
ՀԱՊԿ-Ն ԿՍՏԵՂԾԻ ԲԻՈԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ստեղծվում է բիոանվտանգության համակարգող խորհուրդ։ Այն կքննարկի մի շարք երկրներում կենսաբանական լաբորատորիաների գործունեության խնդիրը։ Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովում որոշվել է ստեղծել կենսաանվտանգության համակարգող խորհուրդ: Կքննարկվի կենսալաբորատորիաների թեման»,-ասել է Զասը։
«ՀԱՊԿ-ի շրջանակներում կենսաանվտանգության փորձագիտական գնահատումն անհրաժեշտ է, քանի որ կազմակերպության առանձին երկրներ այդ ոլորտում վտանգ են տեսնում»,-հավելել է նա։
դեպի ետ