• am
  • ru
  • en
Версия для печати
22.01.2023

Ո՞ՒՄ ՁԱՅՆՈՎ Է «ԵՐԳՈՒՄ» ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ. «Փաստ»

   

«Փաստ» օրաթերթը գրում է

Novostivl.ru–ն «Քաղաքագետ Մարտինովը պարզաբանել է, թե ում ձայնով է «երգում» Նիկոլ Փաշինյանը» վերնագրով հոդվածում գրում է, որ քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովն ասել է, որ Նիկոլ Փաշինյանն ընկել է Մեծ Բրիտանիայի ազդեցության տակ: Ըստ վերլուծաբանի, Փաշինյանի շուրթերից հակառուսական հայտարարություններ սկսել են հնչել այն բանից հետո, երբ բրիտանական գաղտնի ծառայությունների ներկայացուցիչը ոչ պաշտոնապես այցելել է Հայաստան: Մարտինովի կարծիքով, Փաշինյանի բնույթն ընդդիմադիր գործունեությունն է:

Միաժամանակ նա բրիտանական MI6 հետախուզական ծառայության տնօրեն Ռիչարդ Մուրի՝ Երևան այցելությունից անմիջապես հետո սկսել է հայտարարություններ անել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության ներկայությունը Հայաստանում ոչ միայն անվտանգության երաշխիք չի տալիս, այլ նաև սպառնալիք է ստեղծում։ Բրիտանացի գործակալի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը սկսել է տարօրինակ հայտարարություններ անել Ռուսաստանի հասցեին։

Ինչպես պարզաբանել է Մարտինովը, հենց Մուրի հետ հանդիպումից հետո է սկսվել սադրանքը թուրքական համազգեստով և բրիտանական մանդատով ադրբեջանցի որոշ «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի արգելափակմամբ։ Քաղաքագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս իրավիճակում բրիտանական ծառայությունները գործել են միտումնավոր կոպիտ և հրապարակային, իսկ Փաշինյանի հայտարարություններն ընդդեմ ՌԴ-ի նրան հուշել է Ռոբերտ Մուրը։

past.am


դեպի ետ