
«ՎԱԳՆԵՐԸ» ՈՒՐ ՈՐ Է ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԳՐԱՎԻ ՍՈԼԵԴԱՐԸ. BILD
Գերմանիայում ասացին, որ Ռուսաստանի զինված ուժերը և «Վագներ» մասնավոր ռազմական կառույցն ուր որ է ամբողջությամբ կգրավի Սոլեդարը:
Ռուսաստանին է պատկանում Սոլեդարիի մեծ մասը (80%), ասել է գերմանական Bild մեդիա հոլդինգի լրագրող Յուլիան Ռեպկեն՝ վկայակոչելով աշխարհագրական տվյալները։ Նրա խոսքով՝ ռուսական ուժերը կենտրոն են մտել հյուսիսից եւ արեւելքից։ Ռեպկեն ասել է, որ օգոստոսի վերջից Ուկրաինայի զինված ուժերին քիչ թե շատ հետևողականորեն հաջողվել է ռազմաճակատ անցկացնել Սոլեդարում։ Սակայն այժմ Ուկրաինան կորցրել է վերահսկողությունը Յակլովլիվկայի և Բախմուտսկու նկատմամբ, ինչը էապես վատացնում է Սոլեդարի իրավիճակը, ասել է նա։
Միևնույն ժամանակ, ուկրաինական իշխանությունները և լրատվամիջոցները պնդում են, որ թեև չի խոսվում ռուսական զորքերի և վագներականների կողմից քաղաքի գրավման մասին, Ուկրաինայի Զինված ուժերը շարունակում են կատաղի դիմակայել ռուսների հարձակողական գործողություններին։
Այս քաղաքը կարեւոր է նրանով, որ գրավման դեպքում ռուսական ուժերը կկարողանան դուրս գալ Բախմուտի թիկունք` այս հատվածում կուտակված ուկրաինական մեծածավալ ուժերը շրջապատելու սպառնալիք ստեղծելով:
դեպի ետ