
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՆԵՐՀՈՍՔԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍԸ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ․ բացառիկ վերլուծություն
Ինչպե՞ս ենք ամփոփում 2022թ․ տնտեսական տարին, ի՞նչ մարտահրավերներով ենք մտնում 2023թ․ այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի հետ, ով նախ փաստեց․
– Նախ առաջին հերթին արձանագրենք, որ Հայաստանում աղքատության մակարդակը գերազանցում է 40-50 տոկոսը, եւ այն կապ չունի պաշտոնապես հրապարակված ցուցանիշների հետ։ Մանիպուլյատիվ ձևերով, կենսաթոշակը 2300-3000 դրամով բարձրացրեցին, ոնց որ էդ զանգվածի աչքին թոզ փչեն: Այս մարդիկ, որ առանց այն էլ մի կերպ էին ապրում, այս բարձրացումով զրկվեցին նպաստի ռեժիմից: Այդ մարդիկ, ինչ-որ ձևով իրենց գոյությունը պահպանում են ու նրանք արդեն վաղուց ոչ թե աղքատներ, այլ ծայրահեղ աղքատներ են: Հիմա, երբ մեր հանրապետության ռացիոնալ, իրական հատվածում հավելյալ արժեք, եկամուտ, նոր աշխատատեղեր չի բացվում՝ ինչպե՞ս կարելի է խոսել աղքատության նվազման մասին։ Ինչպիսի մեթոդաբանությամբ էլ հաշվարկեն, միևնույն է՝ հնարավոր չէ աղքատության ցուցանիշի նվազում արձանագրել: Միայն գյուղատնտեսական ապրանքների մթերումներով բազմաթիվ խնդիրներ կան, ինչպես կարող է պետության մեջ մշակված բերքի մթերման խնդիր առաջանա, եթե ասենք, ինչ որ մեկն ավելի մատչելի գներով ուրիշ տեղից այդ մթերքից չի ներկրում: Ամբողջ խնդիրը պետական կառավարման մեջ է, որի հետևանքով ոչ միայն կասեցվում, խոչընդոտվում է տնտեսության զարգացումը, այլ նաև անհնարին դարձվում քաղաքացու ապրելու հնարավորությունը: Ցանկացած երկրի հաջողությունը կապված է պետական կառավարման համակարգի արդյունավետության հետ, իսկ այսօր մեր պետական համակարգի արդյունավետության մասին խոսելն անիմաստ է։
Մինեւնույն ժամանակ տնտեսագետը արձանագրում է․
– Եթե մենք անգամ ունենք ձեռբերումներ, ապա դրանք մեր կամքից անկախ ձեռքբերումներ են։ Ձեռքբերումները պայմանավորված են մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմաններով, 2022թ․ դրամական ներհոսքը ՀՀ կտրուկ աճեց պայմանավորված ՌԴ-ի դեմ իրականացվող պատժամիջոցներով, ինչի պարագայում մեր Կառավարությունը այսօր վստահ, այո, ասում է ունի տնտեսական աճ, բայց դա մեր երկրի վարած տնտեսական քաղաքականության արդյունքում ձեռք բերված աճ չէ։ Այնպես որ ինչպես նախորդ չորս տարիներին եւս չենք գրանցել որեւէ լուրջ տնտեսական հաջողություն:
Ամփոփելով խոսքը մեր զրուցակիցը ընդգծում է․
– ՀՀ-ի առջեւ ծառացած տնտեսական մարտահրավերները այսօր սարսափելի են, այն աստիճան, որ չի բացառվում, որ առաջիկայում հայտնվենք չափազանց ծանր տնտեսական եւ սոցիալական իրավիճակում։ Էլ չեմ հաշվում, որ Հայաստան են ներհոսում թուրքական կապիտալներ, իսկ այդ պարագայում ՀՀ-ն, որպես այդպիսին կդառնա առ ոչինչ, ամենադաժան մարտահրավերը հենց սա է, որին դիմակայելու առարկայական եւ արդյունավետ գործիքներ չունենք։ Ինչը մեծապես պայմանավորված է պետական կառավարման համակարգի սարսափելի ծանր մակարդակով։
Զրույցը՝ Իլոնա Ազարյանի
www.iravunk.com
դեպի ետ