղղված ընդդեմ մեր երկիրը պաշարած ամենայն չարյաց: Որոնց էլ հասնում էր Գեղարդի սիմվոլիկ հարվածը երկրի գլխավոր հրապարակից:

Հարկ է նշել, որ կանթեղներով երթի ավանգարդն ընդդիմադիր երիտասարդությունն էր, այդ թվում` ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանն առանց այլևայլության արձանագրում է. «Սուրբ Գեղարդն ուղղված ընդդեմ սատանայի, Հուդայի և հայ ազգի դահճի որջի: Աստծո օրհնությամբ անառարկելի հաջողության թող հասնի պայքարն ընդդեմ հայ ժողովրդի հուդաների, այլասերված, անարժեք պիղծերի իշխանության: Շատ խորհրդանշական նկար, շատ խորհրդանշական օրով»:

Այո՛, արդեն լրիվ տեսանելի է և հոգևոր հակամարտությունը` բոլոր հայադավաններն ընդդեմ հակահայերի: Սա արդեն քաղաքական պայքարի դասական սխեմայի սահմաններից դուրս է, և պայքարի ելքը պայմանավորված է ոչ միայն քաղաքագիտության օրենքներով:

ՉԱՐԻՔԻ ՍՊԱՍԱՎՈՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԼԿՏԻՈՒԹՅՈՒ-ՆԸ

Սակայն ՔՊ-ն դեռ շարունակում է՝ «Մեր դեմ խաղ չկա» ներկայացումը: Այսպես, ծայրահեղ ցինիկ խուլիգանական պահվածքով աչքի ընկած ՔՊ-ական մանդատավոր Արթուր Հովհաննիսյանի վերաբերյալ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նա-մակը գլխավոր դատախազին ԱԺ աշխատակազմը համարձակվել էր չփոխանցել հասցեատիրոջը: Իսկ «երևանցի թքող տղա» Ալեն Սիմոնյանն էլ շարունակում է պարծենալ իր փուչ դատական հաղթանակներով լրագրողների հանդեպ: Բայց հատկանշական է, որ ջնջել է ֆեյսբուքյան նամակների մեսիջները` հավանաբար նամակների հոսքի «անչափ ջերմությանը» չդիմանալով:

Ի դեպ, Նարեկ Սամսոնյանի համոզմամբ. «Այս դավաճան ստահակերի իշխանության՝ հայ ազգի հանդեպ գործած հրեշավոր մեղքերից ամենա ծանրն ու ոչ այդքան տեսանելին թմրանյութերի՝ չլսված ծավալներով շրջանառությունն է երկրում: Երիտա-սարդների շրջանում էն աստիճանի տարածված են թմրանյութերը, որ արդեն աղջիկ երեխեքի շրջանում է սովորական դարձել:

...Ամեն երրորդ ջահելը կամ պլանի «զակլադչիկ» է, կամ պահած տեղերից պլան վերցնող օգտագործող: Ասում են, որ Սարյան փողոցի վրա կան փաբեր, որտեղ անարգել վաճառում են ուզածդ թմրանյութերը, իսկ Աբովյան փողոցում հանրային վաճառում են պլան ծխելու կոլբաներ: Էս ամեն ինչն արվում է «փառապանծ» ոստիկանության լուռ հայացքի ներքո...

Առավել քան վստահ եմ, որ էս խայտառակությունը ունի պետական բարձր հովանավորչություն, այլապես էսքան անարգել ու հրապարակային սա տեղի չէր ունենա: Էս թեմային անպայման փաստերով ու ապացույցներով կանդրադառնամ մոտ ապագայում, բայց հիշեք, որ էս հուդաների իշխանությունը նաև սրա համար է խստորեն պատժվելու ապագայում»:

Թմրանյութերի հովանավորների թեմային անդրադարձել է և Իշխան Սաղաթելյանը` գլխավոր դատախազի` ընդդեմ պատգամավոր Մհեր Սահակյանի ներկայացված միջնորդության առթիվ. «Առաջարկում եմ՝ գլխավոր դատախազը ԱԺ չգա դատարկաձեռն, երբ ներկայացնի Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, նույն նիստի ժամանակ կարող է միաժամանակ Ալեն Սիմոնյանին պետական ինստիտուտների պատիվը բարձր պահելու համար հանձնի շքանշան, կամ կարող է Աժ դահլիճում այդ նույն նիստի ժամանակ ՔՊ որոշ պատգամավորների՝ մեր երկրում թմրամոլությունը տարածելու համար պատվոգրեր ու շքանշաններ բաժանի կամ ընդդիմադիր պատգամավորների օգնականների վրա հարձակված պատգամավորներին խրախուսի՝ երկրում օրինականության ապահովման ու ամրապնդման համար: Զավեշտալի ու ծիծաղելի իրավիճակ է, պետք է իշխանությանը հիշեցնել, որ ադրբեջանցիները այսօր հայտնվել են Սիսիանի հայկական ընտանիքներից մեկում, թշնամին գտնվում է Սյունիքում, Տեղ գյուղում, Ջերմուկում, Վարդենիսում, իսկ Արցախի մեր հայրենակիցները շուրջ 4 ամիս գտնվում են շրջափակման մեջ, և դրա մեղավորն ու պատասխանատուն օրվա իշխանությունն է»:

Իսկ թշնամին այս պետական դավաճանների անսքող օժանդակությամբ առանց մի կրակոցի զավթում է երկիրը: Խունտան նաև «շպիոնաբուծությամբ» է զբաղվում` եվրոպական հեղինակավոր Politico պարբերականը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող իր հոդվածում մեջբերել է ԵՄ անանուն բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսք, ըստ որի, ԵՄ դիտորդական առաքելությունը «պատրուլների» գործունեության, ինչ-պես նաև այլ տեղեկատվությամբ կիսվում է Ադրբեջանի հետ: Ինչպես դրա առնչությամբ նկատում է Արմեն Աշոտյանը. «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանելով ԵՄ դիտորդական առաքելության զեկույցներին վերաբերող հարցին՝ հայտարարեց, որ այդ զեկույցներն իրեն հասանելի չեն, այլ՝ պաշտոնական Բրյուսելի ծառայողական օգտագործման համար են:

Այնինչ այսօր պարզ դարձավ, որ այդ զեկույցները փաստորեն «մի ձեռքով գնում են» Բրյուսել, «մյուս ձեռքով»՝ Բաքու, իսկ Երևանին հասնում է երեքմատանոց գեոպոլիտիկ կոմբինացիա:

Հիշեցնեմ նաև, որ փետրվարի 20-ից ՀՀ տարածքում աշխատող այս առաքելության կողմից հայ-ադրբեջանական սահմանին այս ընթացքում գրանցված կամ չգրանցված բազմաթիվ միջադեպերի հետ կապված առկա կամ գոյություն չունեցող զեկույցների հիման վրա, մասնավորապես ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի խախտման, ադրբեջանական ապատեղեկատվության տարածման, ՀՀ քաղաքացիների սահմանը հատելու, կորելու դեպքերի և այլնի առնչությամբ ԵՄ կողմից, քաղաքական խոսնակների կողմից բարձրաձայնում տեղի չի ունեցել, արդեն 40 օր է: Ո՞վ է Երևանն այսքանից հետո, եթե ոչ մանրադրամ Բրյուսելի և Բաքվի առավել գայթակղիչ խաղում»:

Մինչդեռ «հանցավոր» և «մերժված» տարիներին եվրոպացիների մտքով չէր էլ կարող անցնել այդպիսի «բողկեր» ուտելը, Արևմուտքը Հայաստա-նին չէր պարտադրում ԵՄ հետ ասոցացմամբ հակադրվել Ռուսաստանին: Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը ազնիվ ու թափանցիկ էր, դա տեսանելի էր և՛ եվրոպացիներին, և՛ ռուսներին: Եվրոպացիներն ու ռուսները խոստովանում էին, որ սառը պատերազմի փուլում ՀՀ-ի որդեգրած քաղաքականությունն ամենահաջողակն է: Իսկ հիմա ունենք երկու կողմերի և միաժամանակ թուրքերի հետ Հայաստանով և հայի շահով առևտուր անող պիղծ շահամոլներ, որոնցից րոպե առաջ ազատվելը կենսական է:

Հովհաննես Գալաջյան
iravunk.com


դեպի ետ