
ՀԱՐՑՈՒՄ. ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ 55%-Ը ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԱԼԻՍ ԲԱՅԴԵՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Ջո Բայդենի գործունեությանը` որպես Միացյալ Նահանգների նախագահ։ Նման տվյալներ է հրապարակել Associated Press-ը՝ հղում կատարելով հարցմանը։
ԱՄՆ քաղաքացիների միայն 43%-ն է հավանություն տալիս Բայդենի գործունեությանը, 55%-ը հավանություն չի տալիս։ Դեմոկրատների շրջանում նախագահի վարած քաղաքականությունից գոհ է հարցվածների 77%-ը, հանրապետականների շրջանում՝ ընդամենը 10%-ը։
Գործակալությունը նշում է նաև, որ 10 հանրապետականներից 9-ը և 10 դեմոկրատներից 6-ը դրական պատասխան է տվել այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում։
Նոյեմբերի 9-ին CNN-ը հրապարակել էր հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ հարցվածների 54%-ը հավանություն չի տվել Ջո Բայդենի գործունեությանը ԱՄՆ նախագահի պաշտոնում, հարցվածների 45%-ը գոհ է եղել նրա աշխատանքից։ Քվեարկածների 46%-ը կարծում է, որ Բայդենի քաղաքականությունը «վնաս է պատճառում» ԱՄՆ-ին։ Հարցվածների 36%-ը հակառակ տեսակետն ունի։
Հուլիսի 30-ին Ջո Բայդենի վարկանիշը իջել է իր երդմնակալությունից ի վեր մինչև 38%:
դեպի ետ