
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ԼՐՋԱԳՈՒՅՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ԳԱԼԻՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՎՐԱ, ԷՐԴՈՂԱՆԻ ՇՈՒՐՋ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ ԵՆ․ Վարդան Խաչատրյան
Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքական դաշտում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկաշարժի հնարավոր ազդեցությունների ու հետևանքների մասին Tert.am-ը զրուցել է քաղաքագետ, «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանի հետ, ում կարծիքով երկրաշարժի հետևանքները առավելապես զգալի են լինելու Թուրքիայի ներքին և ոչ այնքան արտաքին քաղաքական կյանքի վրա։
«Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վրա այն կունենա լուրջ հետևանքներ, որովհետև նրանց հանդեպ վերաբերմունքը փոխվել է անգամ ձևակերպումների տեսակետից։ Թուրքիայի ընդդիմադիր դաշտից այսօր ձևակերպումներ են արվում, որ Էրդողանի ոհմակի հետ ինչպես իրենք, այնպես էլ թուրք ժողովուրդը գործ չի կարող ունենալ։ Ընդդիմությունն արդեն իսկ անցել է ծայրահեղ գնահատականների»,- ասաց քաղաքագետը։
Խաչատրյանը ընդգծեց, որ այսօր Թուրքիայի ներքին քաղաքական իրավիճակը պայմանավորված է արտաքին կարևոր գործոններով ։
«Հարցն այն է, թե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ո՞ր ուժին կսատարի կոնսոլիդացված Արևմուտքը։ Դժվար է ասել, թե Արևմուտքը կսատարի հենց Էրդողանին։ ԱՄՆ-ն այսօր էլ Էրդողանի ձեռքը չի հանձնում թուրքական իշխանության ամենաոխերիմ հակառակորդներին, դրանից երևում է, որ Էրդողանի հանդեպ վերաբերմունքը խիստ պայծառ չէ։ Այնուհանդերձ, Թուրքիան չի կարող որևէ կերպ լքել ՆԱՏՕ-ի շարքերը, ինչը Էրդողանը բազմիցս տարփողել է։ Այս ամենը, բնականաբար, չի կարող իր ազդեցությունը չունենալ առաջիկա ընտրությունների վրա։ Թուրքիան այսօր միջազգային արենայում հնարավորությունների նեղ շրջանակ ունի, որը սահմանափակումների կարող է ենթարկվել երկրաշարժի հետևանքները վերացնելու գործընթացում։ Անգամ հիմա, երբ երկրաշարժից հետո շատերը օգնություն են ուղարկում Թուրքիային, ՆԱՏՕ-ի անդամ երկրներ կան, որ մասնակցություն գրեթե չեն ունենում կամ ունենում են նվազագույն մասնակցություն, օրինակ Գերմանիան»,- ընդգծեց Վարդան Խաչատրյանը։
Նա նշեց, որ գլոբալ առումով միջազգային ասպարեզում Թուրքիան լուրջ խաղացող չի եղել, հետևաբար երկարաշարժի ունեցած հետևանքները չեն կարող լուրջ փոփոխություններ բերել այդ երկրի արտաքին քաղաքական հնարավորությունները։ «Այդ ազդեցությունը անգամ շատ մեծ չէ իսլամական աշխարհում, դա այնքան մեծ չէ, որ Թուրքմենիայի նման երկիրը թուրքալեզու պետությունների դաշինքին որպես անդամ որևէ կերպ թույլ չի տալիս իրեն անդամ ձևակերպել։ Արաբական աշխարհը ևս չի մոռացել այն կոտարածները, որ կազմկաերպվել է Թուրքիայի ձեռքով»,- ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանի կողմից Թուրքիա ուղարկված օգնությանը, քաղաքագետը ընդգծեց․
«Ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինեիր Թուրքիային օգնեինք, երբ իրենք դիմեին ու ասեին, թե ինչ մասնագետներ են պետք, իսկ մենք ունենք այդ պրոֆեսիոնալները, հատկապես Սպիտակի երկրաշարժից հետո։ Հայաստանը երևի թե ավելի շատ օգնություն պետք է ցուցաբերեր Սիրիային, դա այն երկիրն է, երբ նեղ տարիներին մեզ մոտ սպառվում էր ցորենը, Սիրիայի ղեկավարի անձնական պատասխանատվությամբ հացահատիկ բերեցին Հայաստան։ Իհարկե, տեղի ունեցածը ողբերգությւոն է, բայց նաև չպետք է մոռանալ, որ երբ Թուրքիայի ղեկավարը հայտարարեց օգնություն ցուցաբերած երկրների ցանկը, այնտեղ չկային Հայաստանն ու Ռուսաստանը»։
դեպի ետ