• am
  • ru
  • en
Версия для печати
20.12.2022

ԹՐՔԱՀԱՐՃ ԻՆԿՎԻԶԻՑԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

   

Արցախի կատարյալ շրջափակումը քիչ էր` ստեղծված գոյաբանական մահացու վտանգով հանդերձ, հիմա էլ ավելացավ հակահիգիենիկ Պետրոս Ղազարյանի կինը` Նժդեհին ֆաշիստ որակող, նժդեհականությունը կենսաբանական մակարդակով ատող և թուրքերի հետ քիրվայության ջերմ կողմնակից Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍ պաշտոնում, որի պաշտոնավարումը սկսվեց սկանդալով:

ՀԱԿԱՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԻ ՓՈՐՁ

Այս հակակրելի տիկնոջ նշանակման պահից ի վեր կայծակնային արագությամբ տարածվեց լուրը, որ նա որոշել է կրթօջախներից արմատախիլ անել ռազմահայրենասիրական դաստիարակության բոլոր դրսևորումները: Ժեխը գոհունակ զկռտաց, իսկ ՀՀ քաղաքացիները վրդովվեցին, և համացանցում բողոքի ալիք բարձրացավ: Բնական է, որ հայկական ինքնագիտակցություն ունեցող ցանկացած ոք դրանում տեսավ մահացու վտանգ` հայրենասիրության և հայրենիքի պաշտպանության բնական գաղափարախոսության նկատմամբ ինկվիզիցիոն բնույթի հալածանքների ծավալում: Իսկ ինչպես հայտնի է Նժդեհի թևավոր խոսքից` սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ:

2018-ի իշխանազավթումից ի վեր օկուպանտների այս խունտան արել է ամեն ինչ, որպեսզի ներշնչի հայ հանրությանը, իբր մենք անզոր ենք, իբր ոչինչ չենք կարող անել մեր հարցերը լուծելու համար, և միակ տարբերակը թուրքի առջև ծնկի գալն է: Հիմա էլ սրանք որոշել են դպրոցից ու մանկապարտեզից կտրել այն ամենը, ինչը հայ մանուկին դաստիարակում է որպես հայ ռազմիկ և հայ քաղաքացի... Եվ փորձնական լուրը նետվեց դաշտ` ստուգելու, արդյո՞ք բավականաչափ մեռած ենք, որպեսզի դա հալած յուղի պես անցնի: Եվ երբ տեսան, որ հանրությունը դեռ ողջ է, արդեն մամլո ծառայության միջոցով սկսեցին հավաստիացնել, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը վերացնելու մասին խոսք չկա: Որ խոսքն ընդամենը 2017-ի մի միջազգային կոնվենցիայի մասին է, որով արգելվում է կրթօջախներում տեղադրել ռազմական ենթակառուցվածքներ:

Սակայն մեր դպրոցներում, մանկապարտեզներում, բուհերում (ի տարբերություն Ադրբեջանի) տեղակայված չեն ո՛չ զորանոցներ, ո՛չ զինանոցներ, ո՛չ էլ մարտական տեխնիկա, և գրողը տանի, էլ ի՞նչ իմաստ ուներ նախարարի շրջաբերականը... Դե, այս անգամ փափուկ բարձ կդնեն, քանի որ գիտեն` Բանակի տոնից առաջ խանութներում միշտ մանկական չափսե-րի զինհամազգեստի դեֆիցիտ կա, հայերը խրախուսում են իրենց զավակների մասնակցությունը ռազմահայրենասիրական միջոցառումներին: Իսկ երբ հարմար պահը գա` նորից կվերադարձնեն ինկվիզիցիոն թրքահարճ տարբերակը... Հակահայ վարչակարգի չհայ պաշտոնյաներն այդ առումով թուրքից էլ վտանգավոր են:

Դրան գումարվել է նաև ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի թեթև ձեռքով տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցի արծարծումը: Դրան լծվեցին մի շարք ՀԿ-ներ, քարոզչամիջոցներ, զորօրինակ` «Սիվիլնեթը» (որն ավելի արդար կլիներ «Զիբիլնեթ» կոչել), փողոցներում կրկին հայտնվեցին զզվելի պաստառները, որոնցով ընտանիքի անդամներին կոչ է արվում իրար դեմ մատնագրեր ներկայացնել...

Դրան էլ հակաքայլեր եղան: Օրինակ, կայացավ «Ժամանակն է վերսկսել Հայաստանում ապրել հայեցի եւ մերժել Ստամբուլյան կոնվենցիան» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որն ընդունեց բանաձև. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մայր օրենքը՝ ՀՀ սահմանադրությունը եւ նրանից բխող ու բռնությունը դատապարտող օրենսգրքերը, անհրաժեշտ է հրատապ ու արդեն գործնական քայլեր ձեռնարկել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում Ստմաբուլյան կոնվենցիան չվավերացվի՝ այսպիսիով կանխելով Եվրոպական միջազգային համաձայնագրի վավերացմամբ Հայաստանում կրոնական, հայկական արժեքների ստորադասումը, ընտանիքի որպես այդպիսին վերացումը՝ խարխլելով Հայոց պետության հիմք՝ հայկական ավանդական ընտանիքը: Հայ մարդը դարեր ի վեր դատապարտել է բռնությունը ցանկացածի հանդեպ՝ լինի կին, տղամարդ, երեխա կամ ազգ եւ ստեղծել է բռնությունը պատժող գործիքակազմ՝ քրեական օրենսգիրք եւ այլն՝ համապատասխանեցնելով հայկական էթնոսին, հայկական մշակույթին ու արժեհամակարգին: ԼԳԲՏ անձանց իրավունքները եւս պաշտպանվում են համապատասխան օրենքներով՝ նաեւ վերջերս Բռնության մասին ՀՀ օրենքով: Ի վերջո, գալիս ենք այն եզրահանգման, որ հայ մարդը պետք է վերսկսի իր Հայրենիքում ապրել հայեցի՝ հավատարիմ իր ազգային գաղափարախոսությանն ու արժեհամակարգին՝ քայլելով 21-րդ դարին համահունչ, բայց ոչ օտարերկրյա պատադրանքներով ու այլասերվածության քարոզով ու ներդրմամբ: Հայը 21-րդ դարում եւս հավատարիմ է մնալու իր կրոնին, իր գաղափարախոսությանը ու արժեհամակարգին»:

ԱՌԱՆՑ ԽՈՒՆՏԱՅԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԱՑՎԻ

ՀՀԿ նախաձեռնած հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հիշեցրեց այն պարզ ճշմարտությունները, որ Արցախի հարցը կարող է լուծվել միայն այնպես, ինչպես 30 տարի առաջ, և որ մեր փոխարեն ու մեզ համար ոչ ոք չի կռվելու: Սակայն օկուպացիոն վարչախումբը շարունակում է զինաթափման և զինավախության գիծը: Ինչպես փաստում է Էդուարդ Շարմազանովը. «ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը պնդում է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին պատրաստ էր տրամադրել ռազմատեխնիկական օգնություն, բայց Նիկոլ Փաշինյանը փաստացի հրաժարվեց: Հասկանում եք` ի՞նչ է կատարվում: Մի կողմից՝ Նիկոլն ու նիկոլականները խոսում են զենք չունենալու մասին, իսկ մյուս կողմից՝ հրաժարվում են ՀԱՊԿ-ից անվճար ու ներքին գներով զինամթերք ստանալու օժանդակությունից»:

Արմեն Աշոտյանն էլ ահազանգեց, որ մինչ հայերը տարված էին ֆուտբոլով ու հանգստով, Բուխարեստում դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի և Ռումինիայի ղեկավարների միջև ստորագրվեց մի համաձայնագիր, ըստ որի, Ադրբեջանից դեպի ԵՄ արտահանվելու է, այսպես կոչված, «կանաչ» էներգիա:

Հուշագիրը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Հուն-գարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Ռումինիայի վարչապետ Նիկոլա Չուկեն:

Ամենահատկանշականն այն է, որ հատուկ այդ հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցելու համար Բուխա-րեստ է ժամանել Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ով կրկին Ադրբեջանին «մեծարեց», որպես ԵՄ հուսալի գործընկեր: «Այս ամենը տեղի է ունենում Լաչինի միջանցքի մինչ այսօր տևող շրջափակման ֆոնին և փաստում է մի կարևոր հանգամանք. միջազգային ինստիտուտների, մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի կողմից Արցախի նկատմամբ Ադրբեջանի հարուցած ագրեսիան և հումանիտար աղետն ունեն 0 գործնական նշանակություն»,- փաստում է Աշոտյանը, շեշտելով ՔՊ-ական դիվանագիտության զրոյական վիճակը. «Այսինքն՝ պաշտոնական Երևանը, Բրյուսելի կողմից այդքան սիրված Նիկոլն իրականում եվրոպական քաղաքական վերնախավի համար ունեն 0 արժեք: Փոխարենը՝ հայերի «հախից գալու» անհագուրդ, հիվանդագին ցանկություն ունեցող Ալիևը շարունակաբար խրախուսվում է»:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի համոզմամբ` մինչև չհեռացվի Նիկոլն իր խունտայով, ո՛չ պաշտպանության և ո՛չ էլ մեր շահերը տարբեր հարթակներում տանելու հարցում ռեալ նվաճումներ չեն լինի: Նա նաև զգուշացնում է առաջնորդի հարցը գերխնդիր դարձնելու վտանգավորության մասին. «Հենց ինչ-որ քաղաքական գործչի անուն հայտարարվի, այդ ամբողջ քարոզչամեքենան կենտրոնանալու է այդ գործչին վարկաբելու ու քաղաքակա-նապես ոչնչացնելու վրա: [Անգլերենում սա կոչվում է character assassination. «կերպարի ոչնչացում»]: ...Նույնիսկ հականիկոլ զանգվածին համոզելու են, որ այդ գործիչն «իրականում Նիկոլի մարդն է», «Նիկոլի հետ պասերով խաղում է» ևն, ևն: Դավադրապաշտական այսպիսի կղանքը հայկական մեդիաշուկայում շատ մեծ պահանջարկ ունի բոլոր ճամբարների ներկայացուցիչների մոտ»:

Դե ինչ, նիկոլակական ցանցին հնարավոր է հակադրել միայն սեփական ցանցը, որը զօր ու գիշեր նաև պետք է ապա-հովի զրո հանդուրժողականություն նիկոլիզմի և դրա կրողների հանդեպ: Այլապես բան չի ստացվի:

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ