• am
  • ru
  • en
Версия для печати
07.04.2023

ՄՇՏԱՊԵՍ ԿԱՊԻ ՄԵՋ ԵՄ ԱՐՑԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ և ԳԻՏԵՄ, ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ԵՆ՝ ԻՆՉՊԵՍ ԹՇՆԱՄՈՒ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ․ Նաիրի Հոխիկյան

   

Ադրբեջանցիները փակել են արցախահայության ճանապարհը և հայտարարել, որ մուտքը կթույլատրվի միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու դեպքում։ Այդ մասին Հանրայինին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Թեմայի վերաբերյալ «Փաստ» լրատվականը հարցեր է ուղղել Նաիրի Հոխիկյանին։

– Պարո՛ն Հոխիկյան, Արցախի պետնախարարի այս միտքն ինչպե՞ս պետք է հասկանանք։

– Կարծում եմ, որ այս հարցում թերացումները միայն հայկական կողմից չեն, Ադրբեջանի կողմից էլ կա, ուղղակի Ադրբեջանն այս պահին ունի լրջագույն աջակիցներ, ինչպես Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իսրայելը, իսկ Հայաստանը, կարելի է ասել, չունի աջակից։ Միայն Ռուսաստանն է, որն էլ ապահովում է միայն ֆիզիկական անվտանգությունը, բայց տեղեկատվական, հոգեբանական անվտանգությունը բարձիթողի վիճակում է։ Ադրբեջանը չի անի և ի զորու էլ չէ փակել Արցախ մտնողների ճանապարհը։ Որպեսզի Ադրբեջանն իմանա, թե ովքեր են Արցախի քաղաքացի, իսկ ովքեր՝ ոչ, պետք է առնվազն ստուգի այդ մարկանց անձնագրերը, ինչը մարդու իրավունքների և 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական կոպտագույն խախտում է և արդեն կզրոյացնի նաև ռուսների ներկայության անհրաժեշտությունը։ Այն ինչն Ադրբեջանը հայտարարում է, ավելի շատ տեղեկատվական հոգեբանական ճնշում են արցախցիների համար, քան քաղաքական գործոն։ Կարծում եմ, որ ՌԴ խաղաղպահների ուղեկցությամբ Արցախ գնալ-գալու դեպքում ֆիզիկական անվտանգության խնդիր չի լինի։

– ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ գնացող մեքենաներից մեկը ներխուժեցին, երբ խաղաղպահներն ուղեկցում էին Արցախ, օրերս էլ նման դեպք գրանցվեց կանանց դեպքում։ Սա անվտանգային խնդի՞ր չէ, ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ։

– Իհարկե, դրանք ռուսների համար թերացումներ են։ Ոչ թե համակարգային խնդիրներ են, այլ՝ ուղղակի պաշտոնական բացթողումներ։ Այդ ռուս խաղաղապահ սպան, որը թույլ է տվել, որ ադրբեջանցին բացի դուռը և մտնի ավտոբուս արդեն իսկ պետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության։ Նմանատիպ պատիժներ պիտի լինեն խաղաղապահների մեջ, որպեսզի մյուսներն իմանան, որ որևէ ադրբեջանցու չի կարելի թույլատրել մոտենալ մեքենային, այլ ուր մնաց դուռը բացի։ Սրանք թշնամու կողմից միտումնավոր կազակերպվող սադրանքներ են, որպիսի հնարավորիս նվազեցնի ռուս խաղաղպահների դերակատարումը և պայմաններ ստեղծի, որ ռուսները ստիպված լինեն դուրս գալ այստեղից հայկական կողմի պահանջով և երկրորդը՝ հնարավորինս տեղեկատվական ահաբեկչություններ տարածեն, մարդկանց հասցնեն հոգեբանական մի վիճակի, որ մարիկ կամովին թողնեն և Արցախից դուրս գան։ Նույն նպատակով իրենք հաճախ կրակում են խաղաղ բնակիչների ուղղությամբ, եթե ուզենան սպանել, ապա կարող են նաև դա անել, բայց չեն անում, քանի որ գիտեն իրենց համար հնարավոր ծանր հետևանքների մասին՝ ինչպես քաղաքական, այնպես էլ Արցախի ՊԲ-ի ստորաբաժանաումներն էլ կարող են իրենց զինվորներին սպանել։

– Արցախի պետնախարարը հայտարարում է, որ Ադրբեջանը փոխել է իր պահանջները։ Նույն մտքի հետ համաձայն է նաև ՀՀ քաղաքական իշխանության ղեկավարը և զուտ արձանագրելուց բացի, որևէ այլ հատարարություն, գործողություն չի հաջորդում։ Ի՞նչ ունի անելու ՀՀ իշխանությունն այստեղ՝ հաշվի առնելով, որ ինքը ևս նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ է։

– Հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքական իշխանությունն արդեն հնարավորինս վատ բան արել է և՛ Հայաստանի, և՛ Արցախի հանրապետությունների համար, ես կարծում եմ, որ լավագույնը կլինի ընդհանրապես ձեռքերը լվանալ և ոչինչ չանել։ Նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական խմբակին։ Իրենց մասնակցությամբ բոլոր տեսակի բանակցություններում, մենք միշտ վնաս ենք կրել։ Պրահա, Բրյուսել, Սոչի այս բոլոր բանակցությունները եղել են Ադրբեջանի օգտին։ Երբ Նիկոլ Փաշինյանը գնացել է բանակցության, հետ է եկել, ինչպես ինքն է սիրում ասել՝ նշաձողն իջեցված։ Հետևաբար, ինչքան քիչ խոսի և ընդհանրապես հեռու մնա Արցախից, իսկ ավելի ցանկալի է նաև ՀՀ-ից այնքան ավելի լավ մեր պետականության համար։ Մշտապես կապ մեջ եմ Արցախի իշխանության հետ և գիտեմ, որ մշտապես ճնշման տակ են՝ ինչպես թշնամու, այնպես էլ ՀՀ իշխանության կողմից՝ ֆինասական, նյությական հարցերում և միաժամանակ Արցախի բնակչության կողմից և կարող են երբեմն սխալներ թույլ տալ՝ հաշվի առնելով, որ իրենց հնարավորություններն անսահման չեն, բայց պիտի հասկանանք, որ Արցախի հանրապետության երաշխավորը Արցախիի պետականությունն է, կառավարությունը։ Դրա բացակայության պայմաններում կվատնգվի Արցախի մնացած հատվածի գոյությունը ևս։

past.am


դեպի ետ