• am
  • ru
  • en
Версия для печати
02.12.2022

ԹՌԻՉՔ ՔՊ-Ի ԲՆԻ ՎՐԱՅՈՎ

   

Կապիտուլյանտի «փչացած ռադիոյի» դեր տանող Վահագն Ալեքսանյանի կյանքում մեծ իրադարձություն է տեղի ունեցել. Նիկոլը վերջապես գնահատել է իր թայֆայի վառ անդամներից մեկի տանջանքը ու նրան նշանակել է ՔՊ վարչության փոխնախագահ՝ ի ցույց դնելով, թե որ չափորոշիչներով է առաջնորդվում ինքը սեփական թիմում նախընտրելիների շրջանակը գծելիս:

ԳԼԽԻՎԱՅՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այդ դժբախտ և դժգույն երիտասարդին ՔՊ կուսակցապետի տեղակալ կարգելը մի պարզ բան է հուշում` կապիտուլյանտին պետք չէ ուղեղը քչից-շատից աշխատեցնող տեղակալ: Նրան պետք է միջակություն, որի ֆոնին «ակադեմիկոս» կերևա: Իսկ ուղեղ ունեցողներից, ինչքան էլ նրանք սրիկայությամբ աչքի ընկնեն, նա ներկուսակցական վտանգ է զգում: Նույնիսկ` «Պիսկեմ Սուրո» պաշտպանության նախարարից: Իսկ Գռզոյից ու Ալենից` առավելևս: Հո իզուր տեղը չէ Գռզոյի գործերը քչփորել տալիս, և սույն օլիգարխին հասցրել է այն վիճակին, որ Ռոբերտ Քոչարյանի ասած «ուրիշ մասնագետի» կարիք ունի: Զի կարող է փողոցում հարձակվել Աննա Հովների գլխավորած «Նազանի» հայուհիների ակումբի աղջիկների վրա և սովորական նիկոլաժեխուհու պես երկար լաչառություն անի... Դե իսկ Ալենն էլ իսպառ կորցրել է ամոթի և անամոթության սահմանագիծը: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է սոցցանցերում իր տատի` ծերանոցում գտնվելու մասին շրջանառվող լուրերին: Այս առնչությամբ նա գրել է. «Մարդկանց անձնական կյանքի, առողջության, տարիքի, հան-գուցյալների թեմաները շահարկելը բնորոշ է ամենավատ արժեքային համակարգ ունեցողներին: Այդ էակները նույնիսկ վիրավորանքի արժանի չեն, քանզի հենց իրենց անուն-ազգանուններն ինքնին վիրավո-րանք են նորմալ մարդկանց մոտ: Բժշկական պանսիոնատը, անառողջ տարեց մարդկանց վիճակը շահարկելը, դրա հաշվին դիվիդենտներ ստանալը ամենավերջին բանն է, որ կարելի էր պատկերացնել: Դե ինչ, շարունակեք իջնել ավելի ու ավելի և Աստված ձեզ դատավոր»: Այսինքն` ըստ Ալենի, «վատ արժեհամակարգ» չէ ծեր կնոջը ծերանոց հանձնելը, բայց «վատ արժեհամակարգ» է այդ ամոթալի և հային անհարիր երևույթի մասին բարձրաձայնելը...

Սակայն հետաքրքիր է, որ Նիկոլի ստերն ու մանիպուլյացիաները, որոնք նրա սպին-դիկտատուրայի հենասյունն են, պայթում են արդեն նաև դրսում: Դե, իր քարդաշ-յոլդաշ Ալիևի հետ միասին Պրահայում կնքած արցախադավ խայտառակությունը Սոչի տանելը և դրանից հետո դա որպես «ռուսական տարբերակ» ներկայացնելը պսակազերծեց անձամբ Սերգեյ Լավրովը: Ինչո՞ւ պիտի չպսակազերծեր, եթե օրեր առաջ հենց Երևանում Նիկոլը փորձեց «առանց պարաշուտի» թռնել ՀԱՊԿ-ի «օդանավից», բայց «ազատ թռիչքը» կարծես հետաձգվեց մեկ տարով...

Իհարկե Նիկոլի ստերն ամեն օր մերկացվում են ընդդիմադիրների կողմից, բայց ասողին լսող է պետք: Ինչպես նկատում է նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը. «Պարտադիր պիտի Լավրո՞վն ասի, որ հավատա՞ք, հայե՛ր: Որևէ նոր բան չի ասել, մի բան էլ մեղմ է ասել: Այդքան հայ մարդ եթերով ամեն օր ամեն ինչ ընկալելի բառապաշարով բացատրում, ներկայացնում, պատմում է, բայց ձեզ հենց դրսից է պետք, Լավրովն է պետք: Ի՞նչ անենք, Լավրովին խնդրե՞նք, ասի, որ բանակցողին փոխեք: Ինչպես կասեր նույն Լավրովը՝ дебилы, б**ь!»: Դե, մեր հայրենակիցների զգալի մասի օտարամոլությունն է ի նպաստ խունտայի խաղում, որ հայրենակիցների ասածը չեն լսում, պարտադիր պետք է օտարներն ասեն: Իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանն ավելի կոպիտ մատուցեց այդ իրողությունը. «Լավրովը փաստեց, որ ՀՀ սուվերեն տարածքների մի մասն, ըստ պոռնիկի ծնունդ Նիկոլի` օկուպացված չեն, իսկ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Չէ, բայց դուք շարու-նակեք հիանալ հրապարակի տոնածառով և լուսավորություններով: Շարունակեք անասունի նման ապրել կիսաբաց լուսամուտների Հայաստանում»:

Անշուշտ, որոշակի ցինիզմի տարրեր կան, որ ՌԴ ԱԳ նախարարը Նիկոլի` Սոչիում արած նոր ազգադավությունը հրապարակայնացրեց հենց Հայաստանի և Արցախի վերամիավորման պատմական ակտի 33-ամյակին` դեկտեմբերի 1-ին: Վերամիավորման ակտն էլ խանգարում է Նիկոլին և նրա ու անգլոսաքսերի կողմից Սահմանադրության «գլխավոր բարեփոխիչ» կարգած Դանիել Իոաննիսյանին: Զի ամրագրված է Անկախության հռչակագրում և Սահմանադրության նախաբանում, և Նիկոլի «զույգ պապաներ» Ալիևն ու Էրդողանը վաղուց պահանջում են դա հանել Սահմանադրությունից: Դե Դանչիկն էլ, դեմքին լուրջ արտահայտություն տալով, հայտարարում է, որ կառավարման խորհրդարանական կարգը որոշել է չփոխել (հանրաքվեի անհրաժեշտությունը` հեչ, Դանչիկը` մեջ): Բայց ի՞նչն են փոխելու` երևի կատարեն արտաքին և ներքին թուրքերի երազանքն ու ազատվեն «անիծյալ» հռչակագրի հիշատակումից, մեծ տապանաքար քաշելով Երրորդ հանրապետության վրա...

ՔԱՂԱՔԱԿԱՆ-ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՔԱՅՔԱՅՎԱԾ Է

«Հայաստան» խմբակցության հրավիրած արտահերթ նիստին, պարզվում է, ըստ ՔՊ-ական DJ Էդոյի, ՔՊ-ն մասնակցելու է, չեն բոյկոտելու: Այսինքն` №1 ընդդիմադիր ուժին արդեն «թրոլինգ» են անում, ձեռք առնում, մի բան էլ «կառուցողականություն» խաղում... Դա, բացի սովորական ինքնագոհ լպիրշությունից, նաև երկրորդ աստառն ունի: Եթե Նիկոլին հաջողվի Ալիևի հետ միասին երկրորդ «խոսացված պատերազմով» Սյունիքի լայն միջանցք նվիրել թուրքին, դա էլ կգցի ընդդիմության գրպանը, ներկայացնելով որպես «Հայաստան» դաշինքի ազգային դիրքորոշման հետևանք...

2020-ի 44-օրյա «խոսացված պատերազմը» ՀՀԿ-ի գրպանը գցելը կարծես չի ստացվում: ՀՀԿ փոխնախագահն իր «Քաղաքագիտություն թեյնիկների համար». Լիկբեզ Աշոտյանից՝ Փաշինյանին» հոդվածում մանրամասն ներկայացրել է նիկոլաստերի ամբողջ մեխանիկան (կարելի է կարդալ https://bityl.co/FyN1 կարճ հղումով): Արմեն Աշոտյանը բացատրում է խունտայի` Սերժ Սարգսյանի հանդեպ թունալից անզոր ատելության պատճառը. «Հասկանում ենք՝ 2022 թվականի ՀԱՊԿ տապալված գագաթնաժողովի ֆոնին Նիկոլն էլ առավել ծանր է տանում Սերժ Սարգ-սյանի պաշտոնավարման տարիների հետ ցանկացած համեմատություն, որտեղ նա մշտապես պարտված կողմ է:

Ուստի, զարմանալի չէ, որ 2016 թվականի ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովը ցեխոտելու անհագուրդ և անառողջ ցանկության մեջ նա որպես փաստարկ բերում է այդ ժամանակահատվածին վերագրվող Ալեքսանդր Լուկաշենկո-Սերժ Սարգսյան հայտնի բանավեճի ձայնագրությունը, որտեղ, ըստ ձայնագրության, Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին հորդորում է համաձայնել 5 միլիարդ դոլար ադրբեջանական փողի դիմաց հրաժարվել 7 շրջաններից և ստանում է շատ հիմնավորված, բարեկիրթ, բայց կոշտ պատասխան՝ «6 միլիարդ եմ տալիս, թող Ալիևն ինքը հրաժարվի»:

Զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը չի հաշվել իր կողմից վարվող քաղաքականության և իմիջի նկատմամբ այս օրինակը բերելու ողջ բացասական հետևանքները»:

Սակայն վերադառնանք հարցին` ինչպե՞ս եղավ, որ ՔՊ-ականները համարձակվում են բոյկոտի փոխարեն «թրոլինգ» անել №1 ընդդիմադիր ուժին: MPG ընկերությունը հրապարակեց հերթական սոցհարցման արդյունքները: Համաձայն դրանց` հարցվածների 47,4%-ը ոչ մի կուսակցության չի քվեարկի, 14,7%-ը դժվարանում է որևէ կուսակցության նախապատվություն տալ, իսկ 7.8%-ը հրաժարվել է պատասխանել: Դատելով այս արդյունքներից ստացվում է, որ խորհրդարանական երկրում հասարակության 69,9%-ը չունի վստահելի քաղաքական ուժ: Ինչպես մեկնաբանում է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը. «Խորհրդարանական երկրի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ հնարավորություն է տալիս զարգացնել և կայացնել երկրի կուսակցական համակարգը: Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին կուսակցություններն ավելի շատ վստահության ռեսուրս ունեին և կուսակցական համակարգը կարելի է ասել կայացած էր: Այժմ, այս հարցում ևս ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել: Ըստ հարցման` քաղաքական ուժերի նկատմամբ շատ թե քիչ վստահություն է տածում հասարակության ընդամենը 30.1%-ը` որոնցից 17,4%-ը «վստահում է» իշխող կապիտուլյանտին: Պարզ է, որ նրանք հիմնականում վարչական ռեսուրսից օգտվող, իշխանության հաշվին փող աշխատող, Հ1 նայող մարդիկ են: Հասարակության 12,7%-ն էլ նախընտրում է ոչ իշխանական կուսակցություններից որևէ մեկին»:

Այսինքն` իշխանազավթումից հետո Նիկոլին և նրա խունտային 4,5 տարվա ընթացքում հաջողվել է էապես քայքայել քաղաքական-կուսակցական համակարգը: Եթե կուսակցություններին քվե են տալիս 30.1%-ը, և դրանից 17,4%-ը գենապղծ-ված չհայերի բաժինն է, ապա պարզ է, որ խունտային ձեռնտու է այդ վիճակը: Գերտերություններից որևէ մեկին էլ ձեռնտու չէ «գլխավոր բանակցողին» փոխելը, զի Նիկոլի պես ծախու արարածը նրանց թույլ է տալիս Հայաստանը մանրադրամի տեղ բանեցնել, իսկ երկրորդ այդպիսի տականքին պարզապես չեն կարողանալու գտնել: Իրավիճակը կարող է փոխվել միայն ինչ-որ ֆորսմաժորով, կամ էլ հայրենասիրական ուժերի կողմից գերակտիվ տեղեկատվական քաղաքականություն վա-րելու և մեդիադաշտում բացարձակ առավելություն վերցնելու դեպքում: Այնպես որ, հարգելի քաղաքացիներ, երբեք մի՛ հոգնեք բարձրաձայնելու ճշմարտությունը:

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ