
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԸ ՆՈՒՅՆ ԿԵՆՏՐՈՆԻՑ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ․ Հրանտ Միքայելյան (տեսանյութ)
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել Վրաստանի հարցերով փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը․
«Կիրառված տեխնոլոգիաների և կազմակերպիչների առումով շատ նմանություններ կային 2018 թվականի Հայաստանի և Վրաստանի վերջին ցույցերի միջև։ Վրաստանում ցույցերի գլխավոր դրդողն ու կազմակերպիչը Արևմուտքն է։ Այսպիսով նաև պատժում են Վրաստանին՝ հակառուսական սանկցիաներին ուղիղ չմիանալու համար։ Վրաստանի ներկա իշխանությունները պրոռուսական չեն, ավելի քիչ հակառուսական են։ Սակայն Արևմուտքի պատկերացմամ, ովքեր պրոարևմտյան չեն, պրոռուսական են։
Ակցիաներ էլի կլինեն, առիթ կգտնվի։ Դրանք կլինեն Վրաստանի իշխանության հրաժարականի պահանջով։ Չեմ բացառում, որ ամեն ինչ կավարտվի իշխանափոխությամբ, Վրաստանի իշխանությունները լավ չէին հաշվարկել իրենց ուժերն ու տեղի ունեցողի հետևանքները։ Արևմուտքը կգնա Վրաստանում իշխանափոխության, եթե Թբիլիսին շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա է վարում»,- նշել է փորձագետը։
Հրանտ Միքայելյանի կարծիքով, իրավիճակը կարող է բերել ռուս-վրացական հարաբերությունների վատացման՝ կոմունիկացիոն բոլոր հետևանքներով։ Այս դեպքում Հայաստանը կարող է հայտնվել մեկուսացման մեջ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
դեպի ետ