• am
  • ru
  • en
Версия для печати
24.12.2022

ԻՆՉ ԱՆԵԼ ՎԻՐՏՈՒԱԼԻԶԱՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

   



Ըստ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ճիշտ չէ շատ հաճախ քննադատել, այսպես ասած, ներկայիս իշխանությանը:

— Գերմանական օկուպացիայի ժամանակ կային «հաուլայտերներ», որոնք նշանակվում էին տվյալ ռեգիոնը ղեկավարելու համար, եւ սպասել նրանցից ինչ-որ բան` բացի նրանից, որ պետք է օգնեն, որպեսզի գերմանական զորքերը ավելի լավ տիրապետեն իրողություններին, հնարավոր չէր: Փաստացիորեն, Հայաստանն այսօր դե ֆակտո օկուպացված երկրր է, որտեղ պետք է փորձենք անել այն, ինչ կարող ենք: Հետեւապես, պետք է ադեկվատ գնահատենք այն իրողությունը, որի հետ այսօր շփվում ենք: Հիբրիդային պատերազմներում կարեւորագույն զենքը հասարակության ձեւափոխումն է: Մենք հիմա ունենք վիրտուալիզացված հասարակություն կամ, ինչպես ռուսներն են ասում, обалваненное общество, որի «առողջացման» ուղղությամբ պետք է տեղեկատվական քաղաքականություն եւ մեթոդներ մշակել: Այս օկուպանտ իշխանությունները հենվում են բազմաթիվ ուղեղային կենտրոնների աշխատանքների կոնցեպտների վրա: Եվ ամենեւին պատահական չէր, որ այս կառավարության առաջին հրամաններից մեկը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարումն էր: Նրանք սա լավ գիտեն: Օրինակ, այսօր շատ քչերին կհուզի, եթե խոսես գեներալ Պասկեւիչի եւ հայ-ռուսական պատմական բարեկամության մասին, բայց տեղեկացնելը, թե Ռուսաստանի հետ կապերը խզելու դեպքում ինչքան կբարձրանա գազի կամ բենզինի գինը` զուգահեռելով, թե ինչքան է Եվրոպան այսօր գազի համար վճարում, անգամ հիմարացած, միջին վիճակագրական սպառողական հասարակության ներկայացուցիչը գուցե սկսի մտածել, ինչը, որպես կանոն, չի անում: Նույնը վերաբերում է մնացած բոլոր հարցերին, պետք է գտնենք այն տեղեկատվական «մեմերը», որոնք կազդեն հասարակության վրա: Էլ չեմ ասում Սփյուռքի հետ աշխատանքի մասին: Մեզ պետք է համահայկական օնլայն համալսարան, որպեսզի փորձենք մարդկանց այս հիմարացված վիճակից հանել: Շատ առումներով հիմարացված է նաեւ Սփյուռքը, որովհետեւ սփյուռքյան ամեն մի համայնքի վրա աշխատում են գրեթե բոլոր հատուկ ծառայությունները: Ի դեպ, դրանով ընդհանրապես չեն զբաղվում միայն ռուսական հատուկ ծառայությունները:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր