
«ԱՆԱՍՆԱԿԱՆ ՀԱԲՌԳԱԾՈՒԹՅՈՒՆ», ԿԱՄ MI6-Ի ՄՈՒՐԸ ՁԵՐ ԵՐԵՍԻՆ
Հանրային ուշադրությունը շեղված է մեծ ու փոքր ՔՊ-ականների անասնական պահվածքի վրա, մինչդեռ թուրքը այս թրքահպատակների հետ փոխպայմանավորվածությամբ անաղմուկ իր սև գործն անում է, և երեկոյան չգիտես, թե առավոտյան որտեղ կհայտնվի թշնամին, որի վրա կրակող ու կանգնեցնող չկա: Սակայն նույնքան անաղմուկ խոշոր աշխարհաքաղաքական խաղեր են խաղացվում: Օրինակ, ո՞վ է հիմա հիշում, թե ոչ վաղուց ինչու էր Հայաստան եկել բրիտանական MI6 հետախուզության տնօրեն Ռիչարդ Մուրը և հանդիպել կապիտուլյանտի հետ...
«ԿԼԱՍԻԿ» ԽԱՄԱՃԻԿԻ ԱԽՔ ԳՈՐԾԵՐԸ
Իսկ ո՞վ է հիշում տազ արած «կլասիկ» Էդմոնին, որը կապիտուլյանտի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան է: Եվ հենց հիմա էլ հատուկ հանձնարարություն է կատարում: Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունում և խորհրդարանում ունեցած հանդիպումների ժամանակ Մարուքյանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացը, «ձեռի հետ» էլ` Բերձորի միջանցքի փակումը և Հաագայի դատարանի չկատարումը Բաքվի կողմից: Ֆեյսբուքի իր էջում նա մասնավորապես գրել է. «Բրիտանական Ջոն Սմիթ (John Smith) հիմադրամի ու Ժողովրդավարության և խաղաղության կառուցման կենտրոնի հրավերով Օքսֆորդում և Լոնդոնում մասնակցեցի մեր տարածաշրջանի մարտահրավերներին նվիրված քննարկումներին:
Այցելության շրջանակներում Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում հանդիպել եմ Հարավային Կովկասի հարցերով զբաղվող արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց հանգամանալից ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարման և Ադրբեջանի իշխանությունների վերջին գործողությունների մասին տեղեկություններ:
Միացյալ Թագավորության խորհրդարանում բրիտանական ուղեղային կենտրոնների համար կազմակերպված հանդիպմանը ներկայացրել եմ խաղաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի և վերջին շրջանում Ադրբեջանի գործողությունների մանրամասները, ինչպես նաև քննարկվող հարցերի շուրջ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները»:
Է՞լ ինչ ես ներկացրել և քննարկել, MI6-ի Մուրը քո երեսին կպնի: Եվ Ադրբեջանի հիմիկվա լկտիությունը և Նիկոլիդ անձնատվությունը Ռիչարդ Մուրի «մոռացված» այցի հետ հեչ կապ չունե՞ն: Իսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը մերձբալթյան երկրներում լողափներին պառկա՞ծ է, թե՞ ամերիկացիների հետ կարևոր ճշտումներ է անում, ասենք Բլինքենի` Ադրբեջանին ընդդեմ Իրանի ամրացնելու «ծիրին մեջ»:
Հա, մեկ էլ բրիտանաբույր Զոհրաբ Մնացականյանն ի՞նչ էր կորցրել ԱԺ-ում... Արմեն Աշոտյանն արձանագրում է. «Գուցե գրածս off-trend դիտվի, բայց հավատացեք, պակաս կարեւոր հարց չէ: Այսօր (ապրիլի 4-ին-խմբ.) հանրային եւ քաղաքական այլ քննարկումների քողի ներքո ԱԺ-ում Քոչարյան Անդոյի խեղկատակության հյուրն էր նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Կրկնում եմ: Զոհրաբ Մնացականյանը վերջին պատերազմի 3 հիմնական մեղավորներից մեկն է: Սույն ոչնչությանը թվում է, թե մենք մոռացել ենք իր նողկալի ծառայությունը հողատուին, ինչի պատճառով մեր գլխին եկավ այդպիսի արյունալի ու դաժան պատերազմ»: Եվ հարց է ծագում` իսկ հիմա՞ ինչ նողկալի ծառայության է պատրաստվում սույն դավաճանը, որը «Նիկոլի հետ միասին Դուշանբեում Ալիեւին ծախել է 2016-ի ապրիլյանից հետո Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի մեր դիվանագիտական հաղթանակները»:
ԱԼԵՆԻՆ ՓՈ՞ՒՌՆ ԵՆ ՏԱԼԻՍ
ԱԺ-ում և ԱԺ-ի շուրջ էլ ՔՊ-ների ծայրահեղ վակխանալիա է, ծայրահեղ հաբռգածություն: Այդ ամեն ինչը նողկալի է և վրդովեցնող, սակայն անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանն իրավացիորեն նշում է. «Ինչ-որ բան ինձ հուշում է, որ ՔՊ-ականների ագրեսիվ պահվածքը սառնասրտորեն պլանավորած է, այլ ոչ թե զուտ անասնական հաբռգածության պոռթկումների դրսևորում է: Չեմ զարմանա, եթե մի օր մանրամասներ բացահայտվեն, թե ոնց են, օրինակ՝ շաբաթը մեկ նստում, «գծում», նրբությունները քննարկում, դերերը բաշխում ևն»: Ինչ-որ բան ճիշտ է հուշում, պարոն Վրթանեսյան: Զի բացառությամբ լրիվ իրենց կորցրած «ալկաշների» և «նարկոշների», այդ «անասնական հաբռգածությունը» գրեթե միշտ սոսկ մանիպուլյացիայի գործիք է: Նույնիսկ կենցաղում, իսկ քաղաքական և ինֆորմացիոն դաշտում` առավելևս, մանավանդ «քաղաքականությունը պոռնկություն է» բառացի մարմնացնող կապիտուլյանտական թիմում: Դա լավ ինֆոաղմուկ է և ծխածածկույթ, հատկապես այն պահերին, երբ ազգի և պետության հանդեպ քստմնելի ոճիրներ են կատարվում: Սակայն Նիկոլի թիմի դեպքում դա ունի և «փուռը տալու» գործառույթ:
Այսպես, վաստակավոր «ուղտեղջյուր» Ալեն Սիմոնյանին լրիվ ստախոս հանեց Նիկոլի Աշոտիկը` հրապարակավ հերքելով իր դեմ որևէ հարձակ-ման առկայությունը: Դա հրապարակվեց Էրատո Աննա Հակոբյանի կողմից վերահսկվող «Հայկական ժամանակում»: Այսինքն` Ալենին հարվածելը Աննայի, կամ Աննայի և Նիկոլի որոշումն է: Վստահաբար` անչափ «հաբռգելու» «դուխ տվողը» նույնպես Նիկոլն է: Իսկ հիմա` ուշադրությո՛ւն, վա-ղուցվանից չար լեզուները խոսում են, որ Նիկոլի ու Աննայի «զույգվելը» ոչ առանց Լևոն Ակոպիչի ջանքերի է եղել:
Եվ հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը Ալենին «կարմիր քարտ» ցույց տվեց, և դեպքերի այդ հաջորդականությանը ուշադրություն դարձրած քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը նշում է. «Քաղաքացու վրա թքելով` Ալենը ինքն իրեն դարձրեց Նիկոլի քացու տակ ընկնելու ամենալավ թեկնածուն»: Ծեր աղվեսը, որը Նիկոլի հոգևոր հայրիկն է, իր գերճշգրիտ տեքստում մասնավորապես նշում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը»: Այսինքն` Նիկոլին ասում է, որ փրկվելու համար պիտի փո՞ւռը տա Ալենին:
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի դիտարկմամբ. «Ակնհայտ է, որ սրանցից յուրաքանչյուրի փորացավը իրենց տխրառչակ իշխանությունը պահելն է` սեփական տեսակի գոյության երկարաձգման հաշվարկով: Սրանց համար չկա ազգային արժանապատվություն, պետականության գիտակցում, մարդու և քաղաքացու նկատմամբ հարգանք, ազգային իղձերի, նպատակների և արժեքների նկատմամբ տարրական բարոյականություն և այլն:
Սրանց խորթ է ժողովրդի համար որևէ մնայուն արժեք, գործ, կառույց, գործողություն, հեղինակություն թողնելու հարցերը: Սրանք բորենիների վարք ունեն»: Բորենու սրանց բնութը շատ վառ երևաց ԱԺ-ում, երբ եզակի սառնասրտություն ունեցող Էդգար Ղազարյանն էր հանդես գալիս:
Սակայն այս բորենիները հասկանում են, որ Նիկոլն իրենց հերթով փուռն է տալու, Ալենը վկա: Եվ հնարավոր է` գերադասեն րոպե առաջ իրենք հոշոտեն Նիկոլին: Հոշոտե՛ք զմիմյանս, չհայ և չմարդ մուտանտներ:
Հովհաննես Գալաջյան
iravunk.com
դեպի ետ