
ՏԻԿԻ՛Ն ՎԻԿՏՈՐԻՆ, ՀԱՅ ԿԻՆԸ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՑԻԱՅԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ. Գայանե Ներսիսյան
«Գենդերային բռնության կանխարգելումը Հայաստանում» խորագրով համաժողովում իր ելույթի ժամանակ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարել է. «Ժամանակն է, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, որն առաջարկում է պայքարի համար նախատեսված միջավայր եւ իրավական դաշտ: Սա այն է, ինչի կարիքը մենք ունենք այստեղ՝ Հայաստանում»:
Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ ասաց. «Ադրիան Վիկտորինը, ով ներկայացնում է Եվրամիությունը, հայտնում է, թե պետք է ընդունվի Ստամբուլյան կոնվենցիան՝ հանուն հայ կանանց անվտանգության: Ես լինելով հայ կին՝ ցանկանում եմ ասել հարգելի դեսպանին, որ հայ տղամարդը երբեւէ ֆիզիկական բռնություն չի գործադրում կնոջ վրա: Իսկ եթե լինում են առանձին դեպքեր, ապա այդ դեպքերում հայ կինը պաշտպանված է իրավական ճանապահով, ինչն արձանագրված է Հայաստանի Սահմանադրությամբ: Հետեւաբար հայ կինը Ստամբուլյան կոնվեցիայի կարիք չունի: Իսկ եթե հարգելի դեսպան տիկին Ադրիան ցանկանում է օգնել հայ կանանց, ապա թող ներդնի իր մեծ հնարավորություները մեր անմեղ գերիներին փրկելու համար՝ թուրք ոճրագործների անմարդկային տանջանքներից, նախապես շնորհակալություն»:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ