
ԵՐԲ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՎԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԸ
«Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Հայոց լեռները»,- այդ թևավոր խոսքը կրկնվել է հազարավոր անգամներ: Բայց պարզվում է, որ «Նոր Հայաստանում» նավերը ոչ միայն բարձրանում են մեր լեռները, այլ նույնիսկ Շիրակում «չոր նավահանգիստ» կառուցող կա` ի դեմս վայնախարար Վահան Քերոբյանի: Դե եթե «դուխով» գլխարկ կրողների համար Նիկոլն ավելի հրաշագործ է, քան Հիսուսը, ապա ինչո՞ւ «չոր նավահանգիստ» չլինի, նախևառաջ թուրքական նավերի համար:
ԻՆՉՊԵՍ ԵՆ «ԽՈՒՐԴՎՈՒՄ» «ՆԱԽԿԻՆՆԵՐԻ» ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
Մինչ իշխանազավթումը և հատկապես 2015-ին մեր երկիրը նվաճումներ էր արձանագրել Հայոց ցեղասպանության ճանաչման և ցեղասպանությունների կանխման մեխանիզմների ստեղծման հարցում: Մասնավորապես ԱԺ «Պատիվ ու-նեմ» խմբակցությունն իր հայտարարությունում անդրադարձել է Սերժ Սարգսյանի իշխանության կարևոր նվաճումներից մեկին. «2015 թվականին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման և ապագայում ցեղաս-պանությունների կանխման նպատակով, հայկական դիվանագիտությունը հաջողել էր դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ում ամրագրել՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:
Դա, իրավամբ, շոշափելի ձեռքբերում էր հայ դիվանագիտական և քաղաքական շրջանակների համար, սակայն գործող իշխանությունները այլևս չեն հետապնդում Հայոց ցեղասպանության միջազգային ճա-նաչման համազգային խնդիրը, որով սահմանված վտանգները, ցավոք, այսօր տեսանելի են Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Արցախում»:
Սակայն արի ու տես, որ Արաբատ Միրզոևի գլխավորած ԱԳՆ կոչվող դուքյանը «մոռացել» էր այդ օրվա մասին և, ինչպես փաստում է Արմեն Աշոտյանը. «Հետին թվով մի զավեշտալի տեքստ է հրապարակել»: ՀՀԿ փոխնախագահի հավաստմամբ. «Կեղծ, աննամուս, անբարո մի տեքստ է հրապարակվել հետին թվով, որում.
1. Հայոց Ցեղասպանության եզրույթը մի անգամ է օգտագործված ՝ պատմական ակնարկի շրջանակ-ներում,
2. Չկա՛, թե ով է իրականացրել ցեղասպանությունը. Մարսից են իջել, մեզ կոտորել՝ գնացել,
3. Չկա՛ միջազգային հանրությանն ուղղված Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին ուղերձ»:
Իսկ հայոց քաղաքական ուժերից և մարմիններից այդ օրվա առթիվ միայն Ացախի Հանրապետության ԱԺ-ն հանդես ե-կավ հայտարարությամբ՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի հայատյաց, ցեղասպան քաղաքականության վրա, և «Պատիվ ունեմ» դաշինքը հանդես եկավ հայտարարությամբ (ՀՀ քաղաքական ուժերից` միակը): ՀՀԿ փոխնախագահի արձանագրմամբ. «ՀՀ-ն ներկայացնող մարդիկ մոռացել են, ուրացել են այն օրը, որը Հայաստանն ինքն է դարձ-րել հիշատակի օր: 1.5 միլիոն զոհերի հիշատակը «խուրդվում» է թուրք-ադրբեջանական սիրախաղի արանքում»:
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումն էլ կապիտուլյանտի և նրա խունտայի ձեռամբ վերածվեց կիսակրկեսային մի միջոցառման, ուր ցեղասպանության հեղինակի` թուրքի անունը քողածածկվեց «բարձր տեխնոլոգիաների» հավակնող ծխածածկույթով: Նախ` Հայ դատի գրասենյակներից և այլ կառույցներից հրավիրյալներ չկային, ՀՅԴ-ին էլ չէին հրավիրել, թեև սփյուռքի խոշորագույն կուսակցությունն է: Մաքուր բոլշևիզմ` լենինյան-ստալինյան նմուշի, երբ թուրքին թթու խոսքն ասելն արգելված էր, «Աղդամի թորքերն» էլ հռչակված էին եղբայր: Իսկ կապիտուլյանտի ելույթը նվիրված էր թուրքին չատելուն. «Մեծագույն խնդիր եմ համարում մեր տարածաշրջանում ա-տելության խոսքի առկայությունը, դրա կառավարումը, ի վերջո բացառումը և հատկապես պաշտոնական մակարդակով, բայց ոչ միայն պաշտոնական մակարդակով: Ես չեմ ուզում, որ ցեղասպանության կանխարգելման և դատապարտման թեման դառնա ժողովուրդների դատապարտման առիթ և ժողովուրդների թշնամանքի խորացման հարթակ, որովհետև կարծում եմ, որ իսկապես, մեր տարածաշրջանում նաև թշնամությունը պետք է կառավարվի, և դա պետք է սկսել ատելության խոսքի կառավարումից, որը գոյություն ունի մեր՝ առնվազն Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Եվ ես չեմ ուզում, որ մենք անընդհատ լինենք քննադատողի դերում և հրաժարվենք նաև ինքնահայեցման հնարավորությունից՝ սկսած ամենակենցաղային մակարդակում: Օրինակ՝ ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքներից մեկը, կարծում եմ, այն է, որ մենք ուղիղ պաշտոնական մակարդակում ասենք, որ ընդունում ենք, ընդգծում ենք, որ մենք պիտի, օրինակ, այդ թվում՝ Հայաստանում, դադարեցնենք մարդկանց, այդ թվում՝ քաղաքական մրցակիցներին կամ հակառակորդներին վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն: Հայաստանի Հանրապետությունում կա այդ բանը, օրինակ՝ եթե ուզում են որևէ մեկին ամե-նասուր ձևով խոցել, շատ պարզ ձև կա դրա համար, ասել՝ դու թուրք ես: Ես ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ուղղակի ասել, դրանով իրենք ինձ ամենևին չեն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում և ընկալում»:
ԹՐՔԱՀԱՐՃՈՒԹՅՈՒՆ` ԱՌԱՆՑ ՉԱՓՈՒՍԱՀՄԱՆԻ
Մինչդեռ ո՛չ կապիտուտուլյանտին և ո՛չ էլ նրա թիմակիցներին և հետևորդներին թուրք անվանելը ոչ թե վիրավորելու, այլ բնութագրելու, նույնականացնելու նպատակ ունի: Այն էլ` մի բան էլ մեղմ բնութագրելու, զի թափոնային գենետիկա ունեցողների համար գոնե թուրք լինելը անհասանելի երազանք պիտի լինի: Զի սրանց ամբողջ գործունեությունը թրքահարճություն է, թշնամու շահերի սպասարկում: Սրանց նույնիսկ ազգի դավաճան անվանել չի լինի, քանի անհայտ է սրանց ազգային պատկանելությունը, բայց որ հայ չեն, ավելի ճիշտ չհայ են` դա հաստատ:
Ու նաև սրանք փորձում են օրենսդրորեն արգելել թշնամուն ատելը, և այդ հողի վրա ոչ հրապարակային կոնֆլիկտ էր ծագել Սեյրան Օհանյանի և ՀՅԴ-ի, մասնավորապես Իշխան Սաղաթելյանի միջև, ինչի արձագանքները երևացին կողմնա-կիցների` սոցցանցերում արված գրառումներից:
Իսկ թրքահարճ քաղաքականության ուղղակի հետևանք է այն, ինչը հիմա կատարվում է Արցախում: Արցախն Ադրբեջանի մաս փաստացի ընդունելը, Արցախում բնակվող ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցողների անվտանգությունից ձեռքեր լվանալը և նրանց պաշտպանությունը ռուս խաղաղապահների գրպանը գցելը հանգեցրին այն իրավիճակին, որ թշնամու խաժամուժն անարգել և անպատիժ փակել է Բերձորի կյանքի ճանապարհը: Ինչպես նշված է ՀՅԴ ԳՄ հայտարարությունում. «Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի Հայաստանի Հանրապետության հանձնառությունը, Արցախի Հանրապետության ինքնորոշված ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի և Արցախի միջև անխափան տրանսպորտային հաղորդակցության, Արցախ գազի, էլեկտարականության մատակարարման, հեռախոսային և ինտերնետային կապի անխափանությունն ապահովելու ուղղությամբ»:
Պարտավոր են, բայց չեն անում, զի ոչ թե իշխանության, այլ Բաքվի և Անկարայի օկուպացիոն վարչակարգի գործառույթ ունեն: Այդ պարտավորությունները Երևանը կարող է կատարել միայն թրքահարճերին քշելուց հետո: Իսկ մինչ այդ և՛ Արցախը, և՛ ամբողջ Հայաստանը գերտերությունների շահերի և քմահաճույքների պատանդ է և օբյեկտ, այլ ոչ թե` ինքնուրույն սուբյեկտ... «Լույս» վերլուծական կենտրոնի փորձագետ Դերենիկ Խաչատրյանի դիտարկմամբ. «Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականության և վերջիններիս «համառ ջանքերի» արդյունքում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որն անդրադառնում է Արցախի խնդրին, Մոսկվայի կողմից դիտարկվում է ռուս-ադրբեջանական օրակարգի շրջանակներում, իսկ հայ-ռուսական օրակարգը ավելի նեղաց-վում է՝ ապաշրջափակում, սահմաննաերի անվտանգություն: Սա լիովին տեղավորվում է ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից վարվող քաղաքականության տրամաբանության մեջ, երբ փորձ է արվում Արցախի հարցը ներկայացնել զուտ Արցախ-Ադրբեջան ուղիղ շփումների տիրույթում, այն էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, իսկ արցախցիների անվտանգության երաշխիքների առումով ձեռքերը լվալ և ողջ պատասխանատվությունը դնել ռուս խաղաղապահների վրա»:
Արցախի և Սյունիքի գլխին կախված մահացու վտանգի մեղավորը ո՛չ ռուսն է, ո՛չ ամերիկացին, ո՛չ ֆրանսիացին, ո՛չ բրիտանացին, ո՛չ էլ անգամ թուրքը և թորքը, այլ բացառապես կապիտուլյանտների այս բոլուկը, որը, պատկերավոր ասած, թուրքական նավը բերել բարձրացրել է Հայոց լեռները: Նաև վստահ ենք, որ առանց խունտայի համաձայնության Նիկոլի «կիրթ ու կառուցողական» քարդաշ-յոլդաշ Իլհամը չէր հանդգնի Կաշենի և Դրմբոնի հանքերը նվիրել բրիտանացիներին, և յաթաղանով «բնապահպանները» ամբողջովին ՔՊ-ի չեղած խղճի վրա են: Եվ մեր հանրությունը մեղավոր է, որ մինչև հիմա հանդուրժում է այս գենապղծվածների իշխանավարումը:
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ