• am
  • ru
  • en
Версия для печати
04.02.2023

ՄՈՍԿՎԱՆ ՈՒ ԹԵՀՐԱՆԸ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ՝ ԵՐԵՎԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ Է ԲԵՐՈՒՄ ՌԴ-ԻՆ ՈՒ ԻՐԱՆԻՆ ԹՇՆԱՄԻ ՈՒԺ․ Հայկ Խալաթյան (տեսանյութ)

   

Մոսկվան ու Թեհրանը կարծում են, որ Երևանը տարածաշրջան է բերում ՌԴ-ին ու Իրանին թշնամի ուժ։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը

«ԵՄ դիտորդների գալը լարվածության կբերի, ՌԴ-ն կարող է ասել՝ կանչել եք, թող իրենք էլ անվտանգություն ապահովեն, եթե կարծում եք, որ մեզնից լավ կապահովեն։ Իրականում ԵՄ դիտորդական առաքելությունը չի կարող խոչընդոտ լինել Ադրբեջանի համար։ ԵՄ-ն անգամ իր անդամ Կիպրոսին ու Հունաստանին չի կարողանում պաշտպանել Թուրքիայի ոտնձգություններից։

Մոսկվայում և Թեհրանում կարծում են, որ Հայաստանը տարածաշրջան է բերում ոչ տարածաշրջանային խաղացողի, որը բացահայտ թշնամական վերաբերմունք ունի Ռուսաստանի և Իրանի հանդեպ»,- նշել է քաղաքական մեկնաբանը։

Խոսելով Լավրովի վերջին հայտարարությունների մասին, Խալաթյանն ասել է, որ այսպիսով Մոսկվան զղջում է, որ Փաշինյանի հանդեպ չեզոք է եղել, հասկացել են, որ նա ՌԴ-ին ուզում է դուրս մղել Հայաստանից և Հարավային Կովկասից։ Խալաթյանի բնորոշմամբ, Երևանն այնպես է փչացրել հարաբերությունները, որ Լավրովը չի էլ մտածել թե իր մեսիջը ինչպես կընդունեն ՀՀ-ում։ Եթե Երևանը հակառուսական գիծը շարունակի, Մոսկվան կարող է ավելի ակտիվ չզսպել Բաքվին, կարծում է քաղաքական մեկնաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․


www.tert.am


դեպի ետ