• am
  • ru
  • en
Версия для печати
27.12.2022

Ի՞ՆՉ ԹՈՒՅՆ Է ԵՓՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԱԶԳԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

   

Էռատոն թունալից ձևով դատապարտեց Արցախում երեխաների կողմից Բերձորի միջանցքը ապաշրջափակելու, կյանքի ճանապապարհը պահանջելու պաստառներ պահելը, և անմիջապես դարձավ ադրբեջանական մամուլի աստղը: Թշնամիները գրեցին, որ Փաշինյանի կինը դեմ է Ստեփանակերտի (որն այդ թերիները Խանքենդի են կոչում) հանրահավաքին: Դե, Էռատոյի եղբայրն էլ հրապարակավ հայտնեց, որ իր անչափահաս որդին երազում է «լապատկով խփել մեկի գլխին»: Վաղուց է ասված` պտուղը ծառից հեռու չի ընկնում: Իսկ ծառը հայասպան թույն արտավիժող, չարիքի ծառ է:

ԱՊԱԳԱ ՉԿԱ՛, ՉԿԱ՛ ԱՊԱԳԱ

Ինչպես կապիտուլյանտի, այնպես էլ ՔՊ-ական թիմի ցանկացած բառ նշանակում է տրամագծորեն հակառակը: Սրանց խաղաղությունը նշանակում է պատերազմ, հպարտությունը` նվաստացում, ժողովրդավարությունը` դիկտատուրա, սրանց կարգախոսն էլ պետք է կարդալ «Ապագա չկա՛, չկա՛ ապագա»: Եթե սրանց առաջնորդն ասում է, որ չի վիրավորվում թուրք բառից, ուրեմն թուրք է: Բարդ իմաստներ սրանց խոսքում ու գործում փնտրել պետք չէ, դեռ Լև Տոլստոյն է իրավամբ նշել` ճշմարտությունը հասարակ բառերով է, միայն սուտը կարիք ունի պարուրվել խուճուճ խոսքով:

Իսկ պարզ բառերով սրանք ստույգ դավաճան են և թուրքի նոքյար, սրանց միակ առաքելությունը թուրքի շահ սպասարկելն է, սրանց արյան բաղադրությունում էլ թուրքականը գերիշխող է... Վերջերս նաև ապացույց ներկայացրին, որ հետապնդում են նաև այն մարդկանց, ովքեր նույնիսկ սրանց իշխանության դեմ բան չեն արել, այլ հանդես են եկել թուրքի դեմ` ՊԵԿ-ը տուգանեց երկու երաժշտի, ովքեր «չզբաղվել պոլիտիկա», բայց մասնակցել են ցույցի` հաջակցություն Արցախի: Այս ճշմարտությունները հարցականի տակ դնել կարող է միայն նա, ով կա՛մ անմեղսունակ է, կա՛մ գիտակցաբար կողմ է թրքացմանը, կա՛մ երկուսը միասին: «Նիկոլին չեմ ուզում, բայց... միայն թե նախկինները չվերադատնան» հայտարարողն ինքն էլ փոքրիկ նիկոլիկ է և նիկոլավարի փորձում է ճարպկորեն խուսափել գիտակից մարդ-կանց դատապարտող գնահատականից:

Ինչքա՞ն են այդպիսինները, արդյո՞ք 2021-ի համեմատ պակասել են: Այո՛, պակասել են, բայց ուղիղ իրենց արտագաղթածի չափով: Դրանցից ոչ ոք չի փոխվել, դրանցից որևէ մեկին բան բացատրելը ժամանակի և ջանքերի իզուր կորուստ է: Տեխնոլոգիաների դարաշրջանում այն, ինչ հարկավոր է` նվազագույնի հասցնել այդպիսինների ազդեցությունը գործըն-թացների վրա: Իսկ սրանց տերերը, այսինքն` մեծ ու փոքր նիկոլները, նախօրոք հոգ են տանում հարվածելու այն գործիչներին և ուժերին, որոնք իրենց թրքահարճ բռնապետության համար առավել վտանգավոր են: ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զա-քարյանն անդրադառնում է այն թեզին, որը կապիտուլյացիայից հետո շատ ակտիվ առաջ են մղում կապիտուլյանտների սպասավորները. «Իշխանական քարոզիչների հանձնարարությամբ, որոշ շրջանակներ, կոնկրետ ծառա-յության դիմաց, պատվիրում են «իշխանության դեմ պայքարող որոշ ընդդիմադիր գրչակների»: Պահանջը կայանում է նրանում, որ վերջիններս պետք է սոցցանցերում պարբերաբար տարածեն կեղծ գրառումներ, իբրև թե Նիկոլին Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն են բերել իշխանության: Այս թեզն իհարկե աբսուրդ է, բայց ունի իր պատճառները»:

Ինչպես նշում է Ա. Զաքարյանը, առաջին պատճառն այն է, որ Նիկոլի ռեյտինգը հասարակության մեջ հավասարվում է զրոյի, «իսկ ՔՊ-ի կապիտուլյանտներն ամենաշատը վախենում են Սերժ Սարգսյանի նկատմամբ աճող վստահությունից ու Հանրապետականի հնարավոր ազդեցությունից: Պատահական չէ, որ այս դավադիրները, իրենց մահացու մեղքերն ամեն կերպ փորձում են բարդել նախորդների վրա, իսկ որոշների շուրթերով տարածում են լուրեր, իբրև թե իրենց(Նիկոլին) իշխանության է բերել Սերժ Սարգսյանը»:

Իսկ երկրորդ պատճառը` կեղծ ընդդիմադիրները, որոնց ընդունված է ասել նաև ընդդիմության ընդդիմություն. «Հաճույքով են կատարում Նիկոլի իշխանության այդ պատվերը, քանզի հույս ունեն, որ ՀՀԿ նկատմամբ աճող վստահության կորուստն իրենց շանս է տալու «ընդդիմություն խաղալ» և դրսի տերերից ստացվող պատվերով կարողանալու են մինչև վերջ իրականացնել իրենց պրոթուրքական պրոյեկտները»: Այսինքն` խոսքը պրիմիտիվ, բայց այնուամենայնիվ դեռևս աշխատող մանիպուլյացիայի մասին է:

Ի դեպ, մանիպուլյատիվ են և ձգտումները Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին կա՛մ ռուսների, կա՛մ բրիտանացիների «շպիոն» հանելու, ինչի վրա վերջերս համացանցի գիգաբայթեր շատ են ծախսվում: Անշուշտ, նա հաստատ հրեշտակի թևերով օժտված չէ, սակայն այն, որ թշնամին հասել է իր արտգործնախարար Բայրամովի շուրթերով ռուսների առջև Վարդանյանի հեռացման պահանջ դնելուն, վկայում է այդ գործչի տեխնոլոգիական բարձր արդյունավետության մասին: Ստեփանակերտի վերջին հանրահավաքն, ի դեպ, որոշ գնահատականներով ավելի բազմամարդ էր, քան 1988-ի ցույցերը: Շատերը դեռ չեն ըմբռնել, թե տեխնոլոգիաների և տեղեկատվության դարում ինչու էր դա արդյունավետ քայլ, սակայն դրանում համոզվելու համար բավարար է հետևել թշնամու արձագանքներին:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՂԹԵՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԹՈՒԼՈՒ-ԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Սկսեմ մեր ընթերցողներին ուղղված հորդորից` ոչ մի դեպքում չդիտել թուրք Նիկոլի ամանորյա ուղերձը: Բացի այն, որ դա կնշանակի տառապել ստոկհոլմյան սինդրոմով, կա մեկ այլ կարևոր բան: Իզուր չի ասվում` ինչպես դիմավորես տարին, այնպես էլ այն կշարունակվի, և ի դեպ այդ կանոնին անշեղորեն հետևում է բիզնեսի աշխարհը: Մի բան հաստատ է` չարժե 2023-ը սկսել դավաճան կապիտուլյանտի հակահիգիենիկ սֆաթով, դա կդժվարացնի այդ չարիքից ազատվելու հո-գեբանական ջանքերը:

Իսկ ազատվելու մեկ ձև կա` տեխնոլոգիաներ: Քանի դեռ թրքահարճերի թիմի տեխնոլոգիաներն ավելի ուժեղ են, կա-պիտուլյանտները պահպանելու են իշխանությունը: Դիմադրության շարժումը պարտվեց հիմնականում տեխնոլոգիական դաշտում: Գիտակից և վճռական քաղաքացիների պակաս հրապարակում չկար, ոչ էլ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներում կարող քաղաքական դեմքերի պակաս կար: Նաև սխալ է այն կարծիքը որ գերխնդիրն առաջնորդն է` Ռոբերտ Քոչարյանի մի տեսակ դիստանցավորումը հետևանք է` հենց առաջնորդի խնդրի տեղը սխալ գնահատելու և այնուհետ դա ըմբռնելու: Այդ պատճառով է, որ «Հայաստան» դաշինքում ուժեղացավ ՀՅԴ ազդեցությունը, որը կառույց է և տեխնոլոգիապես հաստատ ավելի արդյունավետ է, քան առաջնորդի շուրջ հավաքված անհատների թիմը: Իսկ ՀՀԿ-ն չշտապեց առաջնորդի անձը ցցել և կենտրոնացավ կառույցների ցանցը զարգացնելու վրա, զի այդ կուսակցությունում գիտակցում են տեխնոլոգիապես զորեղանալու առաջնահերթ կարողությունը:

Ի դեպ, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը շատ տեղին հիշեցրել է մի պատմություն, որը ցույց է տալիս տեխ-նոլոգիաների կարևորությունը: Վենեսուելայի պոպուլիստ նախագահ Չավեսը «Ալո, պրեզիդենտե» անունով հաղորդում էր վարում, որի ժամանակ կարող էր ժամերով անդադար խոսել:

Հաղորդումներից մեկում պատմում է հեռուստադիտողներին, որ անցյալ անգամ մոտը լուծ է սկսվել հաղորդման ժամա-նակ: Մեկ այլ՝ Վալենտինի օրվա հաղորդման ժամանակ էկրանից դիմում է կնոջը, թե. «Կնիկ, էսա գամ տուն, հասանելիքդ տալու եմ»: Եւ այլն:

Ընդդիմադիրները, բնականաբար, ղժժում էին Չավեսի այս անասունությունների վրա: Քանի որ հաղորդումը շաբաթը մեկ էր, ամեն մի հաղորդում մեկ շաբաթվա նյութ էր տալիս նրա վրա ղժժալու կամ քլնգելու:

Մինչ ընդդիմությունը կայֆավատ էր լինում «չոբան» ու «սալդաֆոն» Չավեսի վրա, վերջինս հնարավորինս աննկատ ապամոնտաժում էր իր երկրի բոլոր այն ինստիտուտներն ու համակարգերը, որոնք կարող էին իր ախորժակը զսպել:

Դե ինչ, թշնամու վրա ղժժալու փոխարեն պետք է ամեն օր աշխատենք նրա ռեսուրսները ոչնչացնելու և չեզոքացնելու վրա: Շնորհավո՛ր Ամանոր, նորից կհանդիպենք արդեն 2023-ին:

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ