• am
  • ru
  • en
Версия для печати
10.02.2023

ԻՐԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ ՈՐևԷ «ՄԻՋԱՆՑՔ» ՍՏԵՂԾՎԻ, ԻՐԱՆԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան

   

Մենք այժմ շատ կարևոր և զգայուն ժամանակահատվածում ենք գտնվում, այսօր կարևոր հարցերից մեկը պատմական խեղաթյուրումներն են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրին։

Նա նշեց, որ Հայաստանի և Իրանի ղեկավարությունները ուշադիր հետևում են տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով, որ պետք է ստեղծել հատուկ օրակարգ։ «Մենք երկու հարևաններ ենք, եղել ենք և պետք է լինենք հարևաններ։ Որոշակի խորամանկություններ են նկատվում, խոսում են «միջանցքների», ինչ-որ գործողությունների մասին, սակայն Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ նման «միջանցք» ստեղծվի։ Կարևոր է համատեղ նախաձեռնությամբ հանդես գալը, ոչ թե պետք է սպասենք և պատասխանենք այլ կողմից արվող նախաձեռնություններին, այլ ինքներս պետք է դառնանք նախաձեռնող կողմը։ Ե՛վ հայկական, և՛ իրանական կողմի դիրքորոշումները շատ հստակ են, պետք է տեսնենք, թե ինչ նոր քայլեր պետք է ձեռնարկել»,- ասաց նա։

Դեսպանը դիմեց լրատվամիջոցներին՝ Իրանի և Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ այնպիսի նյութեր չհրապարակել, որոնք լարվածություն կարող են առաջացնել։

«Ես հստակորեն ասում եմ Իրանը հետևում է սահմանային բոլոր իրողություններին և շատ մի պրպտեք, թե ինչ գործողություններ են լինելու։ Երկու երկրները բոլոր ոլորտներում շատ սերտ հարաբերություններ ունեն»,- նշեց ՀՀ-ում Իրանի դեսպանը։

www.tert.am


դեպի ետ