
ՔԻՉ ԱՌԱՋ ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ ՀՐԱԺԵՇՏ Է ՏՎԵԼ ԱԺ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Քիչ առաջ կյանքին հրաժեշտ է տվել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա տևական ժամանակ է, ինչ բուժվում էր ծանր հիվանդությունից, իսկ վերջին օրերին նրան տեղափոխել էին Գերմանիայի Դաշնություն` բուժման: Այսօր առողջական վիճակը կտրուկ վատացել է, և Գալուստ Գրիգորիչի կյանքը փրկել չի հաջողվել: Հոգեհանգստի և հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ, քանի որ դեռ պետք է հանգուցյալին Գերմանիայից Հայաստան տեղափոխման հարցերը կարգավորեն:
Գալուստ Սահակյանը ծնվել է 1948 թ.-ի ապրիլի 8-ին:
«Իրավունքի» խմբագրակազմը ցավակցում է Սահակյաններին եւ կիսում կորստյան ծանր վիշտը։
դեպի ետ