
ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԴԻԱԿՆԵՐ, ՓԼՈՒԶՎԱԾ ՇԵՆՔԵՐ, ԱՐՆԱՇԱԽԱՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ. ՈՐՏԵՂ ԷՐ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ 34 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
34 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41, Հայաստանը ցնցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Հզոր ստորգետնյա ցնցումները կես րոպեում ավերեցին հանրապետության գրեթե ողջ հյուսիսային մասը՝ ընդգրկելով մոտ 1 մլն բնակչություն ունեցող տարածք:
Պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ:
Երկրաշարժի հետեւանքով հիմնովին ավերվեց Սպիտակ քաղաքը: Սպիտակի եւ մոտակա գյուղերի հետ մեկտեղ բնության տարերքը ավերեց 21 քաղաք ու ավան, 324 գյուղ, ոչնչացրել Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ Գյումրի) բնակելի, սոցիալական եւ արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը:
1988թ. դեկտեմբերի 7-ը այսօրվա նման վերհիշում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը.
-25տարեկան էի, էջմիածնում էի ծառայում, այդ օրը առավոտյան որոշեցի գնալ Գյումրի` հայրական տուն: Ճանապարհին ցնցումները զգացի, բայց ինչ իմանայի, որ Գյումրի հասնելուն պես ականատես եմ լինելու ողբի մեջ կորած Գյումրիի: Մտանք քաղաք ու...հարյուրավոր դիակներ, փլատակներից լացի, օգնություն կանչող ձայներ, փլուզված շենքեր, արնաշախաղ քաղաքացիներ, ովքեր վազում էին այս ու այն կողմ իրենց հարազատին փնտրելով: Առաջինը, որ արեցի վազեցին հայրական տուն, արյունակից հարազատներիցս չէին տուժել, բայց երկրաշարժի արդյունքում կորցրեցի ընկերներ, բարեկամներ, ծանոթներ: Այդ օրը հիշողությունիցս երբեք չի ջնջնվի:
դեպի ետ