
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՇԱԿԻ ԱՌՈՒՄՈՎ, ԲԵՐԵՑ ՄԵՐ ԵՐԿԻՐ․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի հրաժարականն օրակարգում է, այս ողբերգության թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է։ Փաշինյանի հեռացումն է, որ կարող է շանս ստեղծել Հայաստանին ու Արցախին շնչելու, հայկականությունը պահպանելու համար։
Այս մասին Tert.am-ի «Հարցազրույց Բեթղեհեմ Արաբյանի հետ» հաղորդմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Անդադառնալով Լաչինի միջանցքի հարցում ՀՀ իշխանությունների գործողություններին, ԵՄ դիտորդներ հրավիրելուն, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ Միջանցքի հարցում մի քանի գործով կա․ «Առաջինն Արցախն է՝ դիմակայություն, պայքար, և հաշվարկված գործել, եթե արցախցին չդիմադրեր, մնացած գործոնները չեն կարող իրավիճակի բարելավման վրա ազդել, և Արցախի գործոնն իր մասով աշխատում է։ Երկրորդ գործոնը Հայաստանում կենսունակ իշխանության գոյությունն է, որը պետք է ի ցույց դներ ուժ, նկատի չունեմ ուժի կիրառում, այլ սեփական ժողովրդին պաշտպանելու հնարավորություն։ ՀՀ իշխանության պարագայում, այն իր գործունեությամբ ավելի շատ խնդիրներ է հարուցում»։
Տիգրան Աբրահամյանի կարծիքով խնդիրների մեկն այն է, որ հակամարտող կողմերի ներկայացուցիչներ են տեղակայվում ՀՀ սահմանից ներս․ «Օրինակ ԵՄ դիտորդական առաքելության ներգրավվածությունը։ Այստեղ խնդիրը ոչ թե այն էր, որ եվրոպական դիտորդները շատ կարող է ոչ էֆեկտիվ էին, քան ՀԱՊԿ դիտորդները, այլ խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունը գործընթացն այնպիսի ճանապարհով տարավ, որ նախ «բաց մրցույթ» հայտարարեց, թե ովքեր կարող են դիտորդներ ուղարկել, դրան արձագանքեց ՀԱՊԿ–ն, որին Հայաստանը ոչինչ չասաց, հետո արձագանքեց ԵՄ–ն, որին սիրով ընդունում են և ըստ էության, Ռուսաստան–Արևմուտք հակամարտությունը, որոշակի առումով, բերել են մեր Հանրապետությունից ներս»։
Լաչինի միջանցքի փակվելու, Ադսրբեջանին զսպելու մեխանիզմների, զինվորական կացարանի հրդեհի հետևանքների, պատճառների և այլ հարցերի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում։
դեպի ետ