• am
  • ru
  • en
Версия для печати
30.11.2022

MI-6-Ի «ԱՍՊԵՏՆԵՐԸ»` Ի ՍՊԱՍ ՆԻԿՈԼԻ

   

Տխրահռչակ Դանիել Իոաննիսյանը վերջերս մեկումեջ քննադատում է Նիկոլին: Ո՛չ, հանկարծ չկարծեք, թե ընդդիմադիր է դարձել: Նրա «հոգեզավակ» պարեկները օրերս Լոռու մարզում, ճամփա բացելով Նիկոլի համար, թուրք ենիչերիների դաժանությամբ հաշվեհարդար են տեսել քաղաքացիների, այդ թվում` ասթմայով հիվանդ անչափահասի հետ: Եվ Դանչիկն իհարկե չդատապարտեց այդ ոճրագործությունը, ընդհակառակը, չար լեզուներն ասում են, որ լավ էլ դոշ տվեց պարեկների համար: Իսկ պարեկները Նիկոլի դիկտատուրայի կարևոր հենասյուներից մեկն է:

«ԲԱՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

Եվ ահա Դանչիկի անունը երևում է մի խոշոր «գործակալական սկանդալի» թղթերում: Ո՛չ, հանկարծ չկարծեք, որ սկանդալը ստեղծել են «քըխ» ռուսները, այն միանգամայն արևմտյան ծագում ունի:

Թվիթեր սոցիալական ցանցում Թայլեր Փոփ անվան տակ հանդես եկող օգտատերը հրապարակում է տարիներ առաջ տեղի ունեցած արտահոսքի արդյունքում գաղտնազերծված հարյուրավոր փաստաթղթեր: Եվ լույս աշխարհ են գալիս գաղտնի նախագծեր` բրիտանական հատուկ ծառայությունների սպաների հսկողության ներքո: Մասնավորապես, այդպիսի գաղտնի նախագիծը, որը հայտնի արտահոսքի արդյունքում բացահայտվել է 2019 թվականին, կոչվում է «Բաց տեղեկատվական գործակցություն», որի շահառու երկրների ցանկում հայտնվել է Հայաստանը: Խոսքն այս ծրագրի շրջանակներում ֆինանսավորում ստացած մի կառույցի մասին է, որն իրեն հռչակել է իրավապաշտպան կազմակերպություն և «ստի բացահայտման» ուղեղային կենտրոն: Այն իբրև թե զբաղվում է ապատեղեկատվություն բացահայտելով և դրան հակազդելով, սակայն իրականում սպասարկում է Մեծ Բրիտանիայի շահերը ՌԴ դեմ սանձազերծած համաշխարհային տեղեկատվական պատերազմում: Այս նախագծի շրջանակներում Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը փնտրել է կապալառուների կոնսորցիում` ստեղծելու դերակատարների ցանց, որոնք կբացահայտեն ապատեղեկատվությունն ամբողջ Եվրոպայում: Հիմնական ֆինանսավորում ստացել են այն ՀԿ-ները, որոնք ունեցել են ազդեցության առավելագույն ներուժ և կարողացել են զարգացնել իրենց կազմակերպությունների իրավական, առևտրային, հաղորդակցության և անվտանգության կարողությունները: Ահա այս չափանիշներին է համապատասխանել Դանիել Իոաննիսյանի ղեկավարած` նախկինում sut.am, (որը և կգտնեք գաղտնազերծված փաստաթղթի ցուցակում) այժմ fip.am դարձած փաստերի ստուգման հարթակը, որը մանիպուլյատիվ հրապարակումներով և «սուտ բացահայտելով» թվացյալ անաչառորեն փաստերի ստուգմամբ է զբաղվել` իրականում սպասարկելով գործող հակահայ խունտային և հակառուսականություն տարածելով:

Հարկ է նշել, որ գաղտնազերծված փաստաթղթերում մեզ ծանոթ ևս մի հարթակ կա, որը հայկական մեդիային հասանե-լի է դարձրել կրկին fip.am-ը (նույն` sut.am-ը): Խոսքը DFRLab կոչվող փաստերի ստուգման հարթակի մասին է, որը լայնածավալ հրապարակումներ էր արել Նիկոլի խունտային քննադատող գործիչների ու վերջիններիս նախաձեռնությունների մասին` իր վերլուծությունների արդյունքում եզրահանգելով, որ այդ գործիչները սնվում են Ռուսաստանից: Այսինքն` տեղով «շպիոնօնիկ» կառույցները փորձում են «շպիոնօնիկի» պիտակ կպցնել խունտայի դեմ պայքարող ընդդիմադիրներին:

Այսպիսով` ստի զանգվածային արտադրության վրա հենված Նիկոլի «սպինդիկտատուրայի» կարևորագույն օղակներից մեկը հզորագույն կուրատորներ ունի մառախլապատ Լոնդոնում: Մանրամասները կարող եք կարդալ https://bityl.co/Fvhc կարճ հղումով: Ճիշտ է, Դանչիկը կինոյի Ջեյմս Բոնդին նման չէ, ի տարբերություն Բոնդի` շատ վանող կերպարանք է, սակայն Բոնդից ոչ պակաս ազդեցիկ:

ՊԱՅՔԱՐ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ինչպես արդեն նշել էինք մեր նախորդ` «Ինչպես էր գարշահոտում դիկտատուրան» նյութում` կապիտուլյանտների համար կենսականորեն կարևոր է տեղեկատվական դաշտի մեծ մասը մշտապես հեղեղած պահել ստով և մանիպուլյացիա-յով: Այդ պատճառով է, որ պարբերաբար ԱԺ են բերվում խոսքի և մամուլի ազատությունը խեղդող նորանոր օրենքներ: Նաև ցանկացած «լեգիտիմ» առիթով գրաքննություն են մտցնում և ամբողջովին վերահսկում դաշտը: Այդպես էր «կորոնաբլեֆի» և 44-օրյա պատերազմի ժամանակ, որի ընթացքում տխրահռչակ Արծրուն Հովհաննիսյանը «մասթեր կլաս» ցույց տվեց` ամբողջ բնակչությանը տոտալ ստով կերակրելու:

Իսկ «չգրաքննվող» ժամանակաշրջանում էլ խունտայի գլխավոր հարվածներն ուղղվում են մեդիառեսուրսը առավել գրագետ օգտագործող և սուտն առավել արդյունավետ մերկացնող ուժերի դեմ: Պատահական չէ, թե ինչու են ընկել ՀՀԿ-ի հետևից` մե՛կ Աշոտյանի վրա գործ են թխում, մե՛կ պատգամավոր Աննա Մկրտրյանի դեմ «ծննդյան վկայականի» սյուռեալիստական վարույթ սկսում, իսկ Սերժ Սարգսյանի դեմ քրեական հետապնդումը վերածվել է իսկական կրկեսի` «հիմնական վկայի» ցուցմունքների գեներացիայի լրիվ, սյուռ մեթոդներով, որոնց կնախանձեին Ստալինի «тройка»-ները: Եվ դժվար է չհամաձայնել ընդդիմադիր ակտիվիստ Աշոտ Անդրեասյանի պնդմանը. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը շինծու է, իսկ ցուցմունք տվողը՝ հանցագործ»:

Իսկ հիմա էլ մամուլում արտահոսք է հայտնվել, թե ԱԱԾ-ն դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանին մտա-դիր է քրեորեն հետապնդել «ազգային թշնամանքի» հոդվածով` երկու քուրդ ազատամարտիկների` ՀՀ-ից ուղիղ թուրքերի ձեռքն ընկնելու նրա հայտարարության առնչությամբ: Չգիտենք, եթե արտահոսքը ճիշտ է, ԱԱԾ-ն «ազգային թշնամանքի» զոհ թուրքերի՞ն է համարել, թե՞ ազգությամբ ՔՊ-ականներին, սակայն կարևորը հետևյալն է` Գեղամ Մանուկյանը փաստացի հեռուստաընկերության ղեկավար է: «Հայաստան» դաշինքի ներսում ընթացող խմորումների արդյունքում այդտեղ աճում է ՀՅԴ պատգամավորների տոկոսը, հետևաբար խունտայի համար Գեղամ Մանուկյանին հետապնդելը հարկ է դիտարկել որպես ճնշում հեռուստաընկերության հանդեպ: Թերևս շուտով մի բան էլ մոգոնեն «5-րդ ալիքի» դեմ...

Միաժամանակ խունտան ընդդիմության մեջ ներդնում է ծպտյալ նիկոլականների` ներքին քայքայիչ աշխատանք տա-նելու: Անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը նկարագրում է, թե ինչպես դրանց հայտնաբերել. «Մարդը տարիներով պաթոսային տեքստեր է գրում հայրենասիրության ու հերոսների մասին: Մի օր գալիս է իր փայփայված արժեքները պաշտպանելու պահը, պարզվում է՝ «սրանց կողքը չեմ կանգնի», «սրանք Նիկոլի խաղն են խաղում», «սրանք պլոճիկ չունեն» և այլն, և այլն:

...Իսկ ամիսներ անց պատահաբար հայտնի դարձած մի փոքր դրվագից հասկանում ես, որ մարդ ուղղա-կի նիկոլենց տակ է: Մի ուրիշ դրվագ էլ ես հիշում, որին այն ժամանակ ուշադրություն չէիր դարձրել ու հաս-կանում ես, թե կոնկրետ երբվանից է նիկոլենց տակ: Ամեն ինչն ընկնում է տեղը և տակը մնում է բանալ шкурный интерес-ը»: Հարգելի ընթերցողներ, ձեր շրջապատում քանիսի՞ն գիտեք, որ ընկնում են վերը նշված չափանիշների տակ:

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ