• am
  • ru
  • en
Версия для печати
25.02.2023

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱԿՆԵԼ ՀՀ-ՈՒՄ, ՍՑԵՆԱՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է, ԲԱՅՑ ՈՉ ՀԻՄԱ. Կարեն Քոչարյան (տեսանյութ)

   

Ռուբեն Վարդանյանը կարող է իշխանության հավակնել ՀՀ-ում, սցենարներից մեկն է, բայց ոչ հիմա, քանի որ Հայաստանում ընտրական պրոցես չէ, իսկ Վարդանյանն էլ ասել է, որ մնալու է Արցախում։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը

«Արայիկը և Նիկոլը կատարեցին Ալիևի պահանջը՝ հեռացրին Վարդանյանին, Ալիևի մյուս պահանջներն էլ կանեն։ Ռուբեն Վարդանյանի հեռացումը կարող է նաև Մոսկվա-Բաքու պայմանավորվածության հետևանք լինի։ Ռուսաստանը չի ուզում այստեղ երկրորդ ճակատ բացել, մյուս կողմից չի ուզում հայաթափված Արցախ, փորձում է ժամանակ ձգել, առանց ցնցումների։ Ռուբեն Վարդանյանը շատ բարձր վարկանիշ ունի Արցախում, նրա կես խոսքից կարող էին ցնցումներ առաջանալ, այդ թվում փողոցային։ Ճիշտ արեց, որ լոյալ վերաբերվեց իր պաշտոնանկությանը։

Լաչինի միջանցքը այս 2 օրը կբացվի, սակայն դա Հաագայի հետ կապ չունի, պայմանավորվածության հետևանք է։ Ալիև կասի, որ իմ ասածով հեռացավ Վարդանյանը, դրա համար ենք բացում։ Արևմուտքը կասի, որ Հաագայի դատարանի որոշման շնորհիվ էր։ Ում ինչպես ձեռնտու է, այնպես էլ կմեկնաբանեն»,-նշել է քաղտեխնոլոգը։

Քոչարյանի կարծիքով Ռուսաստանը հենց այնպես չի ակնարկում Հայաստանի պետականության կորստի վտանգի մասին, իշխանությունները Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ։ ՌԴ-ն, ըստ Քոչարյանի, կարող է օրինակ տևական ժամանակ խցանում առաջացնել Հայաստան եկող գազատարում, Լարսի անցակետում, ընդհուպ դիմել ռազմական միջամտության՝ ուկրաինական սցենարով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․


www.tert.am


դեպի ետ