• am
  • ru
  • en
Версия для печати
24.03.2023

ՕԴԱՉՈՒՆԵՐԸ, Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ, ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ ԼՈՆԴՈՆ ԹՌՉԵԼ. ՆԱ ՍՏԻՊՎԱԾ Է ԵՂԵԼ ՀԵՏԱՁԳԵԼ ԱՅՑԸ. The Daily Telegraph

   

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Մեծ Բրիտանիա վտանգված է։ Դա տեղի է ունեցել օդաչուների չվերթն իրականացնելուց հրաժարվելու պատճառով, գրում է The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարությունում աղբյուրը։

Ոչ մի օդաչու չի համաձայնել իսրայելցի քաղաքական գործչին Լոնդոն տանել։ Մերժումը տեղի է ունեցել զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, որոնք առաջացել են Նեթանյահուի կողմից երկրի դատական համակարգի ծրագրած բարեփոխումների հետ անհամաձայնության պատճառով:

Ստեղծված իրավիճակի հետևանքով Նեթանյահուն հետաձգել է իր այցը Լոնդոն:

Իսրայելցի օդաչուները նմանատիպ բողոքի ակցիա էին կազմակերպել նաև մարտի սկզբին, երբ նրանք հրաժարվել էին Նեթանյահուին Հռոմ տանել:

www.tert.am


դեպի ետ