
ՏՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՏՈՒՆԸ
Հիշո՞ւմ եք կապիտուլյանտի խոստովանությունն ասուլիսին, որ չի կարողանում իր տունը վաճառել: Դա նշանակում է ողբալի բան` մի անշարժ գույքի առքուվաճառքի հարց լուծել չկարողացողը երկիր է ղեկավարում: «Մերժիստ» ժողովուրդը 2018-ին ողբերգական սխալ գործեց` երկիրը վստահելով Գյումրիից քայլելով եկած ողորմելի խմբակին, որին նույնիսկ մի հավաբուն չէր կարելի վստահել: Եվ երկրորդը` եթե խոսում է տուն վա-ճառելու մասին, ուրեմն` հեռու չէ այն օրը, երբ «թռնելու» է:
ՔՊ-Ի ՆԵՐՍՈՒՄ` ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր
Հետաքրքիր լուրեր են պտտվում համացանցում: Այն է` Հայաստանի խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի խումբ պատգամավորներ գաղտնի բանակցություններ են վարում կուսակիցների հետ կապիտուլյանտին անվստահություն հայտնելու, և նրան հաջորդիվ պաշտոնանկ անելու շուրջ:
Բանակցությունների շարժիչ ուժն են ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Խաչատուր Սուքիասյանը:
Նրանց հիմնական փաստարկները՝ իր համախոհների մեծ մասի համար Նիկոլը պատրաստել է կա՛մ բանտ, կա՛մ ունեզրկում: Շատ պատգամավորներ զգում են, որ իրենք ոչ թե Փաշինյանի գործընկերներն են, այլ նրա պատանդները:
Ակտիվորեն քննարկվում են նաև նոր կուսակցություն ստեղծելու Փաշինյանի մտադրության մասին լուրերը, ներկայիս պատգամավորները երկյուղում են, որ դուրս կմնան իշխանական նոմենկլատուրայից:
Իհարկե, առանց կրակի ծուխ չի լինում, ու թեև առաջին մոտավորությամբ Արսեն Թորոսյանի հետապնդման մասին հրապարակային խոսակցու-թյունն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ (զի նա ՔՊ-ի սորոսական թևի փաստացի պարագլուխն է), սակայն ներթիմային հակասություններն, անշուշտ, ավելի բազմաշերտ են: Եվ գնալով նոր երանգներ են ավելանում: Այսպես, 44-օրյա պատերազմը հետաքննող ԱԺ հանձնաժողով կանչված Օնիկ Գասպարյանը, որ համարվում էր ձերբակալվելու թեկնածու, անսպասելիորեն մեծ գովասանքի արժանացավ տխրահռչակ Քոչարյան Անդոնի կողմից: Շատ բան չեմ կարող բացահայտել, բայց այո, մեր հանդիպումը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ շարունակվելու է` մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ա. Քոչարյանը: «Պարոն Գասպարյանի այցելությունից առաջ քննիչ հանձնաժողովի հրավերով ԳՇ ներկա պետն էր եկել, որը Օնիկ Գասպարյանի ղեկավարման տարիներին եղել է կարեւորագույն վարչություններից մեկի ղեկավարը, օպերատիվ վարչության պետը: Բնականաբար, մենք ունենք ցանկ եւ հրավիրելու ենք օպերատիվ իրավիճակին քաջ տիրապետող ամենակարեւոր ռազմական պաշտոնյաներին: Դրա համար սկսեցինք ներկայիս ԳՇ պետով, հա-ջորդը պետք է լիներ պատերազմի տարում բանակը ղեկավարած պաշտոնյան՝ գեներալ Գասպարյանը: Ի տարբերություն շատ-շատերի, Օնիկ Գասպարյանն անմիջապես արձագանքեց, այսօր առնվազն 6 ժամ հանձնաժողովը լսել է ԳՇ նախկին պետին: Այն, ինչ արձանագրեցինք, շատ կարեւոր է բանակում եղած շատ խնդիրներ ապագայում լուծելու համար»,- ասաց Քոչարյանը: «Ես ափսոսում եմ, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան պետք էր: Եթե նա իր պատկերացումներով ավելի շուտ նշանակված լիներ ԳՇ պետ, մենք բանակում բարեփոխումների բավականին մեծ ճանապարհ անցած կլիներ: Օնիկ Գասպարյանին չպետք է տանեին քաղաքական դաշտ: Օնիկ Գասպարյանը նույնիսկ մեր պարտությունից հետո հսկայական անելիք ուներ Զինված ուժերում: Հետագայում Օնիկ Գասպարյանը չմտավ քաղաքական հորձանուտի մեջ, պահեց իր զինվորականի պահվածքը, եւ այսօր էլ համոզված եմ, որ նախաքննական մարմինը Օնիկ Գասպարյանի կարիքն զգում է: Կարծում եմ՝ ինքը իր գիտելիքներն ու ինֆորմացիան կիսում է նախաքննական մարմնի հետ: Այո, ռազմական հեղաշրջման փորձ եղել է: Բայց մեր երկիրը մի հատ է եւ զինվորականությունը երբեք չի կարելի գրկաբաց բերել ներքաղաքական խմորումների դաշտ եւ փորձել բանակն օգտագործել բազուկների ցուցադրության համար: Բանակին պետք էր հանգիստ թողնել»,- ասաց Լևոն Ակոպիչից Նիկոլին ժառանգություն մնացած սույն վատահամբավ պաշտոնյան:
Ծո Օնիկ, դա ինչպե՞ս հասկանանք... Եթե 2021-ին գայիր Բաղրամյան պողոտայի վրանները, ապա այնտեղից կվերադառնաիր վարչապետի կարգավիճակով, երկիրն էլ արդեն 2 տարի պրծած կլիներ գերագույն գլխավոր դավաճանից: Այդ ինչո՞ւ ընկրկեցիր 2021-ին, և հիմա ինչե՞ր ես «երգել» քննիչների մոտ` ամրացնելու Նիկոլի զազրելի և վտանգավոր խառնակչությունը բանակում «հինգերորդ շարասյան» մասին, որ հիմա այդքան գովա-սանքի ես արժանանում ՔՊ-ական այդ տխրահռչակ դեմքի կողմից: Այդ ինչպե՞ս եղավ, որ ՔՊ-ի առնվազն մի թևը քեզ դիտարկում է պոտենցիալ պաշտոնյա, այդ ի՞նչ խաղեր են:
«ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅԱՆ» ՊԱՐԱԳԼՈՒԽՆ Է ԳՈՌՈՒՄ` ԲՌՆԵ՛Ք «ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅԱՆԸ»
Մինչդեռ կապիտուլյանտի պնդումը` բանակում 5-րդ շարասյան մասին բանակը լրիվ վարկաբեկելու միջոց է: Հիշենք` հաջորդ առավոտ հայտնվեցին լուրերը, որ գիշերը կանխվեց Ադրբեջանի ներխուժումը Հայաստան: Ոմանք ասում են` կանխողը Իրանն էր, մյուսները` թե ՌԴ-ն էր, երրորդները` թե ԱՄՆ-ն էր... Չենք խորանա այդ վարկածների մեջ, սակայն մի բան շատ կասկածելի է` որ Նիկոլը այդչափ վարկաբեկեց բանակը են-թադրյալ ներխուժումից ժամեր առաջ: Ու նաև` գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը...
Ժամանակին թրքաբոլշևիկները կալանավորեցին Սարդարապատի գեներալներ Մովսես Սիլիկյանին և Թովմաս Նազարբեկյանին: Իսկ հիմա Նիկո-լի դեմքով կալանավորեցին փառապանծ գեներալ Գրիգորի Խաչատուրովին: Ընդ որում, կալանավորումը տեղի ունեցավ խորհրդանշական ամսաթվին` Լենին-Աթաթուրք հայաջինջ պակտի 102-րդ տարելիցին: Այդ նույն օրն էլ ՔՊ-ն կասկածելիորեն գովաբանռց Օնիկ Գասպարյանին, այն էլ` քննչական մարմինների անպատվաբեր ենթատեքստով: Արդյո՞ք ականատեսը չենք Արցախը վերջնական հանձնելու և Հայաստանի պետականությունը վերացնելու վերջին արարին: Չէ՞ որ կա ոճրագործ տրամաբանություն` եթե չլինի Հայաստանի Հանրապետությունը, ապա ո՞ր պետության հանդեպ պետական դավաճանության համար պիտի դատվի Նիկոլն իր հանցակիցներով հանդերձ: Ի դեպ, այդ նույն չարաբաստիկ մարտի 16-ին կապիտուլյանտը տեղեկացրեց, որ ստացել են Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ, դրանք քննարկման փուլում են. «Այսպիսով թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման չորրորդ շրջափուլ: Մենք կքննարկենք ու առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները, մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից»:
Ամեն ինչ ակնհայտ է, տուն չունեցած թրքահարճ, մուտանտ Նիկոլը այժմ ոչնչացնում է Հայոց տունը` մեր պետությունը: Ի դեպ, պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը նաև փաստացի շեղող հնարք է համարում ներկայիս կոռուպցիոն սկանդալները. «Ինձ համար խնդիրն այն չէ, թե ի՞նչ նոր բնակարաններ, գույք ու հարստություն են ձեռք բերել և ինչպե՞ս: Սակայն միայն այն հանգամանքը, որ Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտունու, Քաշաթաղի ու Քարվաճառի մի քանի տասնյակ բնակավայրերի շուրջ 15500 ընտանիքների թողել են անտուն ու դավադիր միտումով զրկել են իրենց հայրենի բնօրրանից, այ հենց դրա համար ամենադաժան պատասխանատվության են ենթարկվելու (մնացած աններելի հանցանքների մասին էլ չեմ խոսում): Ու Աստված մի արասցե, որ որևէ մեկի մտքով անցավ ինքնուրույն պատժել սրանց (թեհլերյանաբար):
ՔՊ վերնախավը պետք է պատասխանատվության ենթարկվի ՀՀ դատարաններում և բացառապես օրենքի բոլոր պահանջ-ներին համապատասխան, հրապարակային եղանակով: Սրանց պետք է փորձեն պաշտպանել երկրի լավագույն փաստաբանները, և դատեն ամենաանաչառ դատավորները»: Պատահական չէ, որ Արտակ Զաքարյանը թեհլերյանական տարբերակին ասում է «Աստված մի արասցե», զի Նեմեսիսը պետականություն չունեցող ազգի գործիքակազմի բաղկացուցիչ մասն է: Այսինքն` եթե բանը հասավ Նեմեսիսի, դա նշանակելու է, որ չունենք պետական դավաճաններին պատժող պետություն: Իսկ դրա լրջագույն սպառնալիքը կա, դատելով ՆԱՏՕ-ՀԱՊԿ անս-քող մրցակցությունից հենց մեր տարածքում, այս թրքահպատակները Հայաստանը արդեն դարձրել են աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ:
Իսկ հիմա` այն մասին, թե ինչու հենց հիմա Սերժ Սարգսյանը դարձել է և՛ անձամբ Նիկոլի, և՛ խունտայի ողջ քարոզչամեքենայի աննախադեպ հարձակումների թիրախ: Մարտի 14-ին Եվրոպական խորհրդարանը ընդունել է Հայաստանի վերաբերյալ տարեկան զեկույցը, որը, բազմաթիվ հարցերից զատ՝ Ադրբեջանի ագրեսիա, Լաչինի միջանցքի փակում և այլն, ևս մեկ կարևոր արձանագրում է պարունակում, որը այս թրքահպատակների աչքի փուշն է: Խոսքն այն մասին է, որ զեկույցի առաջին հոդվածում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի երեք հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Եվ հավաստի տեղեկություններով՝ այսպիսի ձևակերպում «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք», չի եղել զեկույցի նախնական՝ սևագիր տարբերակում: Եվ այն հայտնվել է զեկույցի վերջնական տեքստում ՀՀԿ-ի ջանքերով, երբ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող, զեկույցի հեղինակ, բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչևը 2022թ. հոկտեմբերին եկել էր Հայաստան և, մինչ իշխանությունների հետ շփվելը, հանդիպել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հենց այդ հանդիպման ժամանակ քննարկվել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Եվրոպա-կան հերթական կարևոր փաստաթղթում արձանագրելու և ամրագրելու անհրաժեշտությունը:
Ա՜խ այդ «նախկինները», հա խանգարում են Նիկոլին մինչև վերջ կատարել իր տերերի թուրանական հանձնարարությունը և ընդմիշտ փակել Հայոց հարցը` «Չկա ազգ և պետություն, չկա պրոբլեմ» սկզբունքով:
Հովհաննես Գալաջյան
iravunk.com
դեպի ետ