
ՆԻԿՈԼՆ ՈՒ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԸ
Ամերիկացիներն ասում են, որ իրենց կողմից վերջերս երկնքում խփած ութանկյունանի օբյեկտը միգուցե ՉԹՕ է, այսինքն` այլմոլորակային ծագում ունի: Միգուցե հերթական չինական օդապարիկն է Բայդեն պապիի և Պենտագոնի աչքին այլմոլորակային օբյեկտ երևացել, միգուցե իրոք ՉԹՕ էր, կամ ինչպես ընդունված է ասել` «թռչող ափսե»: Բայց եթե իրոք այլմոլորակայիններ էին, ապա ի՞նչ են կորցրել Ամերիկայում, նրանց անելիքն իրականում Հայաստանում է: Զի գլխավոր գերագույն կապիտուլյանտին կարող են փրկել միայն այլմոլորակայինները...
ԿԱՎԵ ՈՏՔԵՐՈՎ ԴԻԿՏԱՏՈՐԻԿԸ
Անշուշտ, եթե Նիկոլին տանեն, դա նրանց կողմից կլինի մարդասիրական քայլ: Ավելի ճիշտ` մարդասիրական քայլ ՀՀ քաղաքացիների և համայն հայության նկատմամբ, բայց թրքասիրական քայլ` Նիկոլի նկատմամբ: Զի Նիկոլը չի վիրավորվում, երբ իրեն թուրք են ասում, մի բան էլ` ընդհակառակը, և վերջերս թրքասիրական օգնություն էր ուղարկել երկրա-շարժից տուժած իր եղբայրներին:
Իսկ այլմոլորակային օբյեկտի` ԱՄՆ երկնքում հայտնվելուն զուգահեռ Հանրապետության հրապարակում հայտնվեց «Համմեր» ավտոմեքենա` «նարկոշ» և հոգեպես աննորմալ վարորդը ղեկին, և մի ժամի չափ ծաղրի առարկա դարձրեց «Նոր Հայաստանի նոր ոստիկանությանը», ինչպես նաև փառապանծ «կարմիրֆեսավորների» ծեծող բրիգադին: Պարզվեց, որ դրանք պիտանի չեն ո՛չ բնությանը, ո՛չ մարդկությանը, պրոֆեսիոնալիզմը` շատ ցածր, գումարած դրան` բավականին վախկոտ են: Եվ գործնականում պիտանի են միայն խաղաղ ցուցարար ծեծելու և զոհվածների մայրերին քաշքելու համար: Կառավարության մայթով քշվող ավտոմեքենայի նկատմամբ կատարելապես անօգնական գտնվեցին: Այսինքն` չեն էլ կա-րող պաշտպանել նաև «ժողվարչապետ»-կապիտուլյանտին: Պատկերացրեք, եթե «նարկոշի» փոխարեն ավելի լուրջ տղաներ լինեին` Սէֆիլյան Ժիրոյի ասած «պիկապներով»: Ու թեև մանկանան դագաղների հանդեպ քնքուշ սեր ունեցող Արսեն Թորոսյանը խոսում է ոստիկանների կողմից «դիմահար կրակ» արձակելու անհրաժեշտության մասին, սակայն դա էլ դժվար թե էապես բարձրացնի վախկոտ և ոչ պրոֆեսիոնալ անձնակազմի արդյունավետությունը:
Այսինք` Նիկոլի և ՔՊ-ի «ուժային հենարանն» իրականում փուչիկ է: Եթե դրան գումարենք ռեկորդային ցածր վարկա-նիշը` 9,5 տոկոս ըստ Գելլափի, և ռեկորդային բարձր հակավարկանիշը` կրկին ըստ Գելլափի, ապա Նիկոլի վիճակն իրոք ողբալի է: Եվ այո՛, միայն այլմոլորակայիննները կարող են փրկել նրան, զի բոլոր խոշոր խաղացողների համար նա «отработанный материал» է, նրան փրկելու պատառները` չիք: Սահակաշվիլու ողբալի վիճակը վկա` ԱՄՆ-ի կարծիքը երբևէ չշրջանցող Վրաստանի վրա Վաշինգտոնից գոռացող չի գտնվում, որ այդ «отработанный материал»-ին հանգիստ թողնեն, չէ՞ որ այդքան օգուտ է տվել ԱՄՆ շահերին:
Իսկ սրանց հույսը նույնիսկ ամերիկացիները չեն կամ այլ գերտերություն, այլ թուրքերը: Տեսեք ինչ է դայլայլում ականավոր ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը. «Գիտեք վերջին 100 տարում հայ-թուրքական հարաբերությունները շատ բարդ են եղել և բազմաթիվ խնդիրներով լի: Բայց, ամեն դեպքում, մենք հիմա գործ ունենք հումանի-տար աղետի հետ, և անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերություններ կան Հայաստանի և Թուրքիայի մի-ջև, կամ անցյալում ինչպիսի հարբերություններ են եղել և ինչ իրադարձություններ են եղել, փաստ է, որ մեր պետությունները հարևաններ են, և հարևանները պետք է օգնեն միմյանց աղետների ժամանակ»: «Եթե մենք իրապես ուզում ենք խաղաղություն և կայունություն էս տարածաշրջանում, դա նշանակում է, որ մենք էլ մեր կողմից պետք է քայլեր անենք, բնականաբար, ակնկալելով, որ մյուս կողմերից նույնպես դրական քայլեր կլինեն: Բայց առաջնայինն այս ամբողջ համատեքստում հումանիտար հարցն է. եղել է աղետ, ի դեպ, ազգությամբ հայ քաղաքացիներ էլ են ցավոք զոհ գնացել երկրաշարժին՝ և՛ Սիրիայում, և՛ Թուրքիայում», - ասաց Ռուբինյանը:
Իսկ Արցախը շարունակում է մնալ Նիկոլի և նրա թուրք տերերի կոկորդին: Նրանով, որ չի հանձնվում, դիմակայում է: Մամուլում արդեն եղավ խայտառակ տեղեկություն, որ բլոկադայի առաջին օրերին խունտայի կարգադրությամբ դատարկվել են Արցախի բանկոմատները` ճիշտ այնպես, ինչպես դա արվել էր 2020-ի նոյեմբերի սկզբին Շուշիում: Այսինքն` այս վիժվածքները հույս ունեին, որ շատ արագ կսկսվի զանգվածային արտագաղթ Արցախից, սակայն այդ թաց երազանքները փշրվեցին` բախվելով արցախցու հաստ կողին:
Այսինք` թուրքն էլ է իրենցից շատ դժգոհ լինելու, ու նաև հիշելու է, որ դավաճանին ոչ ոք չի սիրում:
ԹՐՔԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Պարզվում է` Անկարային քծնելու հետ սրանք հեռուն գնացող հուսեր էին կապում, որոնք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անվանակոչեց «Սեյսմիկ դիվանագիտության» փլատակներ. «Եթե 2008-2009 թթ.-ից իրականացվող հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը ստացել էր «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը, ապա այն, ինչը փորձում է անել նիկոլական ոհմակն այսօր, օգտվելով երկրաշարժից առաջացած հետևանքներից, կարելի է կոչել «սեյսմիկ դիվանագիտություն»:
Քանիցս բարձրաձայնել ենք վերոնշյալ թվականների և վերջին հայ-թուրքական գործընթացների միջև սկզբունքային տարբերությունները:
Ընդամենը հիշեցնեմ, որ 2008-2009-իրին հայ զինվորը կանգնած էր Հորադիզում, իսկ այսօր՝ Ջերմուկից 4 կմ հեռավորության վրա է:
Այս փաստն ընդգծում է, թե ինչպիսի ելակետային հսկայական տարբերություններ կային հայկական դիվանագիտական, բանակցային դիրքերի, Հայաստանի տարածաշրջանային կշռի դեպքում այն տարիներին և այսօր:
Մյուս հանգամանքն այն է, որ եթե նախորդ գործընթացը թուրք-ադրբեջանական հարաբերությունները, կապերը բաղդատելու, տրոհելու, առանձին երկու սեկտորի՝ «ԼՂ-ն առանձին, հայ-թուրքական հարաբերությունն առանձին» լոգիկայի մեջ էր, ապա Նիկոլի օրոք սկիզբ առած գործընթացն ամբողջությամբ առաջնորդվում է եռանկյունու տրամաբանությամբ, որտեղ Երևանը մնացել է Անկարայի և Բաքվի արան-քում, և պաշտոնական Թուրքիան չի էլ թաքցնում, որ այս ամբողջ գործընթացը համաձայնեցնում է և պայմանավորում է հայ-ադրբեջանական, այսպես կոչված, «խաղաղության» պայմանագրով, «Զանգեզուրի միջանցքով» և այլն»:
Իսկ ներքին քարոզչական դաշտում նիկոլաքարոզիչները Թուրքիայում աղետալի երկրաշարժի հետևանքով ՀՀ գործող վարչախմբի կողմից հայտնած ցավակցությունների շքերթն ու թրքասիրական օգնությունը քարոզչամեքենան փորձում է «սաղացնել» ՀՀ քաղաքացիների վրա գրեթե որպես փրկության խարիսխ: Իսկ տխրահռչակ «փետրվարի 31» Արշակյան Հակոբը, պարզվում է, Ջերմուկում մասնակցել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստին, ինչից ներշնչված մի ֆեյսբուքյան ստատուս է երկնել և բացի այն, որ ինչ-որ լոլոներ է կարդացել կոռուպցիայի դեմ իրենց մղած «պայքարի» կարևորության մասին, միաժամանակ հայաստանցիներին սիրով հրավիրել է Ջերմուկ՝ վայելելու բարենպաստ եղանակային պայմանները: «Ջերմուկում ֆանտաստիկ եղանակ է, հնարավորության դեպքում անպայ-ման այցելեք»,- հորդորել է ՔՊ-ականը ՀՀ քաղաքացիներին գալ և կանգնել թուրք ասկյարների ուղիղ նշանառու-թյան տակ: Մինչդեռ կոռուպցիայի ընկալման միջազգային ինդեքսը այնպիսի հետընթաց է արձանագրել, որ պարզ է դառնում` կոռուպցիայի դեմ սրանց պայքարը նույնիսկ նույն Գեղարքունիքի պաշտպանական դիրքերից է թույլ:
Դե, իսկ նորմալ հայ մարդկանց վրա Թուրքիային վերաբերող կեղծ հումանիստական լոլոները չեն ազդում, ընդհակառակը` քաղաքացիները կատաղում են: Բավարար է տեսնել, թե ինչեր են գրում, ի տարբերություն Ֆեյսբուքի, չգրաքննվող Տելեգրամում այդ «թրքասիրական օգնության» ու դրա տրամադրողների մասին: Ու ինչքան էլ պաշտպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանի և Վիգեն Սարգսյանի վրա քննչական մակուլատուրա լցնեն` ջանալով ապացուցել այն թեզը, թե 30 տարի բանակ չենք ունեցել, ի վերջո ժեխի և զոմբիի տեսակարար կշիռը պակասում է, քաղաքացիներն էլ հավից տարբերվող հիշողություն ունեն և դեռ չեն մոռացել այն անվտանգության և ապահովության զգացողությունը, երբ հանգիստ կարելի էր տրանսպորտը 50 դրամով թանկանալը երկրի գլխավոր պրոբլեմ համարել, իսկ թուրքը ո՜ւմ շունն էր: Գեղարքունիքն ու Սյունիքն էլ խոր թիկունք էին, այլ ոչ թե` առաջնագիծ:
Իսկ 2018-ին քչերն էին հասկանում. որ ոչ թե «Սերժին են մերժում», այլ պետականությունը, Արցախը, անվտանգությունը, հաղթական խաղաղությունը: Եվ 2018-ի մղձավանջային երազից ոչ մի կերպ չենք կարողանում արթնանալ...
Հա, ի դեպ ուղիղ 35 տարի առաջ հենց Տրնդեզին Ստեփանակերտում եղավ առաջին ցույցը, որը և տվեց Արցախյան շարժման մեկնարկը: Միգուցե հարկավոր է կրկնե՞լ 1988-ը:
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ