• am
  • ru
  • en
Версия для печати
13.01.2023

ՔԻՉ ԱՌԱՋ ԱՐՑԱԽԻ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽԱՓԱՆՎԵԼ Է ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԸ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԱԿՏԸ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ

   

Ադրբեջանը հերթական ահաբեկչական ակտն է իրականացնում Արցախի ժողովրդի նկատմամբ։

Քիչ առաջ Արցախի ամբողջ տարածքում խափանվել է ինտերնետ կապը:

Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է Հայաստան-Արցախ միակ էլեկտրագծի վթարի պատճառով, Արցախի էլեկտրամատակարարումը իրականացվում է խափանումներով։ Ադրբեջանը չի թույլատրում հայ մասնագետներին նորոգել էլեկտրագիծը, որը անցնում է ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող տարածքով։

Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի տոտալ շրջափակման 32-րդ օրն է՝ ԱՀ-ում նկատվում է պարենամթերքի, դեղորայքի և վառելիքի սուր դեֆիցիտ։

www.iravunk.com


դեպի ետ