
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵ ՖԱԿՏՈ ԶԱՎԹԱԾԸ ԱՆՑՆԵԼՈՒ Է ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ Է. Հայկ Նահապետյան (տեսանյութ)
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը․
«Ադրբեջանը Տեղ գյուղում անցակետ է դնելու, Արցախը ամբողջովին կտրելու են Հայաստանից: Արցախն ամբողջությամբ շրջափակման մեջ է հայտնվում։ Ադրբեջանցիները ռազմավարական բարձունքներ են գրավել, որպեսզի հայկական ուժերը չկարողանան խոչընդոտել անցակետի կառուցման և այլ աշխատանքներ։
Փաշինյանը միշտ հայտարարել է սկզբում դեմարկացիա անելու մասին։ Այսինքն ադրբեջանցիները ինչ կարողացան վերցնել, վերցնեն, հետո նոր առկա վիճակը անցկացվի քարտեզների մեջ։ Կա նման պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել Պրահայում։ Արցախի շրջափակումից բացի, Ադրբեջանը հավակնում է Տավուշի, Գեղարքունիքի և Արարատի տարածքներին։ Ալիևը գնում է 29 հազար քառակուսի կիլոմետրի հետևից։ Դա պատահական չէր ասել։ Ադրբեջանը կարող է կիսել Հայաստանը, ոչ թե Մեղրիով ու Գորիսով, այլ Ջերմուկով»,- նշել է ռազմական փորձագետը։
Նահապետյանի կարծիքով, ՀԱՊԿ-ին ՀՀ չթողնելը դավաճանություն է, այսօր անվտանգության միակ երաշխավորը ՀԱՊԿ-ն է։ Ըստ փորձագետի, Մարիա Զախարովան առաջին անգամ խոսեց նաև Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին, ինչը կկանխի Ադրբեջանի հնարավոր հարձակումը։ Իսկ ամերիկյան զորավարժության մասնակցելը, Նահապետյանի գնահատմամբ, պատասխան է ՀԱՊԿ-ին, Փաշինյանը դուրս է մղում ՌԴ-ին ու փոխում անվտանգային ճարտարապետությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
դեպի ետ