• am
  • ru
  • en
Версия для печати
08.01.2023

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՌԱՑԱՎ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ, ԵՎ ՆՐԱ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԵՏ Ի՞ՆՉ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

   

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Past.am-ի տեղեկություններով, հրաժարականը նախ և առաջ առնչվում է Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «շփումներին», ինչի մասին վերջերս ակնարկել էր այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Հիշեցնենք, որ, ըստ տարածված տեղեկությունների, այդ «շփումները» նաև Վիտալի Բալասանյանի մասնակցությամբ են եղել: Արցախյան մեր աղբյուրը փոխանցում է, որ Արցախի ղեկավար շրջանակների որոշ ներկայացուցիչների՝ Ադրբեջանի հետ շփումները պետնախարար Ռուբեն Վարդանյանի համար միասին աշխատելու առումով, այսպես կոչված, «կարմիր գիծ» են: Ըստ այդմ, այս հարցում պետնախարարի հետ առաջացած խոր հակասությունների պատճառով էլ Բալասանյանը հրաժարական է ներկայացրել:

Արմեն Դավթյան
past.am


դեպի ետ