• am
  • ru
  • en
Версия для печати
22.12.2022

ՌԴ-Ն ԿԱՐՈՂ Է ՈՒԺՈՎ ԲԱՑԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ԲԱՅՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

   

ՌԴ-ն կարող է ուժով բացել ճանապարհը, բայց պատերազմի մեջ կմտնի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, սա կնշանակի երկրորդ ճակատ բացել, որը Ռուսաստանը չի ցանկանում։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Մյուս կողմից էլ, եթե ՌԴ-ն ճանապարհը չբացի, կվարկաբեկվի խաղաղապահ առաքելությունը։ Դրա համար էլ հարցը կարգավորելու այլ ձևեր է մտածում։ ՄԱԿ-ի ԱԽ-ում, եթե ՌԴ-ն պրոհայկական հայտարարություններ անի, Ադրբեջանը կասի, որ խաղաղապահ չեն, կողմ են ու պիտի հեռանան։ Ռուսաստանը հիմա չի կարող միակողմանիորեն հարվածել Ադրբեջանին, դրա համար ինչ որ բան պետք է ասի «բնապահպանների» մասին։

ՌԴ-ն խաչաձև հարվածների տակ է Ադրբեջանի ու Փաշինյանի իշխանության կողմից, երկուսի նպատակն էլ ռուսներին հեռացնելն է։ Ալիևն ու Փաշինյանը համատեղ փակել են Լաչինի միջանցքը, Նիկոլը Պրահայում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին և Ալիևը հիմա եկել է «իր Ղարաբաղի» հետևից»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։

Թևանյանի կարծիքով, Լաչինի միջանցքում վճռվում է Հայաստանի ճակատագիրը, իրականում Հայաստանն է շրջափակված, ոչ թե Արցախը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․



www.tert.am


դեպի ետ