
«30 ՏԱՐԻ ԲԱՆԱԿ ՉԻ ԵՂԵԼ» ՕՊԵՐԱՑԻԱՆ
Այդ ձևակերպումն օգտագործել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` նկարագրելով գեներալ Գրիգորի Խաչատուրովի դեմ սանձազերծած հալածանքը: Ընդ որում, գեներալին ձերբակալեցին հենց Արցախյան շարժման 35-ամյակի օրը` փետրվարի 20-ին: Եվ նրա դեմ կարած գործն այնպիսի ակնհայտ մակուլատուրա էր, որ ամսի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը:
ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ՆՈՐ ՀԱՆԳՐՎԱՆ
Տիգրան Աբրահամյանն արձանագրում է. «Փաստերի բացակայության պայմաններում ՔՊ-դատախազ «պասերով» խաղն ակնհայտ չէր ստացվում, բայց արդեն պարզ էր, որ իշխանությունը գործ կարելու հերթական թեման է զարգացնում:
Սեյրան Օհանյանի գործով ԱԺ հայտնի նիստից հետո առիթ ունեցել եմ ասելու, որ Խաչատուրովների գեներալական ընտանիքը իշխանությունների թիրախ պատահական չի դարձել:
Ե՛վ Գրիգորի, և՛ Յուրի Խաչատուրովները 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո ունեցել են հստակ քաղաքացիական դիրքորոշում երկրում տեղի ունեցող այլանդակությունների, պետության ավերման և զինված ուժերը կազմաքանդման տանելու վերաբերյալ և այդ մասին նրանք հրապարակային խոսել են:
Իշխանությունն, իհարկե, «կուլ չէր տալու» իրերն իրենց անուններով անվանելու հանգամանքը և գնաց սպասելի` իրեն անչափ հոգեհարազատ անբարոյական ճանապարհով:
Մի բան հաստատ գիտեմ, Գրիգորի Խաչատուրովի կեցվածքն ու վարքագիծը գիտակցված է, նա հստակ գիտեր, թե դա ինչի կարող էր հանգեցնել, սակայն նա այն մարդկանցից է, ով գիտի, թե ինչպես պետք է պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը»:
Այո՛, թրքահարճ խունտայի համար գլխավոր թշնամիներն արժանապատիվ մարդիկ են: Առավելևս` եթե նաև մարտական փառքով ճակատը պսակած գեներալ է: Առավելևս` եթե ընտանիքում բոլորն են զինվորական: Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժեց, բայց դա դեռ չի նշանակում, որ հետագա գործընթացը կգնա տրամաբանական և արդարացի հունով: Դեռ պետք է հասկանալ, թե ինչ նպատակ էր իր առաջ դրել խունտան, որովհետև բոլորը գիտեն, որ երբ խունտան ուզում է մարդ կալանավորել, ապա դրա ճանապարհները գտնում է` ճիշտ պահին, ճիշտ տեղում «հարմար» դատավորներ են հայտնվում և քաղաքական որոշումը տեղում կյանքի են կոչում: Դժվար է ասել, թե կապիտուլյանտների այս քայլը զուտ զգուշացում է՞ր, թե՞ ինչ-որ բան այնպես չգնաց:Կարճ ժամանակ անց բոլոր հարցերի պատասխանը կլինի:
Ի դեպ, մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ առաջիկայում, Արփի Դավոյանի ասած «պարոն դատախազ» Վարդապետյան Աննան կարող է թիրախավորել որոշ ՔՊ-ականների, ու չնայած դեռ պարզ չէ, թե հատկապես որ ՔՊ-ականը կամ ՔՊ-ականները կարող են ընկնել դրբի տակ, բայց ասում են, որ ՔՊ-ականները, «ցրտից մրսած», վերջին շրջանում ուղիներ են որոնում՝ Աննային քծնելու... Վարդապետյան Աննայի ագրեսիայի օգնությամբ Նիկոլը կարող է ուղերձ հղել յուրայիններին՝ իր մեջքի հետևում խաղեր չտալու: Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ իսկ արդյոք այս կամ այն ՔՊ-ականի նկատմամբ հնարավոր հարուցվելիք գործերը չե՞ն հարվածի ՔՊ-ի չեղած իմիջին՝ հատկապես հաշվի առնելով ինքնա-գովազդի այն խելահեղ մակարդակը, որին ամեն օր ականատես է դառնում ժողովուրդը: Օբյեկտիվորեն նման բան հնարավոր է, բայց Նիկոլը կրկին կապավինի իր մատնոցախաղին՝ այդ ամենը մատուցելով իրեն ձեռնտու լույսի ներքո՝ խաղադրույք կատարելով հասարակության թերուս հատվածի վրա: Թե տեսեք` բռնում ենք ոչ միայն մարտական սպաներին և ընդդիմադիրներին, այլ նաև «օրինազանց յուրայիններին»: Համ էլ առավելապես մարդկային թափոնից բաղկացած թիմին վախի մեջ կպահի: Ռեպրեսիայի ոլորտում թերուս լրագրող Նիկոլը թերուս տերտեր Ստալինի շնորհալի աշակերտն է:
ԷՐՄԵՆԻՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Խաչատուրովին ձերբակալել էին Էրդողանի և Ալիևի հրամանով: Ի դեպ, քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ է պնդում, որ մենք Էրմենիստանի ճամփին ենք, և գործընթացները մեր երկրում կառավարում է Ալիևը. «Իր պրիմիտիվ դատողություններով աչքի ընկնող քայլիստ Գուրգենագագոն (վայ գեներալ Գագիկ Մելքոնյանը - խմբ.) փաստեց` Հայաստանում բոլոր հարցերը լուծվում են Բաքվում. ինչպես ասեց Ալիևն այնպես էլ արվում է...
Սա փաստ է. Ալիևը Մյունխենում ամբողջ աշխարհի առաջ ուղղակի պատեպատ տվեց Նիկոլ Անհողին` պահանջելով Արցախի պետնախարարի պաշտոնից ազատել Ռուբեն Վարդանյանին...Նիկոլի թայֆան արդեն ամբողջ աշխարհի առաջ փաստում է, որ Ալիևի այդ պահանջը ծնկած կկատարվի, ավելին` պետնախարարի պաշտոնում, ըստ ԶԼՄ֊ների, կնշանակվի ինչ֊որ սորո-սական...
Քայլիստ Գագոյագուրգենը նաև փաստեց, որ Բաքուն բացահայտ շանտաժում է Նիկոլին` մի պահանջը չկատարելու դեպքում մեկ այլ ծանր պահաջով սպառնալով...
Իսկ քայլիստ Գուգագոն չի մտածու՞մ, որ որոշ ժամանակ անց Բաքուն կշանտաժի, որ եթե նույն այդ «Զանգեզուրի միջանց-քը» չբացվի, ապա կռմբակոծի Երևանը ու իր նման անգրագետը այսպես նստած Նիկոլի «հոտին» կհամոզի, որ «չարժե այդ «Զանգեզուրի միջանցքի» համար թույլ տալ, որ ռմբակոծեն Երևանը»:
Անդրադառնալով Մյունխենի համաժողովի շրջանակում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ քննարկման ժամանակ հնչեցրած հայտարարություններին՝ ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը նշեց, որ այնտեղ Հայաստանի շահերը ներկայացնող չի տեսել: «Ավելին, Ադրբեջանի բոլոր մեղադրանքներն ընդունվեցին, ոչնչի չարձագանքվեց: Այն քաղաքականությունը, որն այ-սօր տարվում է իշխանության կողմից, գրեթե ողջ քաղաքական էլիտան դրա հետ համաձայն է: Դա կործանարար քաղաքակա-նություն է: Եթե խաղաղությունն այսպես հաստատվի, հուսով եմ չի լինի այն, ինչ անում են այս հակահայկականները, դրա-նից հետո Ադրբեջանի կողմից սկսելու է ռեպարացիայի պահանջ»,– ընդգծեց նա: Շահնազարյանի խոսքով, մենք հիմա գտնվում ենք շատ ծանր փուլում, նման ծանր վիճակ, երևի ցեղասպանությունից հետո անգամ չի եղել: ԱԱԾ նախկին տնօրենը նաև համոզմունք հայտնեց, որ 2018-ի իշխանազավթումը աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք է և արվել է հենց այսպիսի վիճակի Հայաստանը մատնելու հեռահար դիտավորությամբ:
Եվ իրոք, եթե աշխարհաքաղաքական կոնսենսուս չլիներ, Սերժ Սարգսյանը չէր հեռանա ղեկից, սակայն բազմիցս է շեշտվել, որ նա պարտվել է ոչ թե Նիկոլին, այլ շատ ավելի հզոր ուժին/ուժերին: ՀՀ նախորդ իշխանությունները սուրբ չէին, բայց` հայ էին, նշում է Արմեն Աշոտյանը: Իսկ սրանք չհայ են և հակահայ: «Մենք մեղավոր ենք, որ պայմաններ են ստեղծվել հանրությանը խաբելու համար, բայց ով ընտրել է այս իշխանությանը, պակաս մեղավոր չէ»– շեշտեց ՀՀԿ փոխնախագահը, նշելով, որ ընտրությունը ոչ միայն իրավունք է, այլեւ` պատասխանատվություն: Նրա համոզմամբ` Հանրային կատարսիսի, մաքրման, հասնելու համար հարկ է, որ բոլորն իրենց գործած սխալները խոստովանեն: 2018-ին Նիկոլին իշխանության բերած, բայց խաբված ու դա խոստովանած մարդիկ շատ են: Հենց այսպիսի տեսակը դառնա մեծամասնություն, Նիկոլի շանսերը կձգտեն զրոյի, համոզմունք հայտնեց Աշոտյանը:
Բայց ցավալի է` հայերի 90 տոկոսը երբեք չի խոստովանում, որ սխալվել է: Եվ դա է մեր գլխին փորձանքներ բերում:
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ