• am
  • ru
  • en
Версия для печати
05.02.2023

ՑԱՆԿԱՑԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆ ՊԵՏՔ Է ԳԻՏԱԿՑԻ, ՈՐ ԳՆԴԱԿԱՀԱՐՎԵԼՈՒ Է ՀՀ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

   



Ինչո՞ւ են Հայաստանի Զինված ուժերում հաճախակի դարձել պետական դավաճանության դեպքերը, ովքեր պետք է կանխարգելեն նման ստահակների աճը, ինչ մեխանիզմներ են անհրաժեշտ այդ ներքին թուրքերին արժանի պատիժ տալու համար, եւ ինչու չպետք է վախենալ Եվորապաներից , թե որտեղ ու ինչպես պետք է գլխատվեն այդ դավաճանական ցանցի որջերը, հարցերի պատասխանները ու օր առաջ գործի դրվող մեխանիզմների անհրաժեշտության մասին տեսաուղերձի միջոցով դիմելով օրվա պատասխանատունների խոսել է հանրությանը հայտնի լրագրող, Newsmedia.am էլ․ օրաթերթի հիմնադիր-ղեկավար, <<Քեզ համար զինվոր>> նախագծի հեղինակ եւ իրականացնող Գայանե Զարգարյանը, ում խոսքն էլ ներկայացնում ենք ստորեւ․

-Սիրելի հայրենակիցնե՛ր. մենք բոլորս գիտենք, թե մինչ այս պահն էլ, ինչ է կատարվում հայոց բանակում գիտենք, որ բանակը իր մեջքը շտկելու խնդիր ունի, գիտենք, որ ԶՈՒ-ում խնդիրներն անծայրածիր են։ Սա մեր բոլորիս հոգսն է: Եւ այս ֆոնին, այդ խնդիրները քառապատկվելու են, քանի դեռ ՀՀ-ում շարունակում են վխտալ գործակալները, պետական դավաճանները եւ առհասարակ լրտեսական ցանցը, որը իր թեւերով մխրճված է ամենուր։ Ես հասկանում եմ, որ Փաշինյանն ու նրա թայֆան Եվրոպաների առաջ պարտավորություններ ունեն… հասկանում եմ, որ նրանք խոնհարվել են Եվրոպաների առաջ։ Բայց միեւնույն ժամանակ մենք չենք էլ կարող հանգիստ նստել ու սպասել, թե ամիսը մեկը ԱԱԾ-ն քանի լրտես է հայտնաբերելու, եւ այդ թրքահպատակներին տեղավորելու ՔԿՀ-ներում։ Փաստորեն այդ թրքահպատակ լամուկներին դեռ մի բան էլ՝ մենք հարկատուներս պետք է կերակրենք, տաքուկ պայմաններում սրանց հոգսերը հոգանք , դե հետոն էլ, ինչ կլինի՝ կլինի։

Էն որ Նիկոլն ասում էր երկրի կեսը դավաճաններ են, կեսը լրտեսներ՝ փաստորեն ճիշտ էր ասում… բայց ինչ ես անում դո՛ւ Նիկոլ. դրա դեմն առնելու, այդ նույն լրտեաական ցանցին «գլխատելու» , ոչնչացնելու համար։ Հիմա Նիկո՛լ, որոշում ես կայացնում ՔՐ․ օրենսգրքում գնդակահարության հոդվածը «տեղավորելու» , սեւով-սպիտակի վրա գրելու եւ այն արագ տեմպերով գործարկելու համար: Որոշում կայացրեց, հարցը դրեք հանրաքվեի, ու ես վստահ եմ, որ ՀՀ-ի 90 տոկոսը այո է ասելու գնդակահարության հոդվածի «վերակենդանացմանը»…

Ցանկացած պետական դավաճան պետք է գիտակցի, որ գնդակահարվելու է ՀՀ հրապարակում։

www.iravunk.com


դեպի ետ