
ԻՐԱՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԽՈՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Իրանական աղբյուրները շարունակում են ակտիվորեն խոսել Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին:
Մասնավորապես, ըստ ճանաչված միջազգայնագետ-լրագրող Խայալ Մուազինի տելեգրամյան գրառման. «Հայաստանը սկսում է նախապատրաստական աշխատանքները: Տեսանյութում երևում է, թե ինչպես են հայկական բեռնատարներն ամրացնում Ադրբեջանի հետ սահմանը։
Բաղերին գնում է Հայաստան:
Նոր տարվա առաջին օրվանից մի քանի ժամ անց դիվանագիտական ապարատը սկսեց արագ շարժվել՝ շեշտը դնելով «հարևանության քաղաքականության ամրապնդման» և «կովկասյան տարածաշրջանի առաջնահերթության» վրա։
Իրանը պաշտոնական ներկայացուցիչ Հայաստան ուղարկելու հիմնական պատճառը պատերազմը կանխելն է»։
Իրանական որոշ աղբյուրներ ընդհուպ խոսում են, թե պատերազմ կարող է սկսվել ամեն պահ: Նաեւ, որ Իրանի բանակը բերված է մարտական պատրաստության վիճակի, իսկ ավիացիան վերահսկում է Ադրբեջանի տարածքում զորքերի տեղաշարժերը:
դեպի ետ