• am
  • ru
  • en
Версия для печати
16.03.2023

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՓԱԽՉԵԼ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆԵԼԸ ՈՒՐԻՇԻ ՈՒՍԵՐԻՆ ԹՈՂՆԵԼՈՎ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

   

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը

«Արայիկ Հարությունյանը չի սպասարկել Արցախի ինքնուրույն մնալու օրակարգը։ Արցախի էլիտաները փոխանակ համախմբվեն ու ժողովրդին պատրաստեն պատերազմի, զբաղված են ներքին խնդիրներով ու պետությունը կազմաքանդելով։ Արայիկ Հարությունյանը գիտի, որ իր գնալուց հետո նախագահական նոր ընտրություններ չեն լինի, ուզում են փոխել Սահմանադրությունը, որ ԱԺ-ն ընտրի նախագահ։ Սակայն այդ նախագահը լեգիտիմության խնդիր կունենա, Ադրբեջանը նոր հաղթաթուղթ կստանա, ասելով, որ՝ ում ուզում ընտրում են։

Սամվել Բաբայանն հակապետական տարր է, չեմ հասկանում արցախյան էլիտայի վախը նրանից։ Որևէ մեկը չի հանդգնում ասել, ինչով ես զբաղված ու ինչու ես քանդում պետականությունը։ Արցախում պետք է վստահ լինեն, որ Հայաստանի իշխանությունը գնում է Արցախը հանձնելու ճանապարհով, դավաճանում է իրենց»,- նշել է քաղաքագետը։

Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ եթե բանակում եղել է 5-րդ շարասյուն, ապա այն նպատակաուղղված ներդրել է հենց Փաշինյանը։ Իշխանությունը պահելու համար ա դեռ զիջելու ռեսուրս ունի՝ միջանցք, Սյունիք, Վայոց Ձոր։ Ըստ քաղաքագետի, Փաշինյանը պատրաստ է նահանգապետ աշխատել Ալիևի մոտ, նա մի կարմիր գիծ ունի՝ անձնական իշխանություն։ Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում պաշտպանվելու ռեսուրսն էլ Արցախի ՊԲ-ն է, Ռուսաստանն անվտանգության երաշխավոր չէ, այլ լրացուցիչ աջակցություն անվտանգության ապահովմանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․



www.tert.am


դեպի ետ