• am
  • ru
  • en
Версия для печати
15.01.2023

ԵՍ ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ, ԱՌԱՎԵԼ ԵՎՍ՝ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ․ Ռուբեն Վարդանյան

   

Ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։

Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։

Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք:

Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք:

Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում»,-գրել է Վարդանյանը։

www.tert.am


դեպի ետ