
ԱՐՑԱԽՅԱՆ ՆԱՀԱՆՋ` «ԵՎՐԱՏՐՆԳԻՈՎ»
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն ակնհայտորեն հիասթափեցրեց Փարիզից «փրկչական» առաքելություն սպասողներին: Խոշոր հաշվով, այդ ֆրանսուհու այցից ֆանտաստիկ ակնկալիքների մասին խոսում էր միայն տխրահռչակ Ալեն Սիմոնյանը, մեկ էլ հրաշքների էր սպասում «ժեխնյուզերի» տեղեկատվական աղբով սնվող նիկոլազոմբիներ զանգվածը, որը վաղուց հավատում է, որ Մակրոնի զորքերը կազատագրեն ոչ միայն Արցախը, այլև Արևմտյան Հայաստանը:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հայաստանում առաջին դիտորդական խումբը կարողացավ սահմանի երկայնքով տեղակայվել, եւ մենք հուսով ենք, որ կկարողանանք եւս մեկ անգամ դիմել Եվրոպային՝ եւս մեկ առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին, Երեւանում Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը: «Սա այն դիրքորոշումն է, որը պաշտպանում է Ֆրանսիան, բայց անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր անդամ-պետություն համաձայն լինի այդ դիրքորոշման հետ: Ինչ վերաբերում է փաստահավաք առաքելությանը, ես չգիտեմ՝ արդյոք ՀՀ իշխանությունների կողմից նման դիմում եղել է: Ֆրանսիան, երբ եղան դիմումներ Ուկրա-ինայի կողմից, պատասխանեց այդ դիմումներին՝ ուղարկելով մի շարք փորձագետների: Չգիտեմ՝ արդյոք Հայաստանը նման դիմում ուղղել է Եվրոպային կամ Ֆրանսիային, ուստի չեմ կարող պատասխանել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե խոսքը ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին փաստահավաք խումբ ուղարկելու մասին է, այլ՝ Ար-ցախ՝ Լաչինի միջանցք, այս հարցին պատասխանեց Ալեն Սիմոնյանը. «Եթե չեմ սխալվում, դրա համար պետք է նաև Ադրբեջանի համաձայնությունը, պետք է բոլոր կողմերի համաձայնությունը»:
Եվ շարունակությունը` նույն ոգով: Ֆրանսիան Արցախի անկախությունը չի ճանաչում, Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն լինելու, և ընդհանրապես` չափազանցված հույսեր չտածեք: Պետք է շնորհակալ լինել այդ ֆրանսուհուն, որ ճշմարտու-թյունն ասաց հուսավառ դյուրահավատներին, միգուցե գլուխները մտնի: Իսկ «ռեալպոլիտիկին» ծանոթ մարդկանց դա վաղուց է հայտնի: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Twitter-ի իր էջում նման գրառում է արել Ֆրանսիայի ԱԺ նախա-գահը: «Հարգանք Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ, Լաչինի շրջափակման վերացում, երկ-խոսության շարունակություն հանուն խաղաղության: Նիկոլ Փաշինյանին ևս մեկ անգամ վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցության մասին: Մենք կլինենք Հայաստանի ձայնը, որը կշարունակի զգուշացնել միջազգային հանրությանը որոշում կայացնելու հրատապության մասին»,- գրել է Բրաուն-Պիվեն: Կարճ ասած` սիրում եմ Նիկոլին և Նիկոլ ընտրած զանգվածին, բայց բացի խոսքերից, ոչնչով չեմ օգնի:
Սա քաղցրաձայն «եվրատրգին» էր, որին հաջորդեցին տագնապալի լուրերը Արցախից, որ պետնախարար Ռուբեն Վար-դանյանը պաշտոնանկ է արվելու, հրաժարական է տալու Արայիկ Հարությունյանը, լինելու են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Իսկ դա նշանակելու էր իշխանության վակուում Ստեփանակերտում, իսկ Բաքվի համար` անարգել ներխուժում և Արցախի ոչնչացում:
Բարեբախտաբար, դրան հետևեց Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը, որ թշնամու օրակարգ չեն սպասարկելու. «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում: Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը:
Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավեր-ները:
Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք:
Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք:
Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում»:
Կործանարար թափանիվը կանգ առավ: Ըստ որոշ լուրերի` ներսում իրավիճակի հանդարտեցմանը իրենց ավանդը բերեցին ՔՊ-ի «աչքի գրողները»` Արցախի նախկին նախագահները: Սակայն ո՛չ Ալիևը, ո՛չ Նիկոլը կանգ չեն առնելու: Ինչո՞ւ պետք է թուրքը ձեռքից բաց թողնի Հայաստանի խամաճիկ վարչախմբի ձեռքով իր նպատակները առաջ տանելու եզակի հնարավորությունը:
ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ
Մի առիթով Սերժ Սարգսյանն ասել էր. «Ալիևին թվում է թե Նիկոլը Հայաստանում հավերժ է, բայց դա միայն նրան թվում է»: Իսկ ընդհանրապես, ինչպես իրավացիորեն նկատել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, Բերձորի բացումը կարող է սկսվել միայն ու միայն Նիկոլի հեռացումով:
Ինչ վերաբերում է «ֆրանսիական տրնգիից» հետո հանգստյան օրով Ստեփանակերտում կատարվածին, ապա դրա հա-մառոտ վերլուծությունը ներկայացրել է Արմեն Աշոտյանը. «Հանդիպելով արցախահայության հավաքական դիմադրությանը՝ արտաքին թշնամուն սպասարկող նիկոլա-արայիկական շրջանակները գործի են դրել իրենց պլան Բ-ն՝ պառակտել Արցախի հասարակությանը, վերացնել ազգադավ ծրագրին դեմ գնացող ընդդիմախոսներին, շեղել ուշադրությունն օրհասական խնդիրներից:
Հեռու մնալով Նիկոլի ծրագրերը այս փուլում խոչընդոտող կոնկրետ անձերից՝ ինձ համար ակնհայտ է այս սրիկայության ողջ ողբերգությունը.
1. Բավարարվում են Ալիեւի պահանջները:
2. Ադրբեջանը որպես «խրախուսանք» բացում է Լաչինի միջանցքը:
3. Նիկոլն ու Արայիկը մեդիագործիքներով ներկայացվում են «փրկիչներ»:
4. Արցախին մտցնում են Նիկոլի բանակցված փաթեթով Բաքվի տակ:
5. Ռուսաստանը էլ ավելի ցավոտ ռեպուտացիոն հարված է ստանում:
6. Արցախը հայաթափվում է ու պրծնում…
Հատուկ որոշ շրջանակների համար.
Չէ, Ռուբեն Վարդանյանն ինքնին փրկություն չէ. Փրկությունը ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ է Ալիեւ-Նիկոլ-Արա-յիկ եռաստիճան հակահայ դավադրությանը:
Իսկ Արցախում այդ դիմադրության կազմակերպումն ու բյուրեղացումը լուրջ թափ ստացավ հենց Ռու-բենով:
Թշնամին կրկին գործի է դրել հարված թիկունքից ռազմավարությունը:
Ի՞նչ ենք հակադրելու ազգային դավաճանության այս նոր արարին մենք»:
Այո, ի՞նչ ենք հակադրելու: Կլասիկ գրպանային Էդմոն Մարուքյանը փորձում է մեր աչքերն ու ականջները փակել հերթական սին եվրոպական հույսերով: Թե բա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով: Եվ Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կողմերի ներկայացրած փաստարկները, այսօր մերժել է Ադրբեջանի պահանջներն ամբողջությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը թողելով ուժի մեջ: Եվրոպական դատարանը մերժել է նաև Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ադրբեջանի պահանջը:
Տո դու էլ, քո Եվրադատարանն էլ... Մանավանդ` Նիկոլի խունտայի կողմից իրականացնող համակարգային դավադիր գործողությունները կան և ռեպրեսիաների ուժգնացման փորձ` ՀՅԴ-ի անդամների և իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ձերբակալություն, կեղծ սադրիչ մեղադրանք պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ, հերթական «մուկն ու կատուն» «Հա-յաստան» խմբակցության 22 պատգամավորներին մանդատներից զրկել-չզրկելու շուրջ, քարոզչական գրոհների ուժգնա-ցում...
Ի դեպ, քաղաքագետ Էդգար Էլբակյանը պարզ ներկայացրեց նաև, թե ինչու էր Նիկոլը տեսակավորում հայրենասիրությունը. «Հայության մեջ 2 ենթախումբ կա, առանց որոնց պայքարի Հայաստան չէր լինի՝ ՍԱՍՈՒՆՑԻՆԵ-ՐԸ և ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ:
Սա է պատճառը, որ խորհրդային շրջանի հայկական պատմական հիշողությունն ու ազգայնականությունը կառուցվում էին Սասունի շուրջ: Մարդաբանության մեջ դա կոչվում է հայկական մշակույթի «սասունիզացիա»: Ի դեպ, հենց այս տեսակ խորհրդահայ հաղթական ինքնությունն է թուրքերի աչքի գրողը, որի մասին վերջերս բարբաջեց կապիտուլյանտը: Հենց այս ինքնությունը հաղթեց Արցախյան առաջին պա-տերազմը:
Հասկանալով, որ երրորդ հանրապետության հիմքերը բնականից կարող են գցվել «արցախիզացիայի» վրա՝ ներքին թուրքերն ամեն ինչ արեցին Արցախի հանդեպ ներազգային ռասիզմ սերմանելու համար: Հիմնադիր կապիտուլյանտն օրինակ Արցախի հարցը միշտ կոչում էր «ղարաբաղյան կնճիռ (sic!)», Արցախի հայերին՝ «թաթար-մոնղոլ», իսկ երիտկապիտուլյանտն էլ մարտի 1-ին քաղաքն «ազատագրում էր ղարա-բաղցի տականքներից»:
Այս խնդիրների մասին պետք է անընդհատ գրել՝ ավելի լայն շրջանակներին հասկանալի դարձնելու համար, որ 1991-1998 թթ. և 2018 թ.-ից Հայաստանում բարձրագույն իշխանությունը քաղաքական թուրքերի ձեռքին է»:
Կապիտուլյանտների վարչախումբը բաղկացած է «յան» ազգանունով քաղաքական թուրքերից: Իսկ քաղաքական թուրքերի հենարանը թրքացած ժեխն է, որին հնարավոր չէ բան բացատրել: Դրան կարելի է միայն չեզոքացնել: Իսկ պայքարի զանգվածային հենարանն ընդարձակելու միակ ռեսուրսը թերևս հուսախաբ եղածներն են ու «քաղաքականությամբ չզբաղվողները»: Դժվար խնդիր է, բայց իրագործելի: Պարզապես ուրիշ ճար չկա:
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ