
«ՊԻԾԻՄԻՆՈՒՏԿԱ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Կառավարության հերթական նիստը երեկ տեւեց ո՛չ ավել, ո՛չ պակաս 8 րոպե, որից ավելի քան 5 րոպեն Նիկոլ Փաշինյանի ելույթն էր՝ Բերձորի միջանցքի վերաբերյալ: Եվ թեպետ նիստի օրակարգում ընդգրկված էր 36 հարց, «պակրիշկեն վրայից թռած» մեքենայի վարորդի պես կառավարության ղեկին նստած Փաշինյանը փոքրիկ դիկտատորի ինքնավստահությամբ՝ հայտարարեց, թե առաջարկում է բոլոր հարցերը քննարկել չզեկուցվող ընթացակարգով:
Մինչ կառավարության անդամները փորձում էին հասկանալ հերթական «շուլուխն» է անում Փաշինյանը, թե լուրջ է ասում, նա շարունակեց. «Ովքեր են կողմ ամբողջ օրակարգային հարցերի փաթեթի ընդունմանը»: Այսքանից հետո՝ էլ ոչինչ չէր մնում գործադիրի ներկայացուցիչներին, քան Հյուսիսային Կորեայի շարքային չինովնիկի կարգապահությամբ՝ հավասար ու շատ արագ ձեռքերը վեր «տնկել»: Չէ, այս անգամ առաջնորդին ոչ թե հանձվելու, այլ 36 հարցը միանգամից ընդունելու համար: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ կառավարության թափանցիկ աշխատանքի ու Հայաստանում առկա ժողովրդավարության մասին: Չնայած, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ՝ «Ինչ-որ պետք է, էն էլ բանակցում ենք», շատ տրամաբանական է, որ ինչ հարց ուզում են, էն էլ անցկացնում են կառավարությունում՝ նույնիսկ կես բերան տեղյակ չպահելով ՀՀ քաղաքացուն:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ