
ՄԵԿ Ա ՉԵՔ ՎԱՅԵԼԵԼՈՒ ԱՐԱ՛. ԷՍ ԱՐՅԱՆ ԾՈՎԻ ՄԵՋ ՉԵՔ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ՎԱՅԵԼԵԼ...ԳԵՆԵՐԱԼՆԵՐԴ ԷԼ ԲԱՎ Է ՆՎՆՎԱՆ. ՆՐԱՆՑ ՏԵՂԸ՝ ՔԿՀ-Ն Է...
Թշնամական երկրի առաջ կզելու, սրտառուց ցավակցությունների, գույք պարտքի դիմաց տվածների, Քասախը ՝ բաց երկնքի տակ կոռուպցիա դառնալու… բանակը իբր զավակի պես սիրող նախկինների, Օնիկ ջանի՝ կոնյակ-փարթի երեկոների եւ այլ ուշագրավ հարցերի, տեսաուղերձի միջոցով անդրադարձել է մեր գործընկեր, Newsmedia.am էլ․ օրաթերթի հիմնադիր-ղեկավար Գայանե Զարգարյանը, նախ ընդգծելով․
-էդ որ մի քանի օր շարունակ ռազմական հանցագործ, Ձեր «կիրթ» եղբորը ցավակցական ուղերձներ էիք հղում ջանասիրաբար, լավ դուք ընդհանրապես արժանապատվություն չունե՞ք, հա հասկանում ենք, որ ձեզ թուրք են ասում՝ չեք նեղանում, հասկանում ենք. որ հայի պատիվը գետնով տալու գործում, դուք «չեմպիոն եք» .քեզ հասնող չկա Նիկոլ…. Բայց լավ, էս աստիճան ստորանա՞լ էն թուրքի առաջ, որ ամիսներ առաջ հայ կանանց մաս-մաս էր անում, որ գենդ դրած ջնջում էր, ու շարունակում ա ջնջել…Լավ էս ի՞նչ «պարոդ» եք դուք արա. էդ աստիճան նիկո՛լ, որ քեզ են դարձրել միջազգային հարթակներում բառիս բուն իմաստով ջնջոց, էլ դրանից էն կողմ տեղ կա՞ Նիկոլ «կզելու»... Անհող կապիտուլյա՛նտ.էդ ձեր սիրելի թուրքերը չէի՞ն Ադրբեջանի ԳՇ-ում ղեկավարում 44-օրյա պատերազմը, էդ թուրքական բայրաքթարները չէին խփում մեր տղերքին, էդ մոռացել եք էդ ամեն ինչի մասին: Մոռացել եք, որ թուրքն ասում է՝ իր արյունոտ սուրը դեռ պատյան չի դրել. հիմա դուք գնացել եք էդ սուրը մաքրեք, որ լավ գլուխներդ ջարդի՝ արա․․․
Ապա անդրադառնալով իշխանականների բիրդան զարգացած կալվածատերերին, մեր գործընկերը ասում է․
-Արաբատ Միրզոյա՞ն, էդ ժամանակին մանկությանդ երազած հեռուստացույցը բանկը քեզ չէր վստահում,որ տրամադրեր… հիմա էդ ի՞նչ որ հանկարծ վստահելի դարձար: Մեկա չեք վայելելու արա՛, էս արյան ծովի մեջ չեք կարողանալու վայելել։
Մեր գործընկերը անդրադարձավ նաեւ անհրթիռ Դավիթ Տոնոյանին, ընդգծելով հետեւյալը․
-Էն մի հատ նվնվան գեներալ ունես՝ նոր պատերազմ, նոր տարածքներ…էդ կողմերից ինչ որ նվնվոցներ ենք լսում. թե մեղմ է պետք վեաբերել … կարող ա՞ սկսել եք խաղեր տալ, որ պետք ա Դավիթ Տոնոյան հանեք ՔԿՀ-ից, Նիկո՛լ: Տոնոյանին ոչ թե պետք ա ՔԿՀ-հներից դուրս բերես, այլ նրա կողքը պետք ա տեղավորես նրանց, որոնց անունները ժամանակին շատ էիր տալիս. Հիմա ոնց որ մոռացել ե՞ս «Օնիկ ջանիդ» , թե՞ տեղը չգիտես։ Սրի տանեմ ցույց տամ, հենա ձորում նստած՝ ընկերոջ օբյեկտում կոնյակ ա խմում՝ վրեդ էլ ղժժում ա…
Վերջում անդրադառնալով նախկինների սրբադասման արարողությանը մեր գործընկերը հիշեցրեց․
-Բոլոր նախկիններդ, այդ թվում երկիրը գույք պարտքի դիմաց տվածներդ, բոլոր նրանք, ում օրոք սա ծնունդ է առել, չկարծեք, թե հասարակությունը չգիտի, որ նիկոլը ձեր վերջաբանն էր. ձեզանից ծնված, ձեր օրոք աճած նիկոլը: Եւ ընդհանրապես որեւէ մեկդ չկարծեք. թե հասարակությունը չի հասկանում, թե ում օրոք ինչ կերպ է մեր բանակը քանդվել, ավերվել, եւ ում օրոք է մեր բանակը գնացել ինքնաոչնչացման ճանապարհով։ Ու էն որ ասում եք ճառերի տեսքով , թե մենք բանակին սիրել եք զավակի նման՝ ստում եք։ Բանակին զավակի նման սիրել է միայն սպարապետ Վազգեն Սարգսյանը, դուք բանակի բյուջեն եք սիրել, բանակի ատկատն եք սիրել, չփորձե՛ք հասարակությանը մոլորեցնել ։
Ուշագրավ տեսաուղերձը դիտեք ամբողջությամբ մեր գործընկերոջ պաշտոնական յութուբյալ ալիքում։
դեպի ետ